Հրավիրվել եմ մասնակցելու ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված ամենամյա «Պահպանողական քաղաքական գործողություն» կոնֆերանսին. Ռաֆայել Այվազյան
BlogԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռաֆայել Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հրավիրվել եմ մասնակցելու ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված ամենամյա «Պահպանողական քաղաքական գործողություն կոնֆերանս»-ին, որին մասնակցում են ավելի քան 100 երկրներից պատվիրակներ, այդ թվում քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, գործարարներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, մշակույթի և այլ ոլորտի ներկայացուցիչներ:
Կոնֆերանսն իր տեսակի մեջ առանձնանում է քննարկվող թեմաների բազմազանությամբ և մասնակիցների ակտիվությամբ: Հանդիսանում է նոր ծանոթությունների ու կապերի ստեղծման ուրույն հարթակ: Կոնֆերանսին մասնակցել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Հանդիպումներ եմ ունեցել մի շարք քաղաքական ու բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ: