Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում


Կաթի բուժիչ հատկությունները

Վրեժ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բնության մեջ մայրական կաթը նախատեսված է կենդանական աշխարհի բոլոր նորածին էակների համար։ Սա այն սննդամթերքն է, որը լիովին յուրացվում է նորածնի` նոր ձևավորվող օրգան-համակարգերում։ Լավագույն դեղն է, որը պաշտպանում է ձագուկին արտաքին վնասակար ազդեցություններից։ Ըստ հնագույն հավատալիքների` կաթի անունով է կոչվել այն Երկնային արահետը, որի վրայով Երկիր մոլորակին է հասնում Տիեզերքի անսպառ կենարար էներգիան` Ծիրի սերմը։

Մարդն ավելի քան 10 հազար տարի առաջ սկսել է օգտագործել կաթն իր սննդակարգում։ Եգիպտոսի բժիշկները 3 հազարամյակ առաջ բուժել են սրտի, երիկամների և ստամոքսի հիվանդությունները և օգտագործել են կաթը տարբեր բնույթի թունավորումների դեպքում։

21-րդ դարի նախաշեմին մամուլում սկսեցին հայտնվել հրապարակումներ այն մասին, որ կաթը վնասակար է միջին և բարձր տարիքի մարդկանց առողջության համար, քանի որ առաջացնում է օրգանիզմում լորձ, կաթում պարունակվող սպիտակուցը կուտակվում է հոդերում և անոթների պատերի վրա, իսկ հագեցված ճարպերը բարձրացնում են «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ, և այլ նմանատիպ աբսուրդի աստիճանի հասնող անհեթեթ ենթադրություններ։ Հենվելով որոշ հետազոտությունների արդյունքում ստացված հետևությունների վրա` փորձենք հասկանալ, թե ինչպես է գնահատում ժամանակակից բժշկական գիտությունը կաթի և կաթնամթերքի ազդեցությունը մարդու առողջության վրա։

Հիպերտոնիկ հիվանդություն

20-րդ դարի սկզբում ֆրանսիացի գիտնականներն ապացուցել են, որ կաթն իջեցնում է ճնշումը, ընդ որում, կախվածությունը հստակ արտահայտված հակադարձ համեմատական է։ Կաթի հիպոտենզիվ հատկությունն ավելի արտահայտված է, եթե սննդակարգում չափավորված է հագեցած ճարպաթթուների քանակությունը։ Այսօր արդեն հայտնի է, որ կաթնամթերքում պարունակվող սպիտակուցից առաջանում են հատուկ նյութեր (պեպտիդներ), որոնց մի մասն ունի ճնշումն իջեցնող` հիպոտենզիվ ազդեցություն։

Նմանատիպ պեպտիդները հատկապես արդյունավետ են ազդում հիպերտոնիկ հիվանդության նախնական փուլում։ Մետաբոլիկ սինդրոմ

Դժվար ախտորոշվող համակարգային հիվանդություն է, որի դեպքում մարդու օրգանիզմում տեղի են ունենում մի շարք փոխկապակցված պաթոգեն բնույթի խանգարումներ, օրինակ` իջնում է հյուսվածքների զգայունակությունն, ինսուլինի հանդեպ, ի հայտ է գալիս աբդոմինալ ճարպակալում (որովայնի շրջանում), զարգանում է հիպերտոնիկ հիվանդությունը և խանգարվում է ճարպերի, ածխաջրերի և պուրինների փոխանակման բնականոն գործընթացը։

Մետաբոլիկ սինդրոմը նորագույն ժամանակաշրջանի հիվանդություն է, տղամարդկանց մոտ ի հայտ է գալիս բավականին երիտասարդ տարիքում, իսկ կանանց մոտ` հիմնականում դաշտանադադարի շրջանում։ Անգլիացի գիտնականները կարծում են, որ օրը 200 մլ կաթ խմող տղամարդկանց մոտ 60%-ով նվազում է մետաբոլիկ սինդրոմի զարգացման վտանգը։

Նիհարեցնող հատկություն

Վերջին տարիներին նիհարեցնող սննդակարգերի շարքում է հայտնվել նաև կաթնայինը։ Լրիվ կաթնային սննդակարգ պահողների շրջանում տարածված է այն կարծիքը, որ պետք է խմել անյուղ կաթ, ուտել անյուղ կաթնաշոռ։

Նման կարծիքը հիմնավորվում է այն փաստով, որ մթերքներում պարունակվող կալցիումը նպաստում է ճարպերի այրմանն օրգանիզմում, իսկ անյուղ կաթի մեջ կալցիումն ավելի շատ է։ Սակայն անյուղ կաթնամթերքում գտնվող կալցիումը յուրացվում է ընդամենը 5-10%-ով, իսկ բարձր յուղայնության կաթնամթերքից` 50%-ով և նույնիսկ ավելին։

ԱՄՆ Թեննեսիի Համալսարանի գիտնականները կարծում են, որ կաթում պարունակվող կալցիումը` օրգանիզմում յուրացվելուց հետո պարուրում է ճարպի միկրոսկոպիկ մասնիկները, և առաջացած միացությունը դուրս է բերվում օրգանիզմից` առանց յուրացվելու։

Սիրտ-անոթային հիվանդություններ

Շոտլանդացի գիտնականները կատարել են` հավանաբար պատմության մեջ ամենաերկարատև գիտափորձը, որի ընթացքում 25 տարի անընդմեջ ուսումնասիրվել է կաթի ազդեցությունը թվով 5765 տղամարդկանց առողջական վիճակի մասին։ Պարզվել է, որ թարմ եփած և հետևաբար բարձր յուղայնություն ունեցող կաթի կանոնավոր ընդգրկումը սննդակարգում չի նպաստում սիրտ-անոթային և հատկապես սրտի իշեմիկ հիվանդության զարգացմանը։

Հակաուռուցքային ազդեցություն

ԱՄՆ գիտնականները 20 տարի անընդմեջ ուսումնասիրել են կաթի ազդեցությունը վնասակար արտադրություններում աշխատող մարդկանց առողջության վրա։ Ստացված արդյունքներն ավելի քան համոզիչ են.

Կանոնավոր ձևով կաթ օգտագործողների մոտ 3 անգամ ավելի քիչ է հայտնաբերվել ուղիղ կամ հաստ աղիների քաղցկեղ։

•Կաթը կանխարգելում է մաշկի, կաթնագեղձի և շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը։

•Օրը 400-1000 մլ կաթ խմողների մոտ 4-21 %-ով նվազում է երկրորդ տեսակի շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։

Կոնյուգիրացված լինոլենային թթու

Անցյալ դարի վերջում` 80-ական թվերին յուղալի, թարմ կաթի մեջ հայտնաբերվել է լինոլեային թթվի իզոմեր, որն ունի մի շարք օգտակար հատկություններ. կանխարգելում է ճարպակալման, շաքարային դիաբետ և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը ու դրականորեն է ազդում մարդու ընդհանուր առողջական վիճակի վրա։

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելՎաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ Լավրով
Ամենադիտված