Այն մասին, թե ինչու է համաճարակ հայտարարելը ոչ նպատակահարմար ու ինչու են դա անում ծայրահեղ դեպքում
BlogԱնկախ Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ինչպես ասում եմ. «Թարս նստենք, ճիշտ խոսանք»։ Էնքան, որ ասըմ ենք պաշտոնական մակարդակով «համաճարակ հայտարարեք» խուճապ առաջացրեք եսիմ ինչ, էտ էլ տենց ճիշտ չի էս դեպքում, երբ բնակչության 1000-1500 հոգին են հիվանդանոցում...
Իմ կարճ խելքով փորձեմ բացատրեմ։
Եթե պաշտոնական մակարդակով մեր երկրում համաճարակ հայտարարվի.
Շատ արագ կհետաձգվեն Հայաստան մեկնող բոլոր ինքնաթիռների թռիչքները։
Բոլոր երկրները ԱԳՆ-ները կհորդորեն , որ Հայաստան չմեկնեն իրանց քաղաքացիները։
Արտահանումը շատ արագկկանգնեցվի, քանի որ ներմուծողները կդադարեցնեն Հայաստանից ներմուծել։
Պարսկաստանից եկող ու որպես տարանցիկ ճանապարհ, Հայաստանով ոչ մի բան չեն տեղափոխի երկար ժամանակ։
Շատ արտասահմանյան դիվանագիտական երկրներ կարող են իրենց կորպուսների աշխատանքները կասեցնեն ու ետ կանչեն։
Հայաստանը կհայտնվի այցելելոու համար խորհոուրդ Չտրվող երկրների «սև ցուցակում»։
Կարճ ասած՝ էս պարագայում, երբ ամեն ինչ ծայրահեղ չի, «համաճարակ»-ի հայտարարումը կարող է բերել տնտեսական, տուրիստական, անվան, բռենդի, արտահանման ներմուծման, առողջապահական, արտաքին քաղաքական շատ մեծ վնասներ ու «համաճարակի» բացակայության մասին համոզելը երկար ժամանակ կխլի... այսինքնս՝ մի սև բիծ, որը ըսկի նոր արիել սպիտակեցնողով չես մաքրի։
Իմ համար էլա ամեն մի հայ հիվանդ կարևոր, բայց մեկ մեկ սառը դատելն էլ չի խանգարի։
Առողջ եղեք!!!
Հ.Գ. Բայց էն, որ նախարարից սկսած առողջապահության հետ կապ ունեցող յուրաքանչյուր մարդ էս ընթացքում քշերները պդի չքնի, հմո եմ: