Օրերս թուրք գիտնականները թուրքական իշխանություններից պահանջեցին դադարեցնել բռնությունները Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ
BlogԿարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օրերս թուրք գիտնականները թուրքական իշխանություններից պահանջեցին դադարեցնել բռնությունները Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ:
Այս պարագայում հայ գիտնականները պարտավոր են օրինակ վերցնել թուրք գործընկերներից և հանդես գալ համանման հայտարարություններով:
2016-ը նոր է սկսել, բայց Հայաստանի քաղաքացիների նկատմամբ արդեն արձանագրվել է բռնության չորս ակտ:
Իրավիճակն այնքան օրհասական է, որ նույնիսկ անչափահաս երեխաներն ապահովագրված չեն մեր երկրում: