Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Իրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո


Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունն ամենօրյա զոհերով է ուղեկցվում. Աննա Գրիգորյան

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղության դարաշրջանն ամենօրյա զոհերով է ուղեկցվում: Միջազգային հանրության մոտ կարող ես խոսել խաղաղության դարաշրջանից և փորձես հանդես գալ կառուցողական դիրքերից, բայց, միևնույն ժամանակ, քո երկրի ներսում պետք է պատրաստ լինես ցանկացածի պահի հակազդել թշնամու ագրեսիային: Պետք է քո երկրի սահմաններն ամուր պահես, սահմանները զինես, զինվորին թիկունք լինես և ոչ թե նրան թշնամու դիմաց մենակ թողնես: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախում և Գեղարքունիքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել խաղաղության դարաշրջանի մասին և հանրությանը հորդորում է զինվել «ամուր նյարդերով»:

Աննա Գրիգորյանի խոսքով՝ գործող իշխանություններն ամեն ինչ մասին մտածում են, բացի երկրի անվտանգությունն ապահովելու և առաջնագիծն ամուր պահելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության օրակարգը, ըստ պատգամավորի, կեղծ օրակարգ է՝ որն ուղեկցվում է ամենօրյա զոհերով.

«Ամեն բան իր գինն ունի, մենք պատերազմի գինը տեսանք, հիմա մենք իր հռչակած խաղաղության գինն ենք տեսնում, իսկ այդ խաղաղությունն ամենօրյա զոհերով է ուղեկցվում: Պետք է հստակ քաղաքականություն մշակվի՝ թշնամուն հակազդելու համար»,-ասաց Գրիգորյանը:

Ղազախստանում ծավալվող քաղաքական իրադարձությունների դեպքում Նիկոլ Փաշինյանն արագ գործի դրեց ՀԱՊԿ մեխանիզմները եւ Հայաստանը, ՀԱՊԿ շրջանակներում, շուրջ 100 զինվորական ուղարկեց Ղազախստան:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի դեպքում Նիկոլ Փաշինյանը նույն շտապողականությամբ չդիմեց ՀԱՊԿ-ին.

«Ղազախստանի դեպքում մեր իշխանությունն արագ աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները, եթե այդպես աշխատեցնող տղաներ եք, մի հատ էլ աշխատեցրեք, երբ սեփական երկրի նկատմամբ է ագրեսիա սանձազերծվում: Մենք տեսնում ենք, որ տոտալ անգործություն և անկարողություն է՝ որևէ կերպ մեր երկիրը պաշտպանելու հարցում: Այս մարդիկ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի ազգային և պետական շահի մասին, ամեն բան անում են միայն սեփական աթոռներից չզրկվելու համար»,-ասաց Աննա Գրիգորյանը և շեշտեց, որ Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիայի ֆոնին ՀՀ իշխանություններն անպայման պետք է դիմեին ՀԱՊԿ-ին.

«Եթե Ղազախստանում իրադարձությունների հետ կապված րոպեների ընթացքում կարողացել եք գործի դնել ՀԱՊԿ մեխանիզմները, ապա բարի եղեք սեփական երկրի անվտանգության համար նույնն անել»,-ասաց զրուցակիցը:

Աննա Գրիգորյանի արձանագրմամբ՝ Հայաստանը զորախումբ է ուղարկում մի երկիր ՝ կայունություն հաստատելու, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ակնհայտ ադրբեջանական դիրքավորում է ունեցել , բավականին ուրախացել էր Ադրբեջանի հաղթանակով.

«Չէր կարելի խաթարել ՀԱՊԿ գործունեությունը, բայց, միևնույն ժամանակ, անթույլատրելի էր հայկական զորախմբի՝ Ղազախստան ուղարկելը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Գեղամ Մանուկյանը համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը հանձնվել է Ադրբեջանին՝ գրավոր հուշագրի հիման վրա, որը ստորագրել էր ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, իսկ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանի այս հայտարարությունը հաստատեց նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:

Մեզ հետ զրույցում Աննա Գրիգորյանը շեշտեց, որ եթե ընդդիմադիր պատգամավորները չբարձրաձայնեին դրա մասին, հանրությունից այդպես էլ գաղտնի էր պահվելու այս գործընթացը եւ այն մարդը, որը «բոլորիս մեջքի» հետևում ռազմավարական նշանակության տարածքները հուշագրով հանձնել է, հիմա այդ նույն մարդը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան.

«Մարդը, որը սեփական երկրի շահերը չգիտակցելով տարածքներ է հանձնել Ադրբեջանին, ինչպես պետք է մեր երկրի շահը ներկայացնի Ռուսաստանին, սա ուղղակի աբսուրդ է, որի մեջ ենք ապրում ենք»,-ասաց նա:

Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին
Ամենադիտված