Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել


«Դատի՛ր, թե չէ կդատվես» բանաձևով են մեր երկրում շփվում դատավորների հետ. Աննա Գրիգորյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը վստահեցնում է՝ ստում է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, թե մարդասիրությունից ելնելով է արցախյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցիների մասունքները հանձնել Ադրբեջանին։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գրիգորյանը նաև ընդգծեց՝ անգամ ադրբեջանական կողմն է Փաշինյանի արած այդ հայտարարություններին սարկազմով վերաբերվում։

«Մինչդեռ մարդասիրությունից խոսելուց առաջ մեր ռազմագերիների վերադարձի հարցը պետք է դիտարկեր, իսկ ի՞նչ արեց Փաշինյանը՝ վերադարձրեց ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի գերիներին՝ նրանց դիմաց չստանալով այնտեղ պահվող մեր բոլոր գերիներին։

Այս քայլից հետո նա գնաց սակարկության՝ ադրբեջանական կողմին հատկացնելով պետական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի բոլոր քարտեզները. կրկնում եմ՝ բոլոր քարտեզները հայկական կողմը տվել է՝ սակարկելով, բայց արդյունքում դարձյալ չի կարողացել բոլոր գերիներին վերադարձնել, հետևապես, պարզ է, որ հերթական զիջմանն է գնալու։ Կարդացեք Շուշիի հռչակագիրը և տեսեք, թե Սյունիքի մասով ինչ նկրտումներ ունեն, և ակնհայտ կդառնա ևս մեկ անգամ, որ անգամ աշխարհաքաղաքական համատեքստում գնում է քաղաքական առևտուր և սակարկում։ Չգիտեմ՝ էլ ինչի՞ է պատրաստ Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ նա գնալու է ամեն ինչի՝ իր իշխանությունը պահելու համար, և հիմա էլ գնում է աշխարհաքաղաքական առևտրի, որի արդյունքները հետո կտեսնենք»,- ասաց Գրիգորյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հետ սակարկությունների գնալով՝ նաև հրաժարվում է պատասխան տալ, թե Հայաստանն այդ ի՞նչ առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին, որ մերժվել են։

«Առաջարկներից ո՞ր կետերին է դեմ եղել, այդ ի՞նչ բովանդակային փոփոխությամբ նոր առաջարկ են մերժվելուց հետո ներկայացրել, և ինչո՞ւ սահմանագծման և սահմանազատման հարցով մենք նախապայման չենք դնում, որ դրան կգնանք, եթե ադրբեջանցիները դուրս գան Հայաստանի օկուպացրած տարածքներից»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ այս հարցերի վերաբերյալ, որպես ընդդիմադիր խմբակցություն, հարցեր են ուղղում Կառավարության ղեկավարին ու անդամներին ու ամեն անգամ ստանում մանիպուլյացված պատասխաններ, և արդյունքում՝ պարտության իշխանությունն այդ մանիպուլյացիաներով շարունակում է պաշտոնավարել՝ իր տապալումների պատճառները բարդելով այլոց վրա։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատերազմի կուսակցություն է ու կորցրել իր լեգիտիմությունն այն առումով, որ խաղաղություն հաստատելու կոչերով եկավ, բայց դա չի կարողանում անել։ Ադրբեջանը հիմա ոչ միայն օկուպացված Շուշիի մասին է խոսում, այլ միջազգային ցուցահանդեսում խոսում է Սյունիքի վերաբերյալ իր պատկերացումների մասին»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանն անդրադարձավ նաև լեգիտիմությունը կորցրած իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ կիրառվող ճնշումներին ու շեշտեց.

«Փաշինյանական արդարադատություն է իրականացվում։ Իրավական դաշտի մասին խոսելն իմաստ չունի. իրականացվում է քաղաքական հետապնդում։ Կան ոչ ցանկալի դատավորներ, որոնցից իրենք պետք է ազատվեն։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ դատավորների հետ շփվում են «դատի՛ր, թե չէ կդատվես» բանաձևով»,- ասաց Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝տեսանյութում

Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված