Կիևյան կամրջից պաստա՞ռ է կախված (տեսանյութ)
TVՀամացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, որ Կիևյան կամրջից պաստառ էր կախված «Армия России» վերտառությամբ։
Լուրի իսկությունը ճշտելու համար գնացինք և տեղում նկարահանում իրականացրինք, մեր նկարահանման պահին նման գրությամբ պաստառ ցուցադրված չէր, ինչպես նաև մեզ հետ զրույցում Կիևյան կամրջին հարակից շարժական թեյերի և սուրճերի վաճառակետի աղջիկներին ցույց տվեցինք տեսանյութը և այնտեղ երևացող պաստառը, նրանք նշեցին, որ նման բան չեն նկատել։ Հարցուփորձ արեցինք մի քանի խանութների վաճառողների ևս, որոնք նույնպես հերքեցին ցուցադրված պաստառի առկայությունը նախորդող ժամերի ընթացքում։
Ժամը 09։00֊ից Թումոյի այգում մաքրման աշխատանքներ իրականացնող կինը ևս հերքեց, նշելով, որ, նման պաստառ փակցնելու համար աշխատանքներ պիտի իրականացնեին, ինչը նկատած կլինեին,բայց նման բան չի եղել։
Ավելի հավաստի տեղեկություն կփորձեինք ստանալ, եթե տեղում աշխատեին հերթապահություն իրականացնող ոստիկանները, սակայն տեղաբնակների խոսքով տևական ժամանակ է շաբաթ֊կիրակի օրերին այստեղ հսկողություն չի իրակականցվում։