«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Իրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր


Ապրիլից կունենանք գազի ավելի բարձր սակագին, կլինեն նոր թանկացումներ, բիզնեսը կկանգի հերթական անորոշության առաջ. Հռիփսիմե Ստամբուլյան

Հասարակություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Հռիփսիմե Ստամբուլյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, գազի սակագնի հնարավոր թանկացմանը և դրա հետևանքներին։

- 2022 թ.-ը սկսեցինք էկոնոմիկայի նախարարի բարձր կանխատեսումներով՝ կապված հունվարի երեքից աշխատանքային օրերի մեկնարկի հետ: Ի՞նչ եք կարծում, որքանով հանգստյան օրերի կրճատումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա:

- 2022թ.-ը մեկնարկեցինք նաև մի քանի այլ իրադարձություններով ու փաստերով: Ադրբեջանական ուժերը հերթական ագրեսիա կիրառեցին Հայաստանի սուվերեն տարածքում: Աննկարագրելի ցավ է՝ կրկին զոհեր ունեցանք: Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքներին, հարազատներին, մտերիմներին…

Մեկ այլ փաստ. տարին սկսեցինք պաշտոնական վիճակագրական գերատեսչության կողմից տրված գնահատականով, համաձայն որի Հայաստանում տարեկան գնաճը կազմել է 7.7 %, առանձին ապրանքախմբերին՝ ընդհուպ մինչև 40 %:

Տարին մեկնարկել ենք հոսանքի և ջրի սակագների, գազի սակագների փաստացի և սպասվող թանկացումներով:
Սրանք իրողություններ են, որոնք պատճառահետևանքային ամուր կապի մեջ են երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ: Ամենից առաջ, հնարավոր չէ տնտեսական զարգացման կամ առհասարակ կայունության մասին խոսել, եթե չունես անվտանգային միջավայր:

Չգիտեմ՝ որքանով է ադեկվատ այս պայմաններում հանգստյան օրերի կրճատումը տնտեսական աշխուժության նախադրյալ համարելը, բայց հիշեցնեմ, որ այդ կանխատեսումներն արվում են մի մարդու կողմից, ում նախորդ անփառունակ կանխատեսման նախադեպին ծանոթ ենք: Եվ առհասարակ, երևի ժամանակ է պետք՝ հասկանալու, գուցե սա՞ էլ մարդկանց հույս տալու կարիքից է բխում:

«Գազպրոմ Արմենիան» ՀԾԿՀ գազի սակագնի վերանայման հայտ է ներկայացրել: Հիշենք, որ վերջերս կառավարությունը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկա 10 տարիներին Հայաստանին մատակարարվող գազի սակագինը չի փոխվի։ Սակայն, ներքին սակագների վերանայման հայտի խնդիր, այնուամենայնիվ եղավ: Ի՞նչ հետևանքներ կունենա սակագնի թանկացումը հասարակական և տնտեսական կյանքի վրա:

- Նախ նշենք, որ գազի գինը սահմանին և ներքին սակագները անջատ պետք է դիտարկել: «Գազպրոմ Արմենիայի» հայտն անակնկալ չէր, քանի որ նախորդ անգամ, երբ ՀԾԿՀ-ը հայտը մասնակի հաստատեց, ընկերության ներկայացուցիչները պնդում էին, որ իրենց խնդիրներն այսպիսով ևս մասնակիորեն են լուծվում: Եվ այսօր, փաստացի մենք ունենք գործընթացի տրամաբանական շարունակություն: Ամենայն հավանականությամբ, մենք ապրիլից կունենանք գազի ավելի բարձր սակագին: Ընդ որում, նշանակություն չունի, թե այս անգամ ինչ մեխանիզմներով ինչ լուծումներ կտան հանրության մոտ տպավորություն ստեղծելու, թե սակագինը շարքային քաղաքացու համար չի ավելացել: Արդյունքը չի փոխվի դրանից:

Բայց ուզում եմ հիշեցնել, որ գազի սակագնի հետ կապված վերջին տարիներին անընդհատ անորոշությունները, թանկացումները, տեղի են ունենում մի իշխանության օրոք, որը պնդում էր, թե գազը պետք է էժանանա: Այսինքն, ականատես ենք լինում այս իշխանության կողմից կիրառված հերթական մանիպուլյացիայի բացահայտմանը:
Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա դրանք իսկապես շատ մեծ են լինելու: Կլինեն նոր թանկացումներ, բիզնեսը կկանգի հերթական անորոշության առաջ:

Այս անընդհատ շարունակվող բացասական միտումները կանգ չեն առնելու, քանի դեռ ունենք այս իշխանությունը: Ո՛չ ՀՀ քաղաքացին, ո՛չ բիզնեսն այլևս ի զորու չէ դիմակայելու Հայաստանի անվտանգային, սոցիալ-տնտեսական, բարոյական շարունակվող պարտությանը:

Տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ կառավարությունը, պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում նոր պարտքի ներգրավմանը:

- Այս իշխանությունն առհասարակ անում է այն ամենն, ինչից ժամանակին՝ որպես ընդդիմություն, ամենաշատն էր դժգոհում: Այն, որ նոր վարկի նպատակը բյուջեի պակասուրդը լրացնելն է, ինքնին խոսում է այս իշխանության կառավարչական ունակությունների ու կարողությունների որակի մասին: Մի կողմից հաստատում են հավակնոտ, իրականությունից կտրված բյուջե, որով նախատեսվում է մեծացնել եկամուտները: Մյուս կողմից հենց տարվա սկզբից բյուջեի պակասուրդի հարցը լուծելու համար նոր պարտք են վերցնում՝ դրանով իսկ հաստատելով 2022թ. բյուջեի նախագծի անիրատեսականությունը:

Բայց ամենից զատ, ի վերջո, ցանկացած նոր պարտավորության մարման պատասխանատվությունը կրում և կրելու է ՀՀ քաղաքացին: Եվ այս իմաստով շատ կարևոր է, որ ներգրավվող միջոցները ծառայեցվեն ոչ թե իրավիճակային խնդիրների լուծմանը, այլ՝ նոր արդյունքի ստեղծմանն ուղղվեն: Այսինքն պետական պարտքի անընդհատ աճի հիմնախնդիրը հենց դրանց արդյունավետ ուղղորդումն է, ինչը մենք չենք տեսնում:

Եվ իհարկե, գոյություն ունի նաև արտաքին պարտք-ՀՆԱ այսպես կոչված «վտանգավոր շեմի» խնդիրը, որին մենք մոտ ենք։

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը
Ամենադիտված