ՀՀ-Իրան հարաբերությունների խորացման «արևմտյան» հետաքրքրությունները
BlogԱրմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայ-իրանական հարաբերություններն ունեն երկար տարիների պատմություն: Անգամ այն ժամանակ, երբ Իրանի նկատմամբ կիրառվեցին պատժամիջոցներ, Հայաստանը շարունակեց փնտրել երկու երկների միջև հարաբերությունների զարգացման օջախներ: Ինչպես գիտենք, այս օրերին ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից հայտարարվեց Իրանի նկտամամբ պատժամիջոցների վերացման մասին: Նման փոփոխությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար:
Այս իրավիճակում շատ կարևոր էր արևմուտքի արձագանքը: Մասնավորապես, հայ-իրանական հարաբերությունների զարգացման նոր հնարավորությունների մասին դրական է արտահայտվել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:
Վերջինիս կարծիքով երկու երկները կարող են կյանքի կոչել էներգետիկ ոլորտում սառեցված նախագծերը, համագործակցել ՏՏ ոլորտի շուրջ, որտեղ որ Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել: Բացի դրանից, ըստ Լորա Բեյլիի, Հայաստանը կարող է հանդես գալ որպես տնտեսական կամուրջ Իրանի և այլ պետությունների միջև, որոնք որ կցանկանան ներդրում կատարել Իրանում:
Փաստացի, սա կարելի է համարել «մեսիջ»: Արևմուտքը խրախուսում է ՀՀ-Իրան հարաբերությունների ընդլայնումը, որն այս իրավիճակում չափազանց կարևոր է: