Ֆեյսբուքյան օգտատերերի մի խումբ կա, որ ամեն ինչին պարտավորված է զգում արձագանքել
BlogՌոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Օգտատերերի մի խումբ կա, որ ամեն ինչին պարտավորված է զգում արձագանքել, որպեսզի ցույց տա իր ակտիվությունը, մտահոգությունը, բայց այդ ամենն ավելի շատ հիմնականում նաև անկեղծ չէ, շինծու է կամ հաշվարկված...Դրա պատճառներն էլ բազմազան են կախված հասարակական-սոցիալական սանդղակում նրանց զբաղեցրած դիրքից, զբաղմունքից, մասնագիտությունից, քաղաքացիական-քաղաքական ակտիվությունից, հանրաճանաչությունից...
Մի խոսքով անպայման կարծիք հայտնել, <<հետ չմնալ>> զանգվածից, <<մոդայիկ>> խնդրից` դա լինի զոհ, որևէ լուրջ դեպք, պաշտոնյային, պատգամավորին, ոստիկանին քլնգել և շատ այլ նման բաներ...Մի խոսքով արձագանքել, կարևորը հետ չմնալ, կարծիք հայտնել, մեկնաբանել, ցավակցել, թեկուզ բացարձակ պատկերացում չունենալով խնդրի կամ երևույթի մասին...Ահա այսպիսի ՖԲ-յան բուռն կրքեր ու փոթորիկներ մեկ բաժակ ջրում, միշտ` ընդմիշտ...