Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար


Նիկոլ Փաշինյանն աղետ է՝ մեծ և սարսափելի. Վահե Հակոբյան

Հասարակություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝ այն ամենը, ինչ խոսվում է բանակցային գործընթացի, դրա մեկնաբանությունների մասին, արդեն կորցրել է իր լրջությունը, քանի որ «մարդը, ով խոսում է դրա մասին, ինքն է վաղուց կորցրել լրջությունը»:

«Ես այս ամենին լրիվ ուրիշ կողմից եմ նայում: Սա մեծագույն նվեր էր իր «բարեկիրթ գործընկեր» Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ՝ անգամ հաշվի չառնելով, որ այդ նույն օրն Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութում Ալիևը բացում էր հերթական զորամասը: Այդ օրը չխոսել Հադրութի օկուպացիայի, Ալիևի գործողությունների անթույլատրելիության մասին, և փոխարենն անել այն, ինչ արեց Փաշինյանը, ցույց է տալիս, որ այդ անձը ոչ միայն սեփական ժողովրդի իրավունքների, անվտանգության վրա թքած ունի, այլ նաև՝ զգացմունքների: Փաշինյանի մտքի «գոհարները» հանրությանը մատուցելը, հստակ գիտակցելով, որ նաև աշխարհն է լսում իրեն, կրկնում եմ, մեծագույն նվեր էր Ալիևին՝ գումարվող այն բոլոր նվերներին, ինչը մինչև հիմա արդեն իսկ մատուցվել էր: Սրանով նաև ապագա բանակցողի, իրականում՝ Հայաստանի և Արցախի շահերից բանակցողների դիրքերն ուղղակիորեն ջախջախվում են: Փաշինյանն ամեն ինչ անում է վերջակետին հասցնելու նաև այդ կործանարար գործընթացը», - պատասխանելով Aysor.am-ի՝ «Փաշինյանն իր ասուլիսում, ապա նաև ֆեյսբուքյան վերջին գրառումներում հնչեցրեց բավականին աղմկահարույց գնահատականներ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Դրանց վերաբերյալ արձագանքներ կան նաև Արցախից՝ այդ թվում նաև հայտարարությամբ հանդես եկավ Ազգային ժողովը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչի հետ մենք գործ ունենք» հարցին՝ ասաց Հակոբյանը։

Ըստ նրա՝ անդրադառնալ բանակցային գործընթացի, իբրև թե, գաղտնազերծված էլեմենտներին, սկսել դրանք բացատրել, հերքել, որևէ իմաստ չունի:

«Բազմիցս ենք առիթ ունեցել դա անելու: Այս մարդու նպատակը միանգամայն այլ է, և սա բովանդակային բանավեճի դաշտ չէ: Սա ուղղակիորեն դիմացինի շահերի սպասարկում է՝ ամեն քայլով, ամեն գործողությամբ, արտահայտած մտքով Ադրբեջանի շահերի սպասարկում: Պարզագույն օրինակ՝ այսօր հանրաքվեի և հանրաքվեի տարածքի վրա կասկածողը, այսօր ասողը, որ Ղարաբաղը չէր կարող լինել հայկական, այսօր հայտարարողը, որ Արցախի սուբյեկտայնությունը կորած էր ընդհանրապես, նույն մարդն է, ով հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Այդ նույն մարդու մասին է խոսքը, որ տարիներով պնդում էր, որ պետք է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի համար, ընդհանրապես կողքից չլսելով սրա հետ կապված ռիսկերի գնահատումները, բացատրությունները, հիմնավորումները, շարունակում էր այս նույնը պնդել՝ մեր բանակցային դիրքերին տարաբնույթ հարվածներ բերելով: Այս նույն մարդն այսօր պնդում է, որ պետք է գտնել այնպիսի ձեռնտու մոդել, որը բավարարի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ Ղարաբաղի անունն անգամ չտալով: Հիշեցնեմ, Ղարաբաղի, որը Հայաստան էր և վերջ: Այստեղ ի՞նչը մեկնաբանենք», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2016 թվականին տեղի ունեցած բանակցային գործընթացի ինչ-որ էլեմենտներ աղետ են, Վահե Հակոբյանն ընդգծեց. «Ուզում եմ մեզ համար մեկ անգամ և մեկընդմիշտ արձանագրենք՝ մեր ժողովրդի գլխին, Հայաստանում թե Արցախում մեր պետության և պետականության համար իրական աղետը Նիկոլ Փաշինյանն է: Հենց Նիկոլ Փաշինյանն է մեր աղետը՝ մեծ և սարսափելի: Եվ, հետևաբար, ասել ենք ու ասում ենք կրկին՝ օր առաջ, ժամ առաջ սրա հեռանալն է միայն տալու հնարավորություն վերադառնալու Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանն ու առաջ մղմանը»։

Ինչ վերաբերում է Արցախից արձագանքներին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց, թե ողջունում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը:

«Կարծում եմ, որ շատ լավ հասկանում են, որ պետք է սրան չհասցվեր, բոլոր իմաստներով պետք է սրան չհասցվեր՝ թույլ չտալով, որ այս ողջ ընթացքում նույն Արայիկ Հարությունյանն ունենա այն կեցվածքն ու պահվածքը, որը որևէ կերպ չի արտացոլում Արցախի շահերը, Արցախի պետականությունն ու անվտանգությունը, այլ ընդամենը մեկ անձից հնչող հրամանների կույր կատարում է: Հիմա հույս ունենանք, որ Արցախի մեր գործընկերներն արթնացել են:

Շատ կարևորում եմ Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի համատեղ հայտարարությունը: ՄԻՊ-երը Փաշինյանի և իր թիմի կողմից բերված պետական համակարգերի պարալիզացման պայմաններում հնարավորինս արդյունավետ աշխատել և աշխատում են՝ ի նպաստ մեր երկու պետությունների:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանին, ապա անկախ նրա վերջին հայտարարությունից, նա այս ամենում ունի մեծագույն պատասխանատվության խնդիր: Եվ, վստահաբար, ինչպես Փաշինյանի համար է մոտ այդ պատասխանատվությունը կրելու օրը, նույնը վերաբերում է նաև Արայիկ Հարությունյանին», - հավելեց Վահե Հակոբյանը։

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում
Ամենադիտված