Երևանի «Միկա»-ն Մոսկվայի «Լոկոմտիվ»-ի մանեժում ստուգողական խաղում 2:1 հաշվով առավելության է հասել Տուլայի «Արսենալ»-ի նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով arsenaltula.ruկայքը, հանդիպման 14-րդ րոպեին ռուսական ակումբի ֆուտբոլիստներն առաջ են անցել հաշվի մեջ. Գոլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Կուտինը: Սակայն երկրորդ կեսում երևանյան ակումբը հաղթանակ է կորզել՝ մրցակցի դարպասը գրավելով 50-րդ և 87-րդ րոպեներին: Դեռևս հայտնի չեն, թե «Միկա»-ի կազմում որ ֆուտբոլիստներն են գրավել մրցակցի դարպասը:
«Արսենալ»-ի հետ խաղը երևանյան ակումբի նախապատրաստական ծրագրից բացակայում էր: