Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն


Մանկատան երեխաների երազանքները նույնն են

Հասարակություն

Երեխա ժամանակ բոլորս էլ ունեցել ենք վախեր, որոնք իրարից գուցե շատ տարբեր են, գուցե զավեշտի հասնող, գուցե անիմաստ, բայց դրանք վախեր են: Իմ մանկության ամենամեծ վախերից մեկը եղել է մի օր մանկատանը հայտնվելու վախը: Ինձ թվում էր, թե դրանից այն կողմ սարսափելի ոչինչ լինել չի կարող…

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈւԽ-ի նիստի ընթացքում որոշեցինք ընկերներով շոկոլադներ հավաքել Գավառի մանկատան երեխաների համար: Հավաքեցինք: Մի օր էլ ՈւԽ նախագահն ասաց, որ վաղը գնում ենք Գավառ:

«Ի՞նչ եմ խոսելու երեխաների հետ, ո՞նց ինձ պահեմ. «մանկատուն» բառը չեմ օգտագործի, գուցե նեղվեն կամ ավելի լավ կլինի` ոչինչ չխոսեմ, որ սխալ բաներ չասեմ...

Հասանք… Ավելի լուսավոր ու խաղաղ տեղ ես չէի տեսել, իրոք: Երեխաներն անցնում են մեր կողքով, զարմացած նայում են մեզ. լարված եմ դեռ: Մեզ տարան մի սենյակ, որտեղ շարված էին գորգագործության հարմարանքներ, լիքը գունավոր թելեր, գունավոր շորեր ու արագ-արագ շարժվող փոքրիկ-փոքրիկ ձեռքեր: Մոտեցան:

-Բարև,-ասում եմ, անունդ ի՞նչ է:

-Բարև, Ալլա, քո՞նը:

-Արուսիկ: Ցույց կտա՞ս` ոնց ես անում,- թելը մտցրեց, մյուսը հանեց, ոչինչ չհասկացա,- էս ո՞նց ես կարողանում, միշտ ուզել եմ, չեմ սովորել, գիտե՞ս:

-Բայց դրա մեջ ի՞նչ կա,- ծիծաղում է,- դանդաղ անե՞մ` սովորես,- արեց, փորձեցի ստացվեց:
Ալլան ժպտում էր, այսինքն այտերը բացվել էին, բայց աչքերով նա չէր կարողանում ժպտալ. բիբերը մի տեսակ չէին մեծանում, փայլում: Դա այնքան անժպիտ ժպիտ էր, որով ժպտում են այնտեղ բոլորը…

Հարցեր եմ տալիս` ինչքա՞ն ժամանակ է պետք մի գորգ գործելու համար, ե՞րբ ես սովորել, մեկ էլ իր կես հասակն ունեցող ավելի փոքր աղջիկը եկավ, կանգնեց կողքիս.

-Դու գորգ գործել չգիտե՞ս:

-Չէ, անունդ կասե՞ս:

-Լիլիթ, համ էլ ես էլ եմ կարողանում, արի գնանք քեզ իմ գործածը ցույց տամ ու դու էլ քո անունը ասա:

-Արուսիկ, բա դու քանի՞ տարեկան ես:

-Տասնչորս: Նոր եմ եկել էս մանկատուն, առաջ Վանաձորում էի: Արուսիկ, դու քսվում ե՞ս:
-Հա, քեզ էլ սովորեցնե՞մ:

-Լու՞րջ,- ժպտաց,- հա…

-Չէ, դեռ փոքր ես, մեծանաս` կսովորեցնեմ:

Մեզ կանչեցին իրենց դահլիճ: Մեզ հետ եկած աղջիկներից երկուսը կերպարանափոխվեցին, դարձան Թիթիզիկն ու Պուտպուտիկը: Երաժշտություն ենք միացրել, հո չենք պարու՜մ, երգո՜ւմ, խաղում ենք, ամենապուճուրներին տղաները գրկել, թռցնում են վեր, մեկ էլ հերթ է գոյացել թռչողների… Ու զգում եմ մեկը ձեռքս բռնել է պինդ. ոչ թե հպել, այլ պարուրել է իր ձեռքն իմ ձեռքի մեջ… Լիլիթն է:

-Լի՜լ, ինձ քո սենյակը ցույց կտա՞ս,- հարցնում եմ:

Բոլորից թաքուն դուրս եկանք դահլիճից, գնացինք, մտանք մի քանի սենյակներ, որոնցում անկողիններից ամեն մեկը մի աշխարհ էր, փոքրիկ անկյուն, կողքին` դարակի վրա, խաղալիքներ, տետրեր, նկարներ: Հասանք Լիլիթի սենյակ…

-Լի՜լ, ինչ լավ սենյակ ունես, ես էլ եմ քո սենյակից ուզում, ես սենց սիրուն պահարան չունեմ, էսքան սիրուն խաղալիքներ էլ չունեմ…

-Բա, հավանեցի՞ր:

-Էն էլ ոնց, կլինի՞ էլի գամ:

-Կգա՞ս, հա՞ Արուսիկ, անպայման արի, արդեն ընկերացել ենք:

-Դե ինձ թուղթ ու գրիչ տուր, մի բան գրեմ, բայց հետո կկարդաս:

Ես այդքան հուզված դեռ նամակ չէի գրել: Ամբողջությամբ չեմ պատմի, թե ինչ եմ գրել, քանզի դա մեր անձնական-ընկերական գործն է, բայց ես նրան խոստացա, որ էլի եմ գնալու, որ երբ մի քիչ տխրի, թող հիշի, որ վաղն ամեն ինչ լինելու է ավելի գեղեցիկ, քան այսօր, որ աղջիկները չեն տխրում ու հատկապես չեն լացում, որովհետև արցունքներից շպարը կարող է մաքրվել, իսկ Լիլիթը շուտով շպարվել պիտի սովորի:

Վերադարձանք դահլիճ, Լիլիթն ինձ ծանոթացրեց իր ընկերուհիների` Ջուլիետայի և Մարիամի հետ: Մենք զրուցում էինք, ես պատմում էի, թե ինչ եմ անում Երևանում, իրենք սելֆիներ էին անում իմ հեռախոսով: Մարիամն աննկարագրելի պարուհի է: Իրենք խմբով պարեցին, հետո ինձ էլ սովորեցրին էդ բարդ շարժումները, որոնք ինձ մոտ, մեկ է, լավ չստացվեցին:

Գավառում դեռ ձյուն կար, դրսում ձնագնդի խաղացինք, որի ընթացքում ես նայեցի շուրջս ու տեսա, որ մանկատան յոթանասուն երեխաներից ամենքն այսօր ձեռք են բերել իրենց ընկերներին, փոքրերը մեր հետ եկածների գրկում են, մեծերը` ձեռքները բռնած, ինչպես Լիլիթը:

Վերադառնում էինք, Մարիամը խնդրեց, որ հեռախոսահամարս տամ, ասացի` Լիլիթին տվել եմ, կվերցնես, ասեց` Լիլիթը չի տա…

Նստեցինք մեր ավտոբուսը, որ վերադառնանք, երեխաները եկել, հավաքվել էին ավտոբուսի մոտ, ձեռքները պարզել էին լուսամուտներին, մենք բացված լուսամուտներից վերջին անգամ բռնեցինք նրանց ձեռքերը, մեկ էլ թողեցինք, ավտոբուսը շարժվեց, մենք ձեռքերով «հաջող» էինք անում, երբ նրանցից մեկը թռավ տեղից, մյուսները` նրա հետևից, ու նրանք սկսեցին վազել մեր ավտոբուսի հետևից` մի վայրկյան ավել լինելու մեր կողքին, մի վայրկյան ավել ունենալու հարազատ մեկին…

Նրանցից ամեն մեկն իր աշխարհն ու երազանքը ունի, և այդ երազանքները խանգարում են իրար, քանի որ բոլորի երազանքը մեկն է…

Ու եթե անգամ իրենց ժպտացող աչուկների մեջ երջանկության կրակը չի բոցավառվում, միևնույնն է, մի օր կբոցավառվի, եթե իրենց կողքին լինենք ոչ միայն ես, Գոհարն ու մյուսը, այլև դու, քո ժպիտն ու քո` ինձանից ավելի լավ ընկեր լինելու ունակությունը:

Հ.Գ. Լիլիթն ամեն օր զանգահարում է ինձ, մենք իրար կարոտում ենք…

Արուսիկ Տիգրանյան

Ինչպիսին է ավտոճանապարհների վիճակն այս պահի դրությամբ․ տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպիսի եղանակ է սպասվում փետրվարի 26-ից մարտի 3-ըСу-30 СМ կործանիչ ինքնաթիռ է կործանվելԿրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանԳեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել ենՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԳեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Թույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերըՆոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված