«Խոզի գրիպի» նախանշաններով մարդուն շտապօգնությունը սրսկել է ու թողել, գնացել, կարճ ժամանակ անց նա մահացել է
BlogՀարութ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ատում եմ էս ազգի մենթալիտետը, ատում եմ բժիշկներին, ատում եմ ոստիկաններին ու, ընդհանրապես, էս Աբովյանը: Մարդը մեռնելու վրա է, շտապօգնություն ենք կանչում, գալիս, սրսկում, գնում են, էն դեպքում, որ բոլոր նշանները տանում են խոզի գրիպին: Փսխում է, շնչահեղձ է լինում, նորից ենք զանգում, գալիս է միայն բուժքույրը, արձանագրում է մահ, թողնում հիվանդին՝ սենյակի մեջտեղում ընկած ու գնում: Որոշ ժամանակ հետո երրորդ անգամ ենք զանգում, ասում են՝ պառկեցրեք անկողնու վրա, մինչև ոստիկանները կգան, մենք անելիք չունենք: Ոստիկանները գալիս են 4-5 ժամ հետո: