Պուտինի կոչը՝ Զելենսկուն
Ուշադրության կենտրոնումՈւկրաինայում միջուկային զենքի հնարավոր տեղակայման մասին խոսակցությունները կարող են լինել երկրի ապագայի կորստի հնարավոր պատճառ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
«Մարդիկ, որոնք չեն ցանկանում դա հասկանալ, հատկապես ներկայիս ղեկավարությունից, պետք է հասկանան, որ եթե շարունակեն այն, ինչ անում են, կասկածի տակ կդնեն Ուկրաինայի պետականության ապագան»,- ասել է պետության ղեկավարը։
Նա հավելել է, որ ուկրաինական պետականության հավանական կորուստը «ամբողջությամբ իրենց խղճի վրա կլինի»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ավելին՝ այստեղ