Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ «Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբ Կամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Եթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր


Գնդապետի վերջին նամակը որդուն ու կիսատ մնացած գործը. Վահագն Ասատրյանը կդառնար 45 տարեկան

Ուշադրության կենտրոնում
«Մեր խնդիրն է թույլ չտալ, որ հայ զինվորի մատը փուշ մտնի, մեզ համար մեր զինվորը շատ թանկ է, ի տարբերություն իրենց». գնդապետ, Հատուկ նշանակության զորքերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանը զոհվեց այն վստահությամբ, որ հայկական բանակը միշտ հաղթելու է։
ՀՀ ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանն իր ծննդյան օրը տանը կազմակերպված խնջույքներին երբեք ներկա չէր լինում կամ տուն էր հասնում ուշացումով։ Արդեն 2–րդ ծննդյան օրնէ, որ Վահագնի բացակայությանը հարմարված ընտանիքը նրա ներկայությունը զգում է Եռաբլուրում։ Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 45 տարեկան։
Կեսգիշերին նրա շիրիմի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքվում` Վահագնի ընտանիքի անդամները, ընկերներն ու զինվորականները։
«Ինձ համար Վահագնը կա, ամեն տեղ է։ Նա նաև ողջ է այն զինվորականների համար, որոնք կլոր տարին գալիս են, նստում նրա շիրիմի մոտ, հուզվում, պատմություններ պատմում պատերազմում նրա անցած ուղղուց։ Վահագնի համար զինվորը մեծագույն արժեք էր։ Օգնում էր բոլորին, դրա համար էլ մինչ օրս միայն օրհնանք եմ լսում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է մայրը՝ Սիմա Պետրոսյանը։

Уголок памяти национального героя Армении, полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Զինվորներից մեկը տիկին Սիմային պատմել է, թե ինչպես են իրենք 100 հոգով մնացել առանց հրամանատար ու չեն իմացել ինչ անել։ Այդ ժամանակ նրանց ռացիայով կապ են տվել ու հայտնել, որ իրենց մոտենում է Վահագն Ասատրյանի ջոկատը։ Տղաներն ուրախությունից պարել են, որովհետև գիտեին, որ փրկվել են։
«Հրամանատարի ճիշտ գործողությունների շնորհիվ բոլորս փրկվեցինք»,-սա ամենահաճախ հնչող արտահայտությունն է, որը մայրը լսում է որդու շիրիմի մոտ։
Զինվորականները պատմում են, որ յուրաքանչյուր գրոհի ժամանակ Վահագնը գոռում էր ռացիայով. «Սպեցնա՛զ, առա՛ջ…»: Այդ ձայնը ռացիայով լսում էին ոչ միայն հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները, այլև տարածքի բոլոր ստորաբաժանումները և ոգևորվում։ Վահագնի օգնությանն էին դիմում նաև այլ բարձրաստիճան հրամանատարներ։ Եղել է, որ ռացիայով Վահագնին խնդրել են զորքին խոսք ասի, որ նրա ձայնը լսեն ու առաջ գնան։

Վահագն Ասատրյանը քեռու հետքերով գնաց

Գնդապետ Վահագն Ասատրյանն իր ռազմական ուղին ընտրել էր գիտակցված և ողջ կյանքում հավատարիմ մնացել ընտրած գործին: Այդ ընտրության մեջ դեր ունեին սպարապետ Վազգեն Սարգսյանը և քեռին՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանը։
«Մեր ընտանիքը կանգնած է Արցախյան գոյամարտի ակունքներում։ Մեր տուն գալիս էին այնպիսի մարդիկ, որոնք հետո դարձան Հայաստանի բանակաշինության հիմնադիրները։ Արցախյան առաջին պատերազմում Վահագնը քեռու հետ իր աչքերով տեսավ ամեն ինչ, շփվեց կռվող տղաների հետ ու որոշեց զինվորական դառնալ։ Ես որպես մայր մի անգամ եմ միջամտել նրա մասնագիտության ընտրության հարցում, ուզում էի, որ բժիշկ դառնա։ Համաձայնել էր։ Երբ եկավ ժամանակը, որ քիմիան պիտի խորությամբ ուսումնասիրեր, ասաց՝ մամ, փոշմանել եմ, ես երևի օդաչու դառնամ։ Մի օր էլ եկավ, ասաց. «Գործերս տվեցի Ռազմական ուսումնարան. եսզորավարեմդառնալու»»,- պատմում է մայրը։
 
Վահագն Ասատրյանն ավարտել է 5 ռազմական բուհ: Նրա զիվորական կրթությունը սկսվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանից: 1997 թ-ին՝ ուսումնարանն ավարտելուց հետո, սկսվել է Վահագնի երկարամյա ծառայությունը հայոց բանակում:
Ստանձնելով բազմաթիվ պատասխանատու պաշտոններ տարբեր զորամասերում՝ նա իր ներդրումն է ունեցել բանակաշինության գործում: 2015-2017թթ. նա եղել է Մարշալ Բաղրամյանի անվան զորամասի հրամանատար, Արմավիրի կայազորի պետ, իսկ 2017-2020թթ. ՝ ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության զորամասի հրամանատար: Մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմին որպես Հատուկ նշանակության զորքերի հրամանատար: Հետմահու արժանացել է ՀՀ ազգային հերոսի բարձր կոչման:

Վերջին անգամ սեպտեմբերի 26-ին եղավ տանը

Բոլորը գիտեին, որ Վահագնը անձամբ է գնում հետախուզության։ Պատերազմից առաջ նա հասցրեց լինել ամբողջ Արցախում։ Տեսնում էր, որ թշնամին պատրաստվում է պատերազմի։
«Մի անգամ տուն եկավ բավականին տխուր։ Ես մի փոքրիկ հոգեբանական մեթոդ էի կիրառում. պառկում էր, գլուխը դնում ծնկիս, շոյում էի ու մի քիչ էլ խոսացնում ։ Հարցրի` պատերազմ կլինի՞, ասաց` պատերազմն անխուսափելի է։ Մի հարց տվեցի, հետո ես էլ զարմացա իմ հարցից, ասեցի` որ պատերազմ լինի, դո՞ւ էլ ես գնալու։ Իրեն հատուկ ժպիտով նայեց ինձ, ասեց. «Մա՞մ, բա քեզ սազեց...»»,- հիշում է մայրը։
Սեպտեմբերի 26–ին հարազատներով հավաքվել էին Վահագնենց տանը։
Военная фотография, личные вещи и медали национального героя РА, полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Գնդապետ, ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակի անկյունը իրենց տանը
Խնջույքից հետո հերթական «հարցաքննության» ժամանակ Վահագնը կրկին ասում է, որ պատերազմն անխուսափելի է։ Գնդապետը վստահ էր, որ պատերազմի դեպքում հայկական բանակը հաղթելու է։
«Մինչև գիշերվա երկուսը զրուցեցինք, հետո ամեն մեկս իր տուն գնաց։ Առավոտյան պատերազմի գույժը եկավ, ու մենք իրեն էլ չտեսանք։ Խոսում էինք միայն հեռախոսով , երբ ժամանակ էր ունենում»,-ասում է մայրը։

Օմարից մինչև Հադրութ․ հարյուրավոր փրկված կյանքեր

Ադրբեջանցի զինվորականները 6 ամիս զորավարժություններ էին արել Օմարի լեռները բարձրանալու համար։ Նրանց հաջողվել էր վերցնել Օմարի ամենաբարձր դիրքը, որից հետո հայ զինվորները հայտնվել էին շրջափակման մեջ, նրանց ո՛չ սնունդ, ո՛չ զենք էր հասնում։
Գնդապետ Ասատրյանը կարողանում է շատ արագ հետ վերցնել դիրքը և զորքին հանել այդ վիճակից։ Մղված մարտերում զոհվում է զինվորներից մեկը։
«Զանգեց, ասեց՝ մամ, դիրքը հետ վերցրի, բայց Խաչատուրիս գնով։ Նա այդ դիրքը Խաչատուրի անունով էր կոչել։ Ասում էր. «Օմարից մինչև Քարվաճառ թուրքի ոտք չի մտել, մենք դատարկ հանձնել ենք իրենց»»,-որդու հետ խոսակցությունն է պատմում մայրը։
Личные вещи и фотографии погибшего полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Օմարից հետո 250 հոգանոց ստորաբաժանումը Ջրականում շրջափակման մեջ է ընկնում: Գնդապետն անում է անհնարինը։ Չնայած թշնամու մեծաթիվ զինտեխնիկային ու մարդկային ուժին, կարողանում է մոլորեցնել նրանց` տպավորություն ստեղծելով, թե մեծաքանակ զորք կա այդտեղ։
Չունենալով հրետանի, ձեռքի նռնականետերով ու սովորական ավտոմատներով Վահագն Ասատրյանը 250 հոգանոց զորքին դուրս է բերում շրջափակումից` տալով 2 զոհ և մեկ վիրավոր։
Գնդապետի գործողություններից թշնամին մոտ 1000 զոհ է տալիս ու կորցնում զինտեխնիկայի զգալի մասը։
Այնուհետև Վահագնը իր ջոկատով տեղափոխվում է Հադրութ։ Իրավիճակն այնտեղ բարդ էր, լարված, բայց գնդապետը կրկին ելքեր էր փնտրում։

Վահագնի վերջի հեռախոսազրույցն ու վերջին նամակը որդուն

Տիկին Սիման վերջին անգամ որդու ձայնը լսել է զոհվելուց մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 11-ին։
Հեռախոսազանգին նախորդում է գնդապետի ավագ որդուն՝ Վահեին ուղղված հաղորդագրությունը, որում Վահագնը նշում է, որ որդին բավականաչափ մեծ է`արդեն տղամարդ է ու անհրաժեշտության դեպքում պետք է հոգ տանի մոր ու փոքր եղբոր մասին։
Վահեն հաղորդագրությունից հուզվում է ու տալիս է, որպեսզի տատիկն ընթերցի։
«Ես կարդացի նրա նամակը, բայց չհուզվեցի, վստահ էի, որ նրան ոչինչ չի պատահի։ Բայց զանգեցի նրան, ասացի` տղես, ինչքան ժամանակ է մարտի դաշտում ես, կլինի մի օրով տուն գաս, մենք քեզ տեսնենք, էլի հետ գնաս։ Ասաց. «Մամ, դու ո՞նց ես ինձ ըտենց բան ասում, բա զորքս, ոնց կարող եմ թողնել գամ։ Մենք անելիքներ շատ ունենք, դու լավ գիտես...»։ Այլևս չխոսեցինք։ Հոկտեմբերի 12-ին որդիս զոհվեց ԱԹՍ-ի հարվածից»,-ասում է մայրը։
Медали погибшего полковника Ваагна Асатряна - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2022
Ասատրյանին ճանաչողները, իր հետ կռվածներն այն կարծիքին են, որ եթե գնդապետը ողջ լիներ, պատերազմի ելքն այլ կլիներ: Վահագն Ասատրյանի մահվանից մեկ օր հետո Հադրութն ընկավ։
Տիկին Սիման հիմա մի երազանք ունի, որ հայ գիտնականները համախմբվեն, ու Հայաստանը հզորանա այնքան, որ նորագույն տեխնոլոգիաներով հնարավորություն ունենա թշնամիներին իրենց տեղը ցույց տալու` առանց պատերազմի ու զոհերի...
Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԴեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանՄշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՄենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում
Ամենադիտված