Մարդիկ, ովքեր զբաղված են թուրքական ապրանքների ներմուծմամբ , կասկածից վեր է, որ նրանք՝ կնախընtրեն մնալ ու աշխատել սեփական երկրում
BlogԱշոտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Հայկական համացանցում շրջանառվում է մի տեսահոլովակ, որում կա հորդոր՝ ձեռք բերել հայրենական արտադրության ապրանքներ, մերժելով թուրքական ապրանքները, քանի որ դրանցից ստացված եկամուտները թուրքերն ուղղում են իրենց եղբայր ազերիներին, ի մասնավորի նրանց սպառազինության համալրմանը, ինչն էլ իր հերթին օգտագործվում է հայերիս դեմ...
Իհարկե, անառրկելի է, որ հայրենական ապրանքներին նախապատվություն տալը՝ ողջունելի է բոլոր առումներով, սակայն կա ևս մեկ հանգամանք, որը նույնպես անառարկելի է, այն, որմեծամասամբ՝ թուրքական արտադրության ապրանքներին հայաստանցիներս չունենք հակակշիռ, այսինքն հայրենական արտադրանք: Ի դեպ, մարդիկ, ովքեր զբաղված են թուրքական ապրանքների ներմուծմամբ և դրանով են հոգում իրենց կարիքները, կասկածից վեր է, որ նրանք՝ մեծամասամբ կնախընրեն մնալ ու աշխատել սեփական երկրում, քան իրենց կամքից անկախ ջուր լցնել հակառակորդի ջրաղացին: Չէ որ սահմանին կանգնած են նաև իրենց որդիները...