Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Պուտինի հրամանը իրավիճակը շատ ավելի վտանգավոր է դարձնում. Պենտագոն

ՌԴ նախագահի՝ «զսպման ուժերը», ներառյալ միջուկային զինատեսակները, մարտական հերթապահության հատուկ ռեժիմի տակ բերելու մասին որոշումը, քննարկվել է ԱՄՆ պաշտպանության նախարարի, շտաբների պետերի միացյալ շտաբի ղեկավարի և Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատարի հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը՝ ռուսական ռազմավարական զսպման ուժերը, որոնք ներառում են նաև միջուկային զենք պարունակող ստորաբաժանումներ, բերել մարտական հերթապահության հատուկ ռեժիմի, իրավիճակի սրացում է, որը կարող է իրադրությունը «շատ ավելի վտանգավոր» դարձնել, կիրակի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության բարձրաստիճան մի պաշտոնյա, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

Պուտինը հրաման է տվել այն ժամանակ, երբ, ըստ Վաշինգտոնի, քառօրյա ներխուժումից հետո ռուսական զորքերը անսպասելի անհաջողություններ են կրում մարտի դաշտում։ Դրան նպաստել են ուկրաինական ուժեղ դիմադրությունը և ձախողումները, որոնք հանգեցրել են որոշ ստորաբաժանումների վառելիքի և այլ պաշարների սպառմանը, ասել են ԱՄՆ պաշտոնյաները:

Այս հրամանի մասին Պենտագոնն իմացել է ոչ թե ամերիկյան հետախուզական աղբյուրներից, այլ ՌԴ նախագահի հեռուստաուղերձից, ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան:

Պուտինի ելույթից անմիջապես հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ գեներալ Մարկ Միլին և Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար Թոդ Ուոլթերսը քննարկել են ՌԴ նախագահի որոշումը նախապես ծրագրված հանդիպման ընթացքում:

Չնայած նրան, որ Վաշինգտոնը դեռ շարունակում է տեղեկություն հավաքել, Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան, որը չի ցանկացել բացահայտել իր անունը, Պուտինի որոշումը որակել է մտահոգիչ։

«Ըստ էության, դա այնպիսի ուժեր է գործի դնում, որոնք սխալ հաշվարկի դեպքում իրավիճակը կարող են շատ ավելի վտանգավոր դարձնել»,- ասել է նա:

Հարցին, թե Պուտինի հայտարարությունից հետո ԱՄՆ-ը կշարունակի՞ ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, պաշտոնյան պատասխանել է. «Այդ աջակցությունը կշարունակվի»։

ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ռուսաստանը ավելի քան 350 հրթիռ է արձակել Ուկրաինայի թիրախների ուղղությամբ, որոնցից մի քանիսը խոցել են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, Պենտագոնի պաշտոնյան խոր մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ, ինչպես կարծում է ռազմական գերատեսչությունը, ռուսական ուժերը փոխում են ռազմավարությունը:

Խոսելով Կիևից հյուսիս Չեռնիգովի ուղղությամբ ռուսական առաջխաղացման մասին՝ պաշտոնյան ասաց, որ կան նշաններ, որ Ռուսաստանը որդեգրել է պաշարման մարտավարություն:

Ավելին՝ այստեղ

Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է
Ամենադիտված