ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին Ոսկու և արծաթի գները շարունակում են աճել Եվս մեկ երկիր պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պшտերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է. Աբրահամյան (տեսանյութ) Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Հայաստանում երկրաշարժ է եղել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի


Տգետ ու կապիտուլյացված կառավարության հետ մենք չենք ունենալու որևէ կայուն ու անվտանգ հեռանկար. Արտակ Զաքարյան

Blog
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Չինաստանի և Ռուսաստանի միջև 2022թ. փետրվարի 4-ին ստորագրաված համատեղ հայտարարությունը և փետրվարի 24-ին, Ուկրաինայում սկսված ռազմական հատուկ օպերացիան միմյանց փոխլրացնող աշխարհաքաղաքական գործոններ են: Կարելի է ասել, որ դրանով սկիզբ է դրվել 1991թ.-ից կառուցվող և գործող աշխարհակարգի փոփոխությանը: Ռուս-չինական համատեղ հայտարարությունը՝ միջազգային փորձագիտական շրջանակներում, հիմնականում մեկնաբանվեց որպես “նոր ժամանակաշրջանի, ուժերի նոր դասավորվածության, նոր աշխարհակարգի” սկիզբ: Իսկ ուկրաինական պատերազմն ըստ էության, նաև այն մասին է, թե ինչպես է Ռուսաստանի շուրջ ՆԱՏՕ-ի կառուցած հակառուսական օղակն աստիճանաբար վերածվում չեզոք գոտու: Դա անշուշտ պատճառ կհանդիսանա հյուսիսատլանտյան դաշինքի գլոբալ դերակատարման, ինչպես նաև եվրոպական անվտանգության համակարգի վերանայման համար:
 
Մոտ ապագայում ուկրաինական ռազմական գործողությունները կավարտվեն ամենայն հավանականությամբ ռուսական կողմի պայմաններով, և կսկսվի հետևանքների կարգավորման քաղաքական վերադասավորումների տևական ժամանակահատվածը:
Վերջին երկու շաբաթների ընթացքում, աշխարհում կարելի է ասել խոշոր իրարանցում է տեղի ունեցել, որոնց “հում” փաստերն արդեն իսկ թույլ են տալիս ապագայի համար որոշ վերլուծություններ անել:
 
1. 1999թ-ից սկսված ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստան (ՆԱՏՕ-ի անդամությունը 16-ից դարձել էր 30) կարելի է ասել ավարտվեց: Ուկրաինայի և Վրաստանի անդամությունը գրեթե անհնար է: Ավելին՝ արևելաեվրոպական և մերձբալթյան որոշ երկրներ, ապագայում իրենց անդամությունը ՆԱՏՕ-ում կշարունակեն բացառապես քաղաքական մակարդակով:
 
2. Դեռևս 2021թ. նոյեմբերին, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել էր ՆԱՏՕ-ի ներսում համակարգված գործողությունների բացակայության և կառույցի “ուղեղի մահվան” մասին: Այն ակնհայտ դարձավ նաև ուկրաինական ճգնաժամի ընթացքում, ինչը հետագայում կարող է հանգեցնել դաշինքի կազմի, կառուցվածքի և խնդիրների վերանայմանը:
 
3. Գերմանիան և Ֆրանսիան ձգտելու են ԵՄ-ն դարձնել նոր աշխարհակարգի տնտեսական և քաղաքական կարևոր կենտրոն: Դա իհարկե հնարավոր է իրականացնել եվրոպական բանակի ստեղծման և ԱՄՆ-ից քաղաքական լիակատար ինքնուրույնության ձեռքբերման միջոցով:
 
4. Եվրոպական անվտանգության կառուցման ամերիկյան մոդելը (Հարավսլավիան՝ ութ մասի բաժանելով) կարծես թե ավարտվելու է: Այդ պարագայում, եվրոպական նոր անվտանգությունը կախված է լինելու Ռուսաստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից:
 
5. ԵՄ-ն և Հնդկաստանը Ռուսաստանի դեմ ինտեգրելու ԱՄՆ փորձերը կարծես թե չեն հաջողվում, և ապագայում ԵՄ-ն ու Հնդկաստանը ձգտելու են հանդես գալ որպես ինքնուրույն միավորներ:
 
6. Հաշվի առնելով վերջին տարիներին միջազգային իրավունքի և ուժերի հավասարակշռության փոփոխությունները՝ վերանայման կենթարկվի նաև ՄԱԿ-ի կառուցվածքը: Ի հայտ կգան համաշխարհային կարգավորման նոր սխեմաներ: Հնարավոր է, որ համալրվի նաև ՄԱԿ-ի անվտանգության Մշտական Խորհրդի կազմը:
 
7. Նոր աշխարհակարգը կստիպի, որ G7-ն իր գերակա դիրքերը զիջի G20-ին, իսկ համաշխարհային կառավարման լիբերալիզմի մոդելները փոխարինվեն նոր աշխարհակարգի սահմանվելիք կանոններով:
 
8. Տնտեսության միաբևեռ մոդելը կփոխարինվի բազմաբևեռ մոդելով: Հին աշխարհակարգի ինստիտուցիոնալ մեխանիզմները, ինչպեսիք են միացյալ տարադրամը (դոլար), միացյալ բանկը (համաշխարհային բանկ), Միացյալ ֆինանսական հաստատությունը (արժույթի միջազգային հիմնադրամ), միացյալ բանկային համակարգը (SWIFT), կարող են փոփոխվել, երբ այդ ինստիտուտների ներսում ձևավորվեն նոր այլընտրանքային կենտրոններ ու պահանջներ:
 
9. Միջազգային առևտրային իրավունքում կվերանայվի նաև Ատլանտիկայի դերը, ինչը նշանակում է, որ նոր աշխարհակարգը փոփոխությունների կարող է ենթարկել նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը:
 
Աշխարհն արագ փոփոխվում է, ու ցավն այն է, որ մենք, որպես պետություն, այդ փոփոխվող աշխարհին զուգընթաց կուտակել ենք ահռելի կորուստներ, պրոբլեմներ, սպառնալիքներ ու նոր մարտահրավերներ: Հիմա արդեն պետք է մտածենք, հասկանանք ու գործենք՝ մեր տեղը, դերը, անվտանգ ու կայուն զարգացման մեխանիզմները գտնելու համար: Ակնհայտ է, որ տգետ ու կապիտուլյացված կառավարության հետ մենք չենք ունենալու որևէ կայուն ու անվտանգ հեռանկար: Սրանք աշխարհում արդեն հայտնի են որպես քցող, անսկզբունք, անկարող ու անվստահելի միավոր: Որոշումը հայ ժողովրդին է:
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԱյսօր «Համահայկական ճակատ» շարժման անդամները` ղեկավար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովի մուտքի մոտ էինՁյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՄարտի 25-ին, 26-ին և 27-ին լույս չի լինելուՄենք այլևս թույլ չենք լինի. պատրաստվում ենք վաղը կայանալիք «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովինԴեմքի վրա վտանգավոր հիվանդության նշաններ, որոնք պետք է ձեզ զգուշացնենԱրտառոց դեպք Իտալիայում. որակազրկված մարզիչը մարզադաշտ է մտել՝ ձևանալով քահանաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ Մալիշկա գյուղում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ կա վիրավորՊատերազմով ահաբեկումը որպես շանտաժ. ինչո՞ւ է իշխանությունը վախեցնում ժողովրդին. Էդմոն ՄարուքյանԿոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը. նոր ցուցադրությունՖիլիպիններում վառելիքի պակասի պատճառով արտակարգ դրություն է սահմանվելԼյարդի քաղցկեղի առաջին 10 նշանները․ ինչպես հայտնաբերել հիվանդությունըԵթե hարձակումները շարունակվեն Իրանի պետական բուրգի վրա, երկիրը կկանգնի տարածքային ամբողջականության կnրստի առաջ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Մեր երկրում այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Երբ Սամվել Կարապետյանն ասաց, որ դա անընդունելի է, նրան ձերբակալեցին». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին (Տեսանյութ)«Սա դասական էթնիկ զտում է». Նարեկ Կարապետյանը՝ Արցախում կատարվածի մասին Ադրբեջանում մնացել էր ընդամենը 10 հայ, բայց նրանք էլ չկարողացան այնտեղ ապրել. Սա դասական էթնիկ զտում է.Նարեկ Կարապետյան«Արևմուտք = խաղաղություն» բանաձևը կեղծ է». Մհեր Ավետիսյան Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղումԵթե Փաշինյանը հաղթի, Սյունիք գնացող ճանապարհը չի լինի․ Էդմոն Մարուքյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երրորդՍամվել Կարապետյանն առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար. ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք. Նարեկ ԿարապետյանՀայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքիով սկսեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլումԴարակերտում հուղարկավորել են խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1-ամյա երեխայինԱրցախից մինչև Երևան. Ադրբեջանի էքսպանսիայի հաջորդ փուլըՈւժեղ խաղաղությունը կլինի միայն այն դեպքում, երբ հակառակորդը տեսնի քո հնարավորությունները. Ուժեղ ՀայաստանԳեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոցԵրևան-Կապան չվերթներ իրականացնող ինքնաթիռը տեխսպասարկումից հետո վերադարձել է Հայաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո ՆավֆալինՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը` Փաշինյանի կողմից զենք գնելու մասին«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն-ը պարզաբանում է տարածել ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալՊետք է վերականգնենք սոցիալական արդարությունը․ Ավետիք Չալաբյան Ստոմատոլոգիական ծառայությունները պետք է ներառվեն առողջության ապահովագրության մեջ․ Հրայր ԿամենդատյանԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի թիրախներին hարվածելու մասին 8700 երեխաներ զրկվելու են իրենց բնակավայրում դպրոց հաճախելու հնարավորությունից․ Ատոմ Մխիթարյան Հայ ժողովրդի արթնացումը սկսված է, ոչ ոք չի կարող այն կասեցնել․ Արսեն ԳրիգորյանՆարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին (տեսանյութ)ՌԴ զինուժը ևս 1 բնակավայր է վերահսկողության տակ վերցրելՈսկու և արծաթի գները շարունակում են աճելԵվս մեկ երկիր պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի Իշխանության կանխատեսելի վարքագիծը ընտրական գործընթացներում նոր թափ է հավաքում, որի առանցքում «պшտերազմ և խաղաղություն» հավերժական դիսկուրսն է. Աբրահամյան (տեսանյութ) Ես ողջունում եմ Լիբանանի ԱԳ նախարարի որոշումը՝ Իրանի նորանշանակ դեսպանին Լիբանանից արտաքuելու վերաբերյալ. Իսրայելի ԱԳ նախարար Փաշինյանը պատգամավորներին հանձնարարել է անցնել կոշտ հարձակման ընդդիմության դեմ Սահմանադրության մեջ միակողմանի փոփոխություններ անելն Ադրբեջանի և այսօրվա իշխանության գերնպատակն է, ինչն աղետալի հետևանքներ կարող է ունենալ մեր պետության համար․ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության անդամ Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Astra»-ն Անեկդոտ Նիկոլի զենքի մասին. Արշակ Կարապետյան Հայաստանում երկրաշարժ է եղել Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար
Ամենադիտված