Ո՞վ իրավունք ունի բռնանալու քաղաքացիների իրավունքի վրա. Թևան Պողոսյան
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ՌԴ քաղաքական վերնախավում բավականին տարակուսած ու վրդովված են այն հանգամանքից, որ այս օրերին Հայաստանում պրոռուսական ընդամենը 1-2 ակցիա է իրականացվել, այն էլ՝ բավականին սակավամարդ:
Երևի այդ է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տեղադրվել այն մասին, որ «Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 11.03.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Աշոտ Գալստյանի իրազեկումը ս.թ. մարտի 19-ին՝ ժամը 15.00-16.00-ը Ստ. Շահումյանի անվան հրապարակում հավաք և ժ.16.00-16.30 Ստ. Շահումյանի անվան հրապարակից՝ Բեյրութի փողոց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց՝ մինչև ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հարակից տարածք երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»:
Pressmedia.am-ը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանի հետ.
«Ձեզնից եմ իմանում ակցիայի մասին, բայց եթե մարդիկ ցանկանում են ակցիա անել, Հայաստանն էլ դարձել է ժողովրդավարական երկիր, մտահոգությունը ո՞րն է, ո՞վ իրավունք ունի բռնանալու քաղաքացիների իրավունքի վրա»:
Հարցին, թե ինքն անձամբ մասնակցելու՞ է ակցիային, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ մարտի 19-ին լինելու է Արցախում՝ իրենց տանը:
Մարիամ Նալբանդյան