Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է Լույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Նիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը


Ազարա՞թ, թե՞ Արաբատ. մեկ մարդու դեմքով նվաստացնում են պետությունը

Վերլուծություն

Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտված դիվանագիտական համաժողովին Հայաստանի մասնակցությունը, ինչպես ի սկզբանե նշել էին բազմաթիվ վերլուծաբաններ, սխալ և չհաշվարկված քայլ էր Հայաստանի գործող վարչախմբի կողմից։ Ֆորումին Հայաստանից մասնակցեց միայն արտգործնախարար Արարատ Միրզոյանը, իսկ նրա նկատմամբ թուրքական լրատվամիջոցների, վերլուծական և քաղաքական շրջանակների, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքը, ոչ միայն բացասական էր, այլ ընդսմին՝ ծաղրալի։

Թուրքական լրատվամիջոցները չէին խորշում իրենց եթերում ձևախեղել Արարատ Միրզոյանի անունը, մի տեղ Արաբատ էին գրում, մի տեղ էլ՝ Ազարաթ։ Թերևս, թուրքերի համար սկզբունքային կարող է լինել արտգործնախարարի Արարատ անունը և, դեռ լավ է, որ նրա անունը չեն գրել Աղրիդաղ Միրզոյան։ Իսկ երկու օր տևած ֆորումի ընթացքում Արարատ Միրզոյանը ընդամենը մի քանի հանդիպում է ունեցել, այն էլ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, մեկ-երկու եվրոպական արտգործնախարարի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Վերջինիս հետ հանդիպումից հետո Միրզոյանը դրական ուղերձ է համարել դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը և ասել. «Մեր հանդիպման ընթացքում վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը շարունակել կարգավորման, նորմալացման գործընթացը, հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով առանց որևէ նախապայմանների, և մեր երկու ներկայացուցիչներն աշխատում են այս ուղղությամբ»։

Հայաստանի արտգործնախարարը հույս է հայտնել հայ-թուրքական բանակցություններում դրական արդյունքներ տեսնել մոտ ապագայում։ «Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում, համենայն դեպս Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը ՝ ունենալ կայուն ու խաղաղ տարածաշրջան, կա»։

Թուրքիայի արտգործնախարարի արձագանքը շատ ավելի զուսպ էր. նա ընդամենը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և ասել, թե հանդիպումը չափազանց արդյունավետ և կառուցողական էր։ Թե՛ նախապայմանների, թե՛ հստակ պայմանավորվածությունների վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը ոչինչ չի ասել, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Արարատ Միրզոյանին ընդամենը կանչել էին Անթալիայի ֆորումին՝ արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը նրա դեմքով կրկին նվաստացնելու և մեր տեղը ցույց տալու համար։ Նույնիսկ քննարկման պանելներին, որտեղ ելույթ են ունեցել թուրք և այլ օտարերկրացի պաշտոնյաներ, Արարատ Միրզոյանին թույլ չեն տվել մասնակցել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, թեև նույնիսկ խոստացված է եղել, սակայն այդպես էլ նրա ելույթը որևէ կերպ օրակարգում չի ընդգրկվել։ Ընդամենը Հայաստանի գործող իշխանությունները հերթական անգամ բոբիկացել էին՝ ջուրը չտեսած։ Իսկ նրանց նկատմամբ վերաբերմունքն ընդգծում է Հայաստանի իշխանությունների և պետության նկատմամբ՝ թուրքերի և այլոց իրական տրամադրվածությունը։

Դանիել Նահապետյան

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էԼույս չի լինելու Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու
Ամենադիտված