Նուռը` որպես քաղաքական դաշտի աքսորյալ
Ուշադրության կենտրոնումՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քաղաքական դաշտում և քաղաքագիտության մեջ կանխատեսումներ անելը և որևէ իրավիճակում քաղաքական գնահատական տալը բնական, ինչ-որ տեղ նաև անհրաժեշտ գործընթաց է, հատկապես, երբ գնահատական տալիս են փորձառու քաղաքական ուղի անցած անձիք:
Իսկ երբ քաղաքական գնահատականներ սկսում են տալ քաղաքականապես անհաս ու քաղաքական դաշտում երբեք որևէ կերպ լուրջ դերակատարում ու կեսափորձ չունեցող էակները, դա արդեն անլուրջ է ու որ քաղաքական, այլ ուղղակի դիլետանտ-արկածախնդրի բարբաջանք է:
Այս առումով հարկ է առանձնացնել ՀՀ քաղաքական դաշտում առավել հայտնի Նուռ- Արամ Հարությույան կոչված մարդ-կուսակցությանը:
Բոլորին է հայտնի, որ Նուռը բոլորին ծախվող, արժեքը վաղուց կորցրած քաղաքական դիակ է, ով քաղաքականության մեջ ոչնչի չհասնելով` փորձում է անցնել քաղաքական կանխատեսումների ոլորտ: Անգամ որպես դասախոս Հարությունյանը բավականին անհաջող կադր է ուստի նրա կարծիքը քաղաքական դաշտում ունի բուլվառային խոսակցության արժեք:
Նման արժեզկվածների ու քաղաքական դաշտում դեգերողների հետ ասուլիսներ և հարցազրույցներ կազմակերպողները, նույն տրամաբանությամբ իրենց հերթին արժեզրկվում են և խարխլում լրատվական ոլորտում իրենց դիրքերը: