Ուկրաինայի մեծ քաղաքներում մարդիկ իրար են կրակում, շփոթելով «ռուս դիվերսանտների» հետ
BlogԱդրբեջանագետ Անժելա էլիբեգովան գրում է.
«Էն, ինչ շատերս կանխատեսում էինք ազատ զենք բաժանելու վտանգի մասին, դարձավ իրականություն։ Ուկրաինայի մեծ քաղաքներում մարդիկ իրար են կրակում, շփոթելով «ռուս դիվերսանտների» հետ։ Արդեն քանի դեպք ուկրաինական կողմը պաշտոնապես հաստատել ա, որ սխալմամբ են ֆռենդլիֆայեռի տակ հայտնվում հասարակ մարդիկ։
Ու իրավիճակը վերահսկող չկա, քաղաքացիականներին էվակուացնող չկա, հումանիտար օգնություն տրամադրող չկա։ Փոխարենը սոցցանցերով մարդկանց էլ ավելի քաոտիկ հիստերիայի են հասցնում, կոչ անելով ման գալ «իշմարներ»։ Էլեկտրոնային սիգարետից մինչև պատի վրա գեոդեզիստների նկարած թվեր՝ ամեն ինչ կասկածելի «ռուսների համար թողած մայակ» ա թվում։ Սա մի կողմից մարդկանց կենտրոնացնում ա տասներրորդական թեմայի վրա, շեղելով բուն իրավիճակից, մյուս կողմից մարդիկ իրար կասկածում են ռուս շպիոն լինելու մեջ ու հարձակվում։
Չգիտեմ, ինչ ա սկսվելու, եթե էներգետիկան պառկի ու սննդի պաշարները վերջանան։ Բայց Ուկրաինայի իշխանությունների անգործությունը հումանիտար հարցերում տարակուսանք ա առաջացնում։