Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում


Մեզ համար առավել քան կարևոր է հասկանալ, թե Ադրբեջանում իրականում ինչ է կատարվում...

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նոր տարին 2016-ի հենց առաջին օրերից արդարացրեց իր «ծանր տարի» բնորոշումը: Աշխարհի տարբեր հատվածներում անկայունությունը էականորեն ավելացավ, ի հայտ եկան գլոբալ տնտեսության աննախադեպ վտանգներ: Միջազգային կտրվածքով, բացի ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակի սրացումից, ամենից լուրջ մարտահրավերը, որ նախորդ տարվանից սկսած շարունակեց օրակարգային պահել իր դեստրուկտիվ ազդեցությունը, Սաուդյան Արաբիայի կողմից նախաձեռնված նավթի գների անկումն էր: Այսօր նավթի գները հասել են մեկ բարելի դիմաց 29 $ նշաձողին ու նվազելու միտումներ է արձանագրում: Դա, բնականաբար, մեծ հարված էր նավթ արտահանողներ պետություններին, դրանցից կախված երկրներին ու նաև գլոբալ տնտեսությանը:

Նավթի գների անկումի՝ նման լուրջ ազդեցություն է իր վրա կրում նաև մեր հարևան Ադրբեջանը, ուր լրջագույն խնդիրներ են ի հայտ եկել կապված մանաթի աճող արժեզրկման, բյուջերի մի շարք կետերի ռեալիզացման, առաջին օգտագործման ապրանքների համատարած թանկացումների, աշխատավարձերի նվազման, պետական կառավարման համակարգի, այդ թվում նաև ԶՈՒ-ի որոշ օղակների օպտիմալացման/կրճատման, ու ամենակարևորը՝ հասարակության գնողունակության հետ կապված: Որպես այս ամենի հետևանք՝ ցանգվածային ցույցեր ու բախումներ սկսվեցին Ադրբեջանի մի շարք շրջաններում, ուր գնաճի տեմպերը ստիպեցին մարդկանց փողոց դուրս գալ: Չնայած արտաքնապես սոցիալական ու տնտեսական խնդիրներից բխող ընդհանուր դժգոհություններին, զանգվածային ցույցերը բնականաբար կարող են ինչ-որ X կետից հետո վերածվել քաղաքական դժգոհությունների ալիքի: Այս իրավիճակից կարող են օգտվել դեռևս ընդդիմադիր մնացած որոշ ուժեր՝ հույս ունենալով հեղաշրջման կամ զանգվածային հեղափոխության միջոցով հասնել իշխանության: Սրա մասին, իհարկե, դեռ վաղ է խոսել, սակայն մենք մեր շահերի իրացման առումով պետք է դիտարկենք հարևան երկրում զարգացումների ցանկացած սցենար:

Ադրբեջանի նման դասական ավտորիտար երկրներում, ուր գործող իշխանություններին պահող ներքին զորքերի և հատուկ ծառայությունների դերակատարումը բավական մեծ է, քաղաքական պահանջներով հնարավոր զանգվածային ցույցերն բացառիկ երևույթ են: Ինչու՞: Հենց միայն այն պատճառով, որ ձեզ կարող են առանց դատարանի որոշման ձերբակալել ու դատապարտել, կամ ուղղակի փողոցում գնդակահարել: 
Եթե հանկարծ իրողություն դառնա քաղաքական անկայունության աճը Ադրբեջանում, ապա նման պայմաններում առաջ կգան բազմաթիվ հարցեր կապված Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի հնարավոր վարքի, նրանց կողմից վերահսկելի ռեսուրսների ու ներուժի, քաղաքական հասունության ու ռեալ քաղաքական դաշտում գործող իշխանություններին հակադրվելու քաղաքական կամքի հետ: Նման պայմաններում կարող է ոչ միայն հեղափոխություն հանգեցնել, այլև ներիշխանական հեղաշրջման:

Ադրբեջանում առկա անկայունության՝ տնտեսականից քաղաքականի վերածման պարագայում մեզ համար մտահոգությունների ու մարտահրավերների իրավիճակ կարող է ստեղծել: Նախ առնվազն այն պատճառով, որ նման անկայունության պայմաններում Ադրբեջանի քաղաքական ու ռազմական վարքը կարող է և անկանխանատեսելի դառնալ: Երկրորդ՝ եթե հանկարծ Ադրբեջանում քաղաքական հեղաշրջում/իշխանափոխություն լինի, պետք է հասկանալ, թե ովքե՞ր և ինչո՞վ են գալու իշխանության: Եթե գան ազգայնականները, ապա նրանց քաղաքական վարքը բավական կանխատեսելի է, ուստի պետք է պատրաստվել ռազմական լրջագույն սրացումների: Եթե գան այլ ուժեր, պետք է հասկանալ, թե ինչ վարքի մոդել պետք է որդեգրենք նրանց նկատմամբ: Երրորդ՝ եթե քաղաքական անկայունությունը Ադրբեջանում ավելանա, ու հանկարծ Ի.Ալիևը որոշի երրորդ երկրից օգնություն խնդել, ապա սա լիովին նոր իրավիճակ կստեղծի ռեգիոնալ կտրվաքով՝ ստիպելով ՌԴ-ին, Թուրքիային, Իրանին և ռեգիոնալ շահեր ունեցող այլ երկրներին նորովի դիրքավորվել ու նոր մոտեցումներ որդեգրել: 

Ընդհանուր առմամբ կարող ենք մի շարք սցենարներ նույնպես նշել, ընդհուպ միչև հեռանկարում Ադրբեջանի կազմաքանդում, սակայն այս սցենարների մեծ մասը, առանց արտաքին որոշակի օժանդակության, իրականացման փոքր ներուժ ունեն: Հարկ է նշել, որ չնայած առկա սոցիալ-տնտեսական լուրջ վիճակին, այս պահի դրությամբ Ադրբեջանում գործող իշխանությունները բավական ամուր են, ուստի վերոնշյալ դիտարկումները քաղաքական հնարավոր սցենարների դաշտից են:

Այս պարագայում կարևոր է նաև մեկ այլ հանգամանք: Ադրբեջանում տեղի ունեցողի նկատմամբ հետաքրքիր է դիտարկել հայ հանրային ակտիվի մի մասի մոտ մեծ ոգևորվածության վիճակը: Ակնհայտ է, որ եթե հակառակորդի երկրում անկայունություն է, ապա դա մեզ համար շահեկան է: Սակայն այս պարագայում զուտ «անկայունության» հանգամանքը հավանաբար ոչ թե ուրախության պատճառ պետք է հանդիսանա, այլ մտածելու տեղիք տա, թե այն ինչ մարտահրավերներ կբերի մեզ:

Դրա համար նախ պետք է հասկանալ Ադրբեջանում իրականում ի՞նչ է կատարվում, ի՞նչ հետևանքներ դա կունենա իրենց ու նաև մեզ վրա, ապա նոր միայն չարախնդալ հարևանի անհաջողությունների առիթով:

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված