Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է Լույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով


Չկողմնորոշված վարչախումբը․ չգիտեն՝ դե՞մ են, թե՞ ձեռնպահ

Վերլուծություն

Հայաստանի գործող վարչախումբը չի կարողանում կողմնորոշվել նաև ռուս-ուկրաինական պատերազմի հարցում։ Չգիտի, թե ինչպես արձագանքի կոնկրետ իրողություններին աշխարհաքաղաքական այն արագընթաց վայրիվերումներին, որ տեղի են ունենում մեր տարածաշրջանում ու աշխարհում։ Հայկական մամուլը վերջին օրերին գրում է, թե Նիկոլ Փաշինյանը կտրականապես արգելել է իր կուսակիցներին, հատկապես Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը, որևէ կերպ արձագանքել ռուս-ուկրաինական պատերազմի թեմային։ Այս ամենը սակայն չի նշանակում, որ գործող իշխանությունը ստիպված է լինելու անընդհատ զերծ մնալ այդ մասին մեկնաբանություններ տալուց։ Ընդ որում տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ասում և անում է մեկ բան, իսկ Արտաքին գործերի նախարարությունը բոլորովին հակառակ բան։

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ քվեարկեց։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը Ժնևում հանդես էր եկել Ուկրաինայում տիրող իրավիճակի հրատապ քննարկում անցկացնելու օգտին։ Խորհրդի 47 անդամներից կողմ են քվեարկել 29-ը, 5-ը՝ այդ թվում Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան դեմ, և 13-ը ձեռնպահ։ Զարմանալիորեն ձեռնպահ էր քվեարկել նաև Հայաստանը, որը ևս խորհրդի անդամ է։ Արտգործնախարարությունը ընդհանրապես փորձում է այս իրավիճակում պահել չեզոքությունը, հնարավորինս ձեռնպահ քվեարկել, որպեսզի չփչացնի հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։

Միևնույն ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արդեն բոլորովին այլ դիրքորոշում ունի։ Լայնածավալ հարձակումներից մեկ օր անց Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեն որոշեց կասեցնել կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացված լինելու իրավունքը։ Որոշման օգտին քվեարկել էր 42 պետություն և միայն 2 երկիր՝ Հայաստանն ու Ռուսաստանն են դեմ եղել։

«Միջազգային տարբեր հարթակներում քվեարկելիս՝ Հայաստանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ հարցը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծվի»,- երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Էդուարդ Աղաջանյանը։

Բարդ է ասել, թե կոնկրետ որ դիրքորոշումն է առավել օգտակար ստեղծված պայմաններում, Արարատ Միրզոյանի՞, թե՞ Էդուարդ Աղաջանյանի։ Փաստն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության երկու պատասխանատուները անում են իրարից լիովին անկախ քայլեր։ Իսկ դա շատ ավելի վտանգավոր է։ Չկողմնորոշված իշխանությունը ավելի մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։

Գարիկ Մաթևոսյան

Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկները
Ամենադիտված