Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ «Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբ Կամազ-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է մի քանի ավտոմեքենայի, մխրճվել բնակչի տան մեջ. վարորդը մահացել է Ես շատ ուրախ կլինեմ Մոուրինյուի համար, եթե նա վերադառնա «Ռեալ». Կառլո Անչելոտի Պաոլո Պետրոչելլին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ մեդալով Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով Եթե կուսակցություններն ու դաշինքներմ այսօր գույքի և եկամուտների հայտարարագրեր չներկայացնեն, ապա կտուգանվեն. ԿԸՀ ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր


Տեր Խոսրով քահանան Տիկ-Տոկ-ում մինչեւ 300 հազար դիտում ունի

Ուշադրության կենտրոնում

Hraparak.am-ը գրում է. 

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Լատվիայի թեմի հոգեւոր սպասավոր տեր Խոսրով քահանա Ստեփանյանը վերջերս հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Տիկ Տոկում ծավալած գործունեության համար։ Մեր հարցազրույցն այդ գործունեության շուրջ է։

- Տեր Հայր, վերջերս համացանցում բուռն քննարկվում են սոցիալական հարթակներում Ձեր տեսագրությունները: Ոմանք դրական են վերաբերվում դրանց՝ զվարճալի, արտասովոր, նորարարական են համարում, իսկ ոմանք քննադատում են, դժգոհում: Ինչպե՞ս որոշեցիք սոցհարթակներում այդքան ակտիվ լինել:

- Մարդկության ամբողջ պատմության ընթացքում իշխող են եղել խոսքի փոխանցման, շփման տարբեր մեթոդներ: Համայնքային վաղ փուլերում մարդիկ հավաքվել են հրապարակներում և լսել խոսնակին, այնուհետև մարդիկ հավաքվել են թատրոններում, եկեղեցիներում, իսկ գրավոր խոսքի, տպագրության զարգացման հետ զուգահեռ, իշխող է դարձել տպագիր մամուլը և այլ գործիքներ, այնուհետև` ռադիոն, հեռուստատեսությունը և հիմա էլ` համացանցը և սոցկայքերը: Եկեղեցին միշտ օգտվել է խոսքի փոխանցման նոր գործիքներից: Այդ միջոցի անհրաժեշտությունը ես հատկապես զգացի, երբ համավարակի ընթացքում ստիպված էի ֆիզիկապես չհանդիպել հավատացյալներին: Հայաստանում ապրող մարդկանց համար երևի դժվար է պատկերացնել բալթյան երկրներում, մասնավորապես՝ Լատվիայում սահմանված հակահամաճարակային միջոցառումների խստությունը: Շուրջ 3 ամիս հաստատված էր պարետային ժամ, և որևէ մեկը իրավունք չուներ եկեղեցի գալու՝ դրա համար սահմանված էր մեծ տուգանք և՜ հավատացյալին, և՜ եկեղեցուն, արգելված էին անգամ տնայցերը և առհասարակ յուրաքանչյուր հավաք: Այս նախաձեռնությունը ծնվեց կենսական անհրաժեշտությունից՝ շարունակելու մարդկանց փոխանցել Աստծո խոսքը և եկեղեցու ավանդույթները: Սա է հիմնական պատճառը, որ բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ ձեռնամուխ եղա այս գործին:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, իհարկե, ինչպես յուրաքանչուր խոսք, իմն էլ կարող է ոմանց դուր գալ, իսկ ոմանց՝ հակառակը: Սա նման քարոզչության իմ առաջին փորձն էր, թերևս եղել են որոշակի սայթաքումներ, որոնք հանրության կողմից բացասական են ընկալվել, ինչի համար ես խորապես ցավում եմ: Սակայն յուրաքանչյուր գործընթաց հղկվում է փորձով:
 
-Սոցիալական հարթակներում քիչ չեն հոգևոր բովանդակությամբ էջերը, որոնք վարում են նաեւ հոգևորականները, սակայն քչերն են նման քանակի դիտումներ, կիսումներ և հաջողություն ունենում՝ ինչպես Դուք: Մինչեւ 300 հազար դիտում ունեք՝ կարծեմ։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
 
-Այստեղ որևէ գաղտնիք չկա: Յուրաքանչյուր տեսագրություն պատրաստելու համար ջանք և աշխատանք է տարվում: Մենք մտածում ենք հնարավորինս մատչելի և հետաքրքիր տեսագրություններ պատրաստելու մասին, որոնք իրենց մեջ կկրեն նաև ուսուցողական, ինֆորմատիվ բնույթ: Իհարկե, օգտագործում ենք նաև այդ շրջանակներում հայտնի երաժշտական ստեղծագործություններ, որոնք չափազանց տարբերվում են եկեղեցական և ազգային երաժշտությունից, սակայն միևնույն ժամանակ գրավում են ժամանակակից հնչողությունների սիրահարներին:

Շատերը, օրինակ, անծանոթ են քահանայական զգեստներին, որոնք մեր եկեղեցական ավանդության կարևոր մասն են: Յուրաքանչյուր նման տեսանյութ ունի իրեն ուղեկցող պարզաբանող հատված, որը, ցավոք, չի շրջանառվում այլ սոցկայքերում: Միևնույն ժամանակ թրենդային տեսանյութերը ունեն իրենց հատուկ կանոնները՝ հստակ տևողություն և ձևաչափ: Մարդիկ հաճախ թյուրիմացության մեջ են ընկնում՝ ենթադրելով, որ ես անհարգալից եմ վերաբերվում քահանայական զգեստներին կամ Սուրբ Գրքին, սակայն այդ կարծիքները արդյունքն են ընդհանուր պատկերը չտեսնելու, որովհետև իմ յուրաքանչյուր տեսանյութ ունի իր բացատրությունը: Մենք փորձում ենք համադրել անխոս տեսագրությունները և բովանդակային համառոտ խոսքը, որպեսզի ընկալվի վերջնանպատակը:
 
-Դատելով տեսագրություների բովանդակությունից, կարելի՞ է ենթադրել, որ դրանք նախատեսված են հատկապես երիտասարդ լսարանի համար:
 
-Սոցիալական կայքերում գրանցված են և օգտագործում են տարբեր տարիքային խմբեր, որոնք հաճախ հավասարապես անտեղյակ են Հայ Եկեղեցու ավանդույթից և քրիստոնեական ճշմարտությունից: Մենք փորձում ենք հետաքրքրել բոլորին, որպեսզի մեր տեսագրությունները առիթ հանդիսանան եկեղեցին և քրիստոնեությունը ճանաչելու:
Ես իրապես տեսնում եմ այդ արդյունքը, որովհետև նամակներ եմ ստանում աշխարհի տարբեր ծայրերից՝ դեռահասներից մինչև հասուն մարդիկ ինձ դիմում են խորհրդի ակնկալիքով: Սա լավագույն գնահատականն է իմ արածի, քանի որ իմ նպատակը մարդկանց հետաքրքրելն է, բայց ոչ ինձնով, այլ՝ քրիստոնեությամբ, Հայ Եկեղեցով: Հազարավոր նամակները և հարցադրումները այդ հետաքրքրության վառ ապացույցն են:

-Ինչպե՞ս են Ձեր գործունեությանը վերաբերվում հավատացյալները և հոգևորականները:

-Դժվար է միանշանակ և ընդհանրական պատասխան տալ: Մարդկանց պատկերացումները տարբեր են: Ոմանք դեռևս չեն ընդունում, որ սոցիալական հարթակները լայն հնարավորություն են տալիս շփվելու մարդկանց հետ և ասելիք փոխանցելու, անկախ նրանց գտնվելու վայրից: Իրականում, ամենակարևորը սեփական ընկալումն է, երբ գործիքը գերագնահատում են, գործը կիսատ է մնում, որովհետև մարդն է, որ այն օգտագործում է: Խոսքի տարածման որևէ միջոց չի կարող մեղավոր կամ անմեղ լինել, այդ իսկ պատճառով կարևոր է, թե ինչպես ես դու վերաբերվում դրան:

-Ի՞նչ կասեք Ձեզ քննադատողներին:

-Ես շատ ուրախ եմ, որ մարդկանց հետաքրքրում է իմ գործունեությունը, և ըմբռնումով եմ մոտենում յուրաքանչյուր բովանդակային քննադատության: Փառք Աստծո, այսօրվա տեղեկատվական հարթությունը մարդկանց լայն հնարավորություններ է ընձեռում` ծանոթանալ Աստծո խոսքին՝ սեփական ընկալումներին և ճաշակին համաձայն ձևերով: Տեղեկատվական բազմազանության մեջ ես առաջարկում եմ իմ տարբերակը և ցանկանում եմ, որպեսզի մարդիկ սոցկայքերը օգտագործեն ոչ միայն անպտուղ ժամանցի, այլև հոգևոր լիցքեր ստանալու, եկեղեցում իրենց ներկայությանը կամ բացակայությանը ևս մեկ անգամ անդրադառնալու համար:

Իտալիայի գավաթ. «Ինտերը» հաղթեց «Լացիոյին»՝ նվաճելով պատմական 10-րդ տիտղոսը Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 14-ի համար Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըԴեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացի«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանՄշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՄենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետ«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի արդյունաբերության գլխավոր հենասյուներից մեկըՀայաստանը ընտրության առաջ․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ Քաղաքացիներին ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» -ի ծրագրերը․ Մենուա ՍողոմոնյանԷս ի՞նչ համով հացիկ ես բերել մեզ համար. Նարեկ Կարապետյանի ջերմ շփումը «Ուժեղ Հայաստան»-ին աղ ու հացով դիմավորած իջևանցի փոքրիկի հետՆաիրի Սարգսյանի ելույթը Նոյեմբերյանում․ «Մենք պետք է վերադառնանք մեր իրական արժեքներին, դատապարտենք սուտը, մերժենք ստախոսին և կերտենք ուժեղ, անվտանք, արժանապատիվ, համայն հայության Հայաստան» Ու՞մ եք տեսնում Հայաստանի վարչապետ․ հարցում Նարեկ Կարապետյանի ելույթը ԻջևանումԻջևանի Գանձաքար գյուղը, տատիկիս գյուղն է, ուրախ էինք հյուրընկալվել. Նարեկ ԿարապետյանԳյուղացին մեր երկրի հենասյունն է՝ սահման պահողը, բերք ու բարիք ստեղծողը, ժողովրդին կերակրողը․ Գագիկ ԾառուկյանՈրքանո՞վ է լուրջ երկրի ղեկավարի ֆեյսբուքում սրտիկ անելը. Հարցում Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին տեղյա՞կ եք. Հարցում Իջևանում Զատուլինի ուղերձը կրկին ուշադրության կենտրոնում. Մհեր ԱվետիսյանԲռնությամբ փորձում են բողոքի ձայնը լռեցնել․ Աննա ԿոստանյանԵվրոպայում արևային էներգետիկայի ոլորտում սպասվում է կտրուկ տեխնոլոգիական թռիչք Թուրքիայի Սամսուն քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով hեղեղվել են փողոցներ. կան տnւժածներ Ի՞նչպիսի ղեկավար է մեզ պետք. Հարցում Անփոփոխ բանակ և պաշտոնների բաշխում. ի՞նչ է թաքնված «բարեփոխումների» հետևում. Նառա ԳևորգյանՌուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՓաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան Տավուշ այցի շրջանակում այցելեցի Իջևանի պատմաերկրագիտական թանգարան. Նարեկ Կարապետյան«Ծիծեռնակի հավատի կենաց»-ը նկարահանվել է «ՀայաՔվե»-ի աջակցությամբ
Ամենադիտված