Շատ գիտնականներ պնդում են, որ ֆուտբոլի հայրենիքը նույնպես Չինաստանն է
BlogԱնի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շատ գիտնականներ պնդում են, որ ֆուտբոլի հայրենիքը նույնպես Չինաստանն է և այստեղ գնդակ են խաղացել դեռևս մ.թ.ա. 1000թ.:
Օրինակ՝ մ.թ.ա. 6-4-րդ դարերում Չինաստանում գոյություն է ունեցել մի խաղ, որն ինչ-ինչ տարրերով ֆուտբոլ է հիշեցրել և զինվորական պատրաստության բաղադրիչներից էր։
Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել է 27 խաղացող, որոնցից 15-ը կատարել են հարձակվողի, մյուսները՝ պաշտպանի պարտականություններ, ապահովել են դարպասի անառիկությունը դիմային գծի ողջ երկայնքով։ Մ.թ.ա. 206 թվականից մինչև մ.թ. 25 թվականը գրավոր աղբյուրներում հիշատակվում է «չժու-կէ» խաղը։ Չժու նշանակում է հարվածել ոտքով, իսկ կե՝ փքված կաշվե գնդակ։