Սև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը


«Այսօր չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ունակ են գիտակցել և քայլեր ձեռնարկել առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի հետ:

– Բրյուսել յան եռակողմ հանդիպումից հետո՝ դեկտեմբերի 19-ին, եվրոպական կողմի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք գերիների խնդրի հետ կապված այսօրվա իրավիճակը։

–Անշուշտ, բոլորս էլ ուրախ ենք մեր գերիների վերադարձի կապակցությամբ, բայց պիտի փաստենք, որ դեռ անհայտ թվով մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել Բաքվում՝ ենթարկվելով բռնությունների ու խոշտանգումների։ Եվ այս առումով կարող ենք ամրագրել, որ խնդիրը որևէ կերպ լուծված չէ։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը հրաժարվում է կատարել դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ 8-րդ կետը, որ վերաբերում է գերիների վերադարձին։ Ի դեպ, շատ կարևոր է նշել, որ սա Ադրբեջանի համար ոչ միայն ուղղակի պայմանագրային պարտավորություն է, այլև միջազգային մարդասիրական իրավունքի կարևոր դրույթ, որն առանց որևէ նախապայմանի պիտի իրականացվեր։

Բայց արդյունքում գերիների հարցը քաղաքական շահարկումների և առևտրի առարկա դարձավ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների գործողությունների արդյունքում։ Ցավով պիտի նշեմ, որ այսօր մեր հասարակության և որոշ քաղաքական շրջանակների համար ևս ընկալելի է դարձել այս մոտեցումը։ Եվ ասվածի վկայությունը «ականապատման քարտեզներ՝ գերիների դիմաց» դիսկուրսն է։ Ինչ վերաբերում է բրյուսելյան հանդիպմանը, ապա, այո՛, սպասվում էր, որ եվրոպական այս հարթակում հիմնական քննարկման թեման պիտի հենց հումանիտար հարցերը դառնային, ռազմագերիների խնդիրները։ Եվ թեև այս առումով մեր ակնկալիքներն այնքան էլ չարդարացան, բայց, ընդհանուր առմամբ, իհարկե, ողջունելի է, որ ի լրումն ռուսական կողմի ջանքերի, Եվրոպայի միջնորդությամբ ևս հնարավոր եղավ գերիներ վերադարձնել։

Բայց ես այստեղ ուշադրություն կհրավիրեի նաև այն հանգամանքի վրա, որ այս քայլերին զուգահեռ եվրոպական կողմի բառակազմում, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթում բացակայում էր «գերիներ» եզրույթը։ Փոխարենը կիրառելի ու նախընտրելի է դառնում «պահվող անձինք» եզրույթը, ինչը որևէ կերպ լիարժեք չի արտացոլում իրավիճակը։ Մյուս կողմից՝ Բրյուսելում մենք ունեցանք մի իրավիճակ, երբ քննարկվեցին ու հրապարակվեցին տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով դեռ Սոչիում ձեռք բերված համաձայնությունները, քննարկվեցին նաև սահմանազատման և սահմանագծման հետ առնչվող հարցերը, ընդ որում՝ սրա հետ կապված եվրոպական կողմն առաջարկեց իր խորհրդատվական աջակցությունը կողմերին։

- Ինչպե՞ս կբացատրեք եվրոպական կողմի այս քաղաքականությունը։ Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Բրյուսելը։

– Ես կդժվարանամ միանշանակ պատասխանել այս հարցին, բայց տպավորությունն այնպիսին է, որ Արևմուտքը փորձում է ակտիվանալ մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներում։ Ընդ որում՝ ուշագրավ է, որ այդ ակտիվացումը չի սահմանափակվում միայն հումանիտար հարցերով։ Այստեղ, թերևս, տեսանելի է նաև Արևմուտք- ՌԴ լարվածությունը, որն, ուղղակի թե անուղղակի, անդրադառնում է նաև մեր ու մեր տարածաշրջանի վրա։ Իհարկե, սա իր հետ լուրջ մարտահրավերներ կարող է բերել, որին դիմագրավելու համար պիտի համապատասխան քայլեր մշակվեն։ Ցավոք, այսօր չունենք այնպիսի իշխանություններ, որոնք ունակ են գիտակցել առկա մարտահրավերները և քայլեր ձեռնարկել դրանք չեզոքացնելու ուղղությամբ։

- Դուք ԱԺ-ում ներկայացնում եք նաև ազգային փոքրամասնություններին, մասնավորապես՝ ասորի համայնքին։ Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների վիճակը, ի՞նչ հիմնական խնդիրներ ունեն, օրինակ՝ ասորի համայնքի ներկայացուցիչները։

- Հայաստանի ազգային փոքրամասնությունների հիմնական խնդիրներն այսօր պայմանավորված են Հայաստանի հետպատերազմական իրավիճակով։ Այս առումով ունենք վիրավորների, զոհերի ընտանիքներին աջակցության հարցեր, ունենք փախստական դարձած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին օժանդակելու խնդիրներ և այլն։ Ես ուրախությամբ կարող եմ փաստել, որ բոլոր այս խնդիրները լուծելու հարցում մեծ ջանքեր են գործադրում և՛ համայնքը, և՛ արտասահմանում ապրող մեր բարերարները, և՛ բարեգործական կազմակերպությունները։ Իհարկե, այս ամենից բացի, կան նաև խնդիրներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված չեն հետպատերազմական իրավիճակով։ Օրինակ՝ ես կառանձնացնեի համայնքների խոշորացման ծրագրերը, որոնք ուղղակի հարված են համայնքի շահերին։

Մեր ասորական համայնքների խոշորացումը անթույլատրելի է, քանի որ արդյունքում կոպտորեն խախտվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Մենք ազգային փոքրամասնություն ենք, և մեզ համար մեր ինքնության պահպանման խնդրից ավելի բարձր արժեք չկա։ Պետք է շատ հստակ հասկանանք, որ համայնքների խոշորացումը ուղիղ հարված է մեր ինքնության պահպանման խնդրին և մեզ տանելու է միաձուլման։ Մշտական կարևորության խնդիր է, անշուշտ, կրթության հարցը։ Ներկայումս Հայաստանի ասորական համայնքը ասորերեն լեզվի մասնագետների վերապատրաստման խնդիր ունի։

Նմանատիպ խնդիր ունեն Հայաստանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները ևս, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է տարբեր հարթակներից, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից։ Կարծում եմ՝ պետք է վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեն արտասահմանից մասնագետների մասնակցությամբ, որոնցում և ակտիվորեն կներգրավվեն ասորերեն լեզվի և պատմության ուսուցիչները։ Անշուշտ, կան նաև սոցիալական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ համայնքը մեծ ջանքեր է գործադրում։ Բայց միայն համայնքը կամ բարերարները բավարար չեն և չպիտի հանդիսանան այս խնդիրների լուծման հիմնական հասցեատերերը։ Այստեղ մեծ անելիք ունի առաջին հերթին պետությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԵԱՏՄ֊ն չի ուզում, որ իր միջոցներով զարգանա Հայաստանի տնտեսությունը ու հետո գնա ԵՄ. Արշակ ԿարապետյանԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըԿաթողիկոսի նկատմամբ իրականացվող բռնադատավարությունը միահեծան իշխանության հետևանք է. Հանրային ԴաշինքՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարում տուժում է միայն ու միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինԼՀԿ-ն պահանջում է դադարեցնել Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների դեմ քրեական հետապնդումըՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Ամենադիտված