Հայտնի է՝ ում մոխրացած դին է հայտնաբերվել հրդեհված մեքենայի կողքին (տեսանյութ)
TVՇենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի գազատարին բախված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 76-ամյա Աղաբեկ Հարությունյանը տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն, իսկ մահացածը, որին դին մոխրացել էր, հետևի նստատեղին նստած ուղևորն էր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ «Հովսեփյան-Արտաշիսյան փողոցների խաչմերուկում, «Opel» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը եղել է Երևանի բնակիչ 76-ամյա Աղաբեկ Հարությունյանը, բախվել է ՎԱԶ 2101 ավտոմեքենային։ Բախումից հետո «Opel»-ը հարվածել է գազատար խողովակին, և հրդեհ է բռնկվել։
Ավելին՝ այստեղ