Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող Թուրքիայի պայքարը արդարացված է
BlogԿիլիկիա Հայաստանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող Թուրքիայի պայքարը արդարացված է և ունի ինքնապաշտպանական բնույթ:
«Մենք հստակ հայտարարում ենք , որ PPK-ն պետք է դադարեցնի իր ավերիչ հարձակումները Թուրքիայում: Այդ ահաբեկչական կառույցի ռազմական գործողությունների հետևանքով ամեն օր զոհվում են քաջարի զինվորներ և ոստիկաններ, խաղաղ բնակիչներ:
Մենք վերահաստատում ենք, որ Թուրքիան ունի օրինական իրավունք ինքնապաշտպանվելու PKK- ից և հուսով ենք, որ Թուրքիան շուտով կարող է վերադառնալ երկարատև խաղաղության, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի համար, ալև ողջ տարածաշրջանի համար ,- ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը հունվարի 15-ին Անկարայում: