Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Մոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն


Նալբանդյանը Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստում ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի զարգացումները

 ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ հունվարի 18-ին մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:

Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը և Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած` Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին հանգամանալից քննակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ անցյալ տարեվերջին մեկնարկած բանակցությունների, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանն առնչվող հարցերը։

Բացելով նիստը` նախարար Նալբանդյանն ասաց. «2015թ.-ն առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար: Մենք ականատես եղանք բարձր մակարդակի այցելությունների, ինտենսիվ և կառուցողական երկխոսության, երկկողմ հանդիպումների, տարբեր ոլորտներում Հայաստան-ԵՄ համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների: Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական շրջանակի բանակցությունների նախորդ ամսվա մեկնարկը մեր հարաբերություններում նոր էջ է: Հավատացած ենք, որ նոր համաձայնագիրը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և փոխշահավետ համագործակցության համար կսահմանի նոր ուղենիշներ»:

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ԵՄ-ին՝ Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար, որոնք նշանակալի դեր են խաղացել՝ Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար, և վերահաստատեց Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու Եվրոպական միության հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համապարփակ համագործակցությունը՝ հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորություններն այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ԵՄ հետ փոխգործակցության առաջնահերթությունների շարքում են շարժունակությունը, մարդկային շփումների խթանումը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ 2014թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ - Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործընթացի մեկնարկը, ինչը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:

Էդվարդ Նալբանդյանը կարևորեց նաև Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից` կողմերի միջև ստորագրված Արձանագրության ուժի մեջ մտնելը, որով Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ տարբեր գործակալությունների հետ։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն իրենց ելույթներում տեղեկացրին կառավարության տնտեսական քաղաքականության, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների, 2015թ. տնտեսության և դատաիրավական բնագավառներում ԵՄ հետ համագործակցության արդյունքների մասին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Խորհրդին ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները և դրանց խորհուրդը, շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդարանին, ԵՄ երկրներին` Ցեղասպանության հարցում նրանց սկզբունքային մոտեցման համար: Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում Հայաստանի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ և երախտագիտություն հայտնեց ԵՄ երկրներին` ՄԱԿ-ի ձևաչափերում հայկական նախաձեռնություններին սատարելու համար։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողությունների հետևանքով Արցախի հետ շփման գծում և Հայաստան - Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը: «Անցյալ տարի արձանագրվեց Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումների զգալի աճ, այդ թվում` ծանր զինատեսակների օգտագործմամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասցեական կոչեր հղեցին Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերել, հարգել հր ադադարի համաձայնագիրը, հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությունները, չխոչընդոտել բանակցային գործընթացը, համաձայնել շփման գծում և սահմանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը», - ասաց Հայաստանի արտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։

Խորհրդի նիստի օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Խորհրդի նիստից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի և Բերտ Կունդերսի համատեղ մամլո ասուլիսը: 

 

Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, ԳեղաՈւիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ
Ամենադիտված