Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հասնելու առաջընթացը նշանակալի իրադարձություն է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար. Ադրբեջանում ԵՄ դեսպան ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը (տեսանյութ, լուսանկարներ) Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. կանխատեսումներ՝ Սուրենյանից 10-ամյա աղջիկը հազիվ է փրկվել հակավիրուսային դեղամիջոց օգտագործելուց հետո․ (լուսանկարներ) Ճապոնիան մտադիր է 2026 թվականին ռեկորդային գումար հատկացնել պաշտպանությանը․ NHK Փարիզում տեղի են ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ռուսական նավթի դեմ, եթե Պուտինը հրաժարվի խաղաղ գործարքից Բժիշկը զգուշացրել է նիհարեցնող հաբերի վտանգների մասին Կիևի «Դինամոն» նոր գլխավոր մարզիչ ունի «Նոայի» դեմ խաղից առաջ


«Իշխանությունը փորձում է լեգիտիմացնել ՀՀ ազգային շահերին չհամապատասխանող գործընթացները». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի ու գիտական և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ: Սա՝ այն ֆոնին, երբ շատ այլ փորձագիտական շրջանակներ դեմ են արտահայտվում նման ձևով հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը վերոնշյալ հանդիպումը ավելի լայն համատեքստում է դիտարկում: Զուգահեռ անցկացնելով նաև նման այլ հանդիպումների ու ձևավորված հանձնաժողովների հետ՝ նա «Փաստի» հետ զրույցում նշել է. «Ընդհանրապես, տարբեր շրջանակների հետ հանդիպումների այդ գործիքակազմը, ինչ-որ հանձնաժողովներում նաև ընդդիմադիրներին ներգրավելու փորձերը մեկ հիմնական նպատակ ունեն, այն է՝ լեգիտիմացնել Հայաստանի Հանրապետության ազգային շահերին չհամապատասխանող գործընթացները, որոնց նախաձեռնողն ու իրականացնողը գործող իշխանությունն է: Դիցուք՝ օրեր առաջ, մեկուկես տարի ուշացումով, փաստորեն, ԱԺ անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովի շրջանակներում ստեղծվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով: Նախ՝ ինչո՞ւ այսքան ուշ: Միգուցե մեկուկես տարին իշխանություններին պետք էր մաքրելու կամ փաստաթղթային «չիստկաներ» անելո՞ւ համար, որովհետև կան հարյուրավոր պնդումներ առ այն, որ պատերազմի ժամանակ առկա քաոսի համար կոնկրետ մարդիկ են պատասխանատու՝ ամենաբարձր ռազմաքաղաքական ղեկավար շրջանակներից: Այսինքն, միգուցե այդ մեկուկես տարին պետք էր, որ պատերազմի հետ կապված բոլոր փաստաթղթային էլեմենտները, այսպես ասած, զտվեն, որ հետագայում խնդիրներ ի հայտ չգա՞ն»:

Քաղաքագետը հաջորդ հարցադրումն արեց. ինչո՞ւ էր անվտանգության մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն այդքան ծանր տանում, որ ընդդիմությունը չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին. «Աբսուրդի ժանրի շրջանակներում է՝ ստեղծել հանձնաժողով, որտեղ պետք է քննվի մի գործընթաց, որի հիմնական մեղավորը և պատասխանատուն, տվյալ քաղաքական ուժի ձևակերպմամբ, հենց ինքն է: Պատկերացնենք, որ սարքել են շենք, որի ճարտարապետն ու «պրարաբն» իրենք են: Շենքը փլվել է, զոհեր են եղել, բայց հենց իրենք են հետաքննում իրենց իսկ մեղավորության աստիճանը:

Այդ հետաքննությունն օբյեկտիվ կլինի՞: Եվ, վերջապես, ինչո՞ւ այդքան էմոցիոնալ արձագանք եղավ ընդդիմության չմասնակցելուն:Չէ՞ որ ընդդիմությունն ԱԺ-ում շատ այլ գործընթացների ևս չի մասնակցում. կա՛մ բոյկոտում է, կա՛մ քննադատում է: Խնդիրն իրականում շատ պարզ է: Ընդդիմության մասնակցությունը այստեղ անհրաժեշտ էր, որ հանրային ընկալման առումով հանձնաժողովի՝ արդեն նշանակած մեղավորների վերաբերյալ դիտարկումները լեգիտիմ լինեն: Ի դեպ, հանձնաժողվի նիստի ու դրան հաջորդած ասուլիսի ժամանակ Ա. Քոչարյանն ու իշխող ուժի պատգամավորներն անընդհատ խոսում էին փորձագիտական ներգրավվածության մասին: Նրանք խոսում էին այն փորձագետների մասին, որոնք 44 օր բավականին հաջողությամբ կարողացան սուտ, կեղծիք ու մանիպուլ յացիա տարածել: Նրանք այդպիսով սպասարկում էին գործող իշխանության դավադիր պատերազմը, որտեղ ՀՀ ԶՈւ-երի առաջ Արցախը ու նրա հարակից տարածքը պահելու հրաման դրված չէր: Այսինքն, այդ հանձնաժողովը լեգիտիմ չէ, և նրա ցանկացած եզրակացություն անգամ հանրային ընկալման տեսանկյունից ոչ օբյեկտիվ ու կողմնապահ է լինելու, ինչը շատ տրամաբանական է. հանցագործը չի կարող հանձնաժողով ստեղծել, որ հետաքննի հանցագործության մեջ իր ներգրավվածության աստիճանը և իր պատասխանատվության չափը»:

Ալեն Ղևոնդյանը, անդրադառնալով թուրքագետների հետ ԱԳ նախարարի հանդիպմանը, հիշեցրեց, որ նմանօրինակ դեպքեր էլի են եղել, երբ ինչ-ինչ շրջանակների հետ հանդիպումների ֆոտոները հանրայնացնելով՝ փորձել են հեղինակազրկել նրանց. «2020-ին գործող վարչապետը իրականում հանդիպում խնդրեց ԳՇ անձնակազմի հետ, ինչից հետո վիդեոկադրեր հրապարակվեցին, որտեղ երևում էր, որ ԳՇ ինչ-ինչ շրջանակներ ոտքի են կանգնում, երբ Փաշինյանը մտնում է խորհրդակցությունների սենյակ: Դրանից հետո ԳՇ-ի և գեներալիտետի հեղինակազրկման արդեն զանգվածային վերաբերմունքի դրսևորման ականատես եղանք: Այդ նկարի ու այդ տեսանյութի նպատակը հենց հեղինակազրկումն էր: Թուրքագետների հետ վերջին հանդիպումը կարելի է նաև այդ համատեքստում դիտարկել»: Քաղաքագետը շեշտեց՝ իրականում ակնհայտ է, որ Հայաստանը համաձայնում է Թուրքիայի օրակարգի անխտիր բոլոր էլեմենտներին. «Իսկ եթե ավելի կոնկրետ՝ արդեն համաձայնել է: Մյուս կողմից՝ հայկական կողմը բացառապես չի խոսում բոլոր այն ռիսկերի մասին, որոնք այդ գործընթացի արդյունքում կարող է ունենալ ՀՀ քաղաքացին, գյուղացին, մեր տնտեսությունը: Գործող վարչապետն իր հարցազրույցի ժամանակ շատ հպանցիկ գյուղատնտեսության ոլորտի որոշակի ռիսկերի մասին ձևակերպում արեց, բայց արագ անցավ թեմայից: Մեծ հաշվով՝ ունենք ուխտադրուժ, դավադիր գործընթաց, որին այս անգամ փորձել են մասնակից դարձնել ակադեմիական վաստակաշատ շրջանակների՝ փորձելով արդեն իրենց միջոցով լեգիտիմացնել հայ-թուրքական օրակարգը»:

Ղևոնդյանի խոսքով, ՀՀ գործող վարչապետը շատ վաղուց է որոշել ամեն գնով մտնել հայ-թուրքական օրակարգի մեջ: «Սա է պատճառը, որ նա կուլ է տալիս թուրքական կողմի լկտի վերաբերմունքը: Վերջերս Չավուշօղլուն հայտարարել էր, թե «44-օրյա պատերազմը լավ դաս է հայերին»: Բացի այդ, Էրդողանը, իրենց պաշտպանության նախարարը և շատ այլ պաշտոնյաներ բազմիցս սպառնացել են ՀՀ-ին հերթական պատերազմով, եթե, իրենց ձևակերպմամբ, Հայաստանը խելքի չգա: Էլ չեմ խոսում Ալիևի անձնական վիրավորանքների մասին: Այսինքն, այս քաղաքական թիմը՝ ի դեմս վարչապետի, որոշել է ամեն գնով գնալ հայ-թուրքական մերձեցման՝ անտեսելով բոլոր հնարավոր ռիսկերն ու խնդիրները, որոնք կարող է ենթադրել այդ հարաբերությունների վերականգնումը: Առհասարակ, հայ-թուրքական հարաբերություններն անկասկած պետք է կարգավորվեն, սակայն այն գնով ու այն իրավիճակում, ինչպիսին այսօր մենք ենք, այդ հարաբերությունները Հայաստանի համար կարող են ճակատագրական հետևանքներ ունենալ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ հայ-թուրքական հարաբերությունների այս գործընթացն առավել մեծ աշխարհաքաղաքական խաղի տրամաբանության մեջ է:

«Թուրքիայի հետ հարևանություն, բարիդրացիություն անելու առաջնահերթ նպատակը ՌԴ-ին Թուրքիայով փոխարինելու հեռանկարի համատեքստում է: Սա շատ ավելի մեծ խաղի էլեմենտ է: Հիմա, ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Հայաստանի գործող իշխանություններն օգտագործման գործիք են՝ աշխարհի ռազմավարական բալանսի փոփոխման տեսանկյունից: ՀՀ-ում գործող խմբակն իր առջև ՀՀ ազգային շահերը սպասարկելու խնդիր ամենևին չունի: Ավելին, եթե հետևենք Ալիևի հայտարարություններին ու հետո փորձենք մոնիթորինգ անել, կտեսնենք, որ դրանք երբեմն ուղղակի հրահանգ են ՀՀ գործող իշխանություններին: Ոչ հեռու անցյալում Ալիևը հայտարարեց, որ Հայաստանին ընդհանրապես բանակ պետք չէ, իսկ մենք այս պահին ականատես ենք լինում բանակի կազմաքանդման գործընթացին՝ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անվան տակ: Մինչդեռ գործող իշխանությունն ունակ չէ ու նաև չունի պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ռեսուրսը: Այդ անվան տակ պարզապես հինը քանդելու են, իսկ նորը սարքել չեն կարողանալու, ինչի հետևանքով բանակ չենք ունենա, ինչպիսի պատվեր և եկել էր Ադրբեջանից»,-նշեց քաղաքագետը:

Ալեն Ղևոնդյանի դիտարկմամբ, Թուրքիայի հետ հարաբերություններն ուղղակիորեն առկախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից. «Անգամ կոմունիկացիաների բացումը Հայաստանի համար տնտեսական առումով շահեկան պայմաններ չի ստեղծելու: Բացվելու են այն կոմունիկացիաները, որոնք որևէ ազդեցություն չեն ունենալու ՀՀ տնտեսության վրա: ՀՀ-ում կառուցվելու են երկաթուղիներ, որոնց տնտեսական էֆեկտիվությունը մեզ համար 0 է լինելու: Թուրքիան ու Ադրբեջանը չեն ցանկանում, որ Հայաստանը որևէ պարագայում շահի: Կոմունիկացիաների բացման դեպքում իրենց համար իրավիճակ է փոխվելու, բայց մեզ համար՝ ոչ: Իրենց տնտեսական աճը և քաղաքական հեղինակության ավելացումը պայմաններ են ստեղծելու, ըստ որոնց, էլ ավելի ենք նրանցից կախվածության մեջ ընկնելու և, որպես պետություն, դադարելու ենք գոյություն ունենալ: Տեսեք՝ ինչ կատարվեց Աջարիայի հետ, որը, փաստացի, այսօր չկա: Վրաստանը շատ լավ հասկանում է, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան Աջարիան ևս իրեն բռնակցելու հավակնություններ է ներկայացնելու: Այսինքն, այս ամենը ուղղակիորեն կապված է տարածաշրջանում թուրքական ազդեցության ավելացման հետ: Իսկ Հայաստանի գործող իշխանություններն առանց թաքցնելու հայտարարում են, որ պետք է սպասարկեն նաև ադրբեջանական ժողովրդի շահը: Գործող վարչապետը հայտարարում է, որ Արցախը հայկական լինելու գործնական ու տեսական հնարավորություն չունի: Մեծ հաշվով՝ հրաժարվել է Արցախից ու բացառապես այլ երկրի օրակարգ է իրականացնում»:

 

Ալեն Ղևոնդյանի խոսքով, պետք է հասկանալ, որ Թուրքիան Հայաստանը ներսից է վերցնելու:«Այսինքն, Թուրքիան կարող է ահռելի մեծ ֆինանսական միջոցներ ներդնել հանրային վերահսկողության, հանրային կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում՝ սկսած կրթությունից, վերջացրած բիզնես խորհրդատվությամբ: Հայաստանում կարող է զանգվածային շինարարության գործընթացներ նախաձեռնել, բուհեր բացել, նաև ֆինանսական կազմակերպություններ ստեղծել ու ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրել: Եվ շատ մարդիկ, որոնք պատմական հիշողության ներքո թուրքին թշնամի են համարում, գնալու են ու թուրքական այդ խաղի մեջ մտնեն: Թուրքերն էժան ապրանքով կարողանալու են մեզ գնել, էժան տոկոսադրույքով կարողանալու են փոխել մեր սկզբունքայնությունը: Մենք արդեն այսօր հանրային տարբեր ոլորտներում նման որոշակի վտանգավոր միտումներ ունենք, որովհետև մյուս կողմից էլ մարդիկ շատ են հոգնել լարվածությունից, սպառնալիքից ու այն անտերության զգացումից, որտեղ հայտնվել են վերջին մի քանի տարիներին: Այնպես որ, Հայաստանում Թուրքիայի համար էքսպանսիա իրականացնելու բավականին պարարտ հող եմ տեսնում: Հայաստանը կկարողանան ներսից վերցնել, եթե երկրում ֆունդամենտալ գործընթացներ՝ առաջին հերթին իշխանափոխություն տեղի չունենա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը«Առաքելություն Բարություն»․ Ռուսաստանից ժամանած մասնագետներն օգնել են զարգացման առանձնահատկություններ ունեցող հայ երեխաներին Դեկտեմբերի 18-ին 17:00-ին կգրոհե՞ն Մայր Աթոռը, ինչո՞ւ են շարժվելու դեպի ՎեհարանԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketՀայաստանի և Ադրբեջանի խաղաղության հասնելու առաջընթացը նշանակալի իրադարձություն է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար. Ադրբեջանում ԵՄ դեսպան ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը (տեսանյութ, լուսանկարներ) Դեկտեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին. կանխատեսումներ՝ Սուրենյանից Մարդկանց անհրաժեշտ է իրական այլընտրանք, ոչ թե հինն ու ձախողվածը․ Ավետիք Չալաբյան«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը՝ City of Smile-ի գլխավոր գործընկեր Եզդիական համայնքը նշում է սուրբ Զատիկը. համայնքի ներկայացուցիչ, ՀՃԿ անդամ Զ.Խալիտով 10-ամյա աղջիկը հազիվ է փրկվել հակավիրուսային դեղամիջոց օգտագործելուց հետո․ (լուսանկարներ)Ճապոնիան մտադիր է 2026 թվականին ռեկորդային գումար հատկացնել պաշտպանությանը․ NHK Փարիզում տեղի են ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները Ինչպես է Արամ Մելիքյանի որդին՝ Տիգրանը, վախենում հայրիկից ու չի մոտենում նրան. Զվարճալի հոլովակ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ռուսական նավթի դեմ, եթե Պուտինը հրաժարվի խաղաղ գործարքից Բժիշկը զգուշացրել է նիհարեցնող հաբերի վտանգների մասին Կիևի «Դինամոն» նոր գլխավոր մարզիչ ունի «Նոայի» դեմ խաղից առաջ Դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան Փաշինյանը բարոյականությունից խոսելու իրավունք չունի․Մենուա ՍողոմոնյանԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Տոյոտան» (տեսանյութ) ԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն» Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը Գորիսում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում ՔՊ-ում քասթինգները թեժ են անցնում ԱՄՆ նախագահը հնարավորություն ուներ ստանալու Նոբելյան խաղաղության մրցանակը, եթե շարժվեր ճիշտ ուղղությամբ. Արաղչի Ոչ մեկը՝ ոչ ռեժիմից, ոչ էլ ԵՄ-ից գոնե ձևի համար չէր խոսում այն մասին, որ ընտրությունները պիտի լինեն «ազատ, արդար և ժողովրդավարական»․ Աշոտյան Բանակի նոր համազգեստն այնքան վատն է, որ քննադատում են բոլորը Ներդրում մանկապարտեզի կառուցման համար` հանուն մեր երեխաների ապագայի. Կարապետյանը մտածում է քո մասին «Ինտերի» ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 ամիս Ամբողջությամբ ընդունվել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինագիծը 30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետը դիմում է իրավապահներին. ի՞նչ իրավական հիմքով է սպային դանակահարած անձը նշանակվել ՊՆ նախարար ՌԴ-ի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիրը սահմանում է ուղեցույցներ բոլոր ոլորտներում՝ 20-ամյա հեռանկարով. Լավրովն՝ Արաղչիին Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի Սարգսյան3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նպաստների նոր չափեր կլինեն․ մանրամասներ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքը ԶՊՄԿ-ի հետ համագործակցության շնորհիվ 18 հա տարածք է անտառապատվել Ինչպես են կենսաթոշակներն ու նպաստները դեռ վճարվում․ ԱՍՀ նախարարության անդրադարձը Երևանի ու Թեհրանի միջև հարաբերությունները զարգանում են ոչ թե իրավիճակային մոտիվներով, այլ հստակ ռազմավարական տեսլականով․ Իրանում ՀՀ դեսպան Հայտնի է՝ ինչպես է քվեարկել Մեսսին FIFA The Best-ում Շակիրան համերգային շրջագայությունից նոր լուսանկարներ է հրապարակել Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Ոչ» ասող չունենք, ամեն ինչի համաձայնում են. Էդմոն Մարուքյան Թրամփը արգելել է Պաղեստինի և 7 այլ երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ. Սպիտակ տուն «Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասին Ուիթքոֆն անշարժ գույքի գործակալ էր Նյու Յորքում և շատ բան չգիտեր ՌԴ-ի սահմանների կամ գետերի մասին, բայց ցույց տվեց, որ իդեալական բանակցող է. Թրամփ Ինչո՞ւ են կոմունալ վճարումները դուրս թողնված հետվճարների համակարգից․ Հրայր ԿամենդատյանԱրևային էներգիան վերածվում է լիարժեք, շուրջօրյա էներգիայի աղբյուրի
Ամենադիտված