Ռուսական զորքը մտել է Խարկով․ ընթանում են փողոցային մարտեր (տեսանյութ)
TVԽարկովում ռուսական ռազմական տեխնիկան ներթափանցել է քաղաքի կենտրոնական հատված։ Украинская правда-ի փոխանցմամբ հայտնում է Ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնը։
«Քաղաքով շրջում է հակառակորդի տեխնիկան, տեղեկությունը հաստատել են Քաղաքացիական պաշտպանության շրջանային վարչությունից, օպերատիվ իրավիճակի պատճառով Ալեքսեևկայի շրջանում տրանսպորտը չեղարկվել է»։
Մարտեր են Ալեքսեևկայում, Հիդրոպարկի տարածքում և կենտրոնում։
Նշվում է, որ խոցվել են մի քանի միավոր զրահատեխնիկա։