Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան պայմանավորվածություններից մեկ տարի անց Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, լավ հարաբերություններ ունենալ և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ․ Լավրով ԵՄ-ն ողջունում է Բաքվի և Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում. ԵՄ արտաքին գործերի մամուլի քարտուղար Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ 96 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ Իսրայելը դուրս չի գա Գազայում, Լիբանանում և Սիրիայում անվտանգության գոտիներից. Իսրայելի ֆինանսների նախարար Հնդկաստանի հյուսիսում թունելի փլnւզման հետևանքով յոթ մարդ է զnhվել Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է


Մարդիկ չգիտեն՝ հաջորդ զիջումը երբ կլինի, ոչ ոք շփման մեջ չէ նրանց հետ․ Աննա Գրիգորյանը՝ Ներքին Հանդում իրավիճակի մասին

Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանն այսօր այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ, որտեղ օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը մոտ 1 կմ առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։

NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը պատմեց, որ ադրբեջանական զինված ծառայողների՝ Հայաստանի տարածք մտնելն առաջինը նկատել է Ներքին Հանդի բնակիչներից մեկը, որը գնացել էր անասունների հետեւից եւ տեսել, որ ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այդ տարածքում։

«Ստացվում է, որ ադրբեջանցիները եկել եւ վրաններ են տեղադրել Հայաստանի սուվերեն տարածքում։  Խնդիրը միայն այն չէ, որ ադրբեջանցիները Հայաստանի տարածք են մտել, այլեւ այն, որ գյուղի գերեզմանոցը, ջրի աղբյուրը դիտարկվում է այդ տարածքից, ինչը նշանակում է, որ այդ տարածք գնալը վտանգավոր է բնակիչների համար։ Գյուղացիներն իրենց տեսածը պատմել են համայնքի ղեկավարին, փորձել են հասկանալ՝ ինչ կարող են անել։ Իշխանությունների կողմից չի խրախուսվում, երբ մարդիկ բարձրաձայնում են խնդիրների մասին, բայց գյուղացիներն էլ ասում են՝ ումի՞ց պետք է վախենանք, թուրքն արդեն հասնում է մեր տուն, ինչո՞ւ չպետք է բարձրաձայնենք մեր տեսածի մասին։ Մարդիկ չգիտեն՝ հաջորդ զիջումը երբ է լինելու։ Բնակիչներն ասում են՝ էսպես ո՞նց կլինի, ամեն օր արթնանում ենք, մեկ էլ տեսնում ենք ադրբեջանցիները առաջ են եկել, մինչեւ որտե՞ղ պետք է առաջ գան, կարո՞ղ է գյուղն էլ են ուզում հանձնել։ Մարդկանց հուզում է այն, որ իրենց հետ որեւէ մեկը շփման մեջ չի մտնում, չգիտեն՝ հաջորդ վայրկյանին ինչ է կատարվելու»,– ասաց Աննա Գրիգորյանը։

Ներքին Հանդի տարածքում ադրբեջանական զինծառայողների առաջխաղացման մասին NEWS.am-ի հետ զրույցում երեկ՝ մարտի 15–ին, բարձրաձայնել էր համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։ Ժամեր անց Պաշտպանության նախարարությունը հերքել էր  այդ տեղեկությունը, ընդգծելով.

«Նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել։ Հիմա, կապված եղանակային պայմանների փոփոխության հետ, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»։

Ներքին Հանդում իր տեսածից եւ գյուղացիների հետ զրույցից հետո, «Հայաստան» խմբակցության անդամը ՊՆ–ին կեղծ տեղեկություն տրամադրելու եւ հանրությանը մոլորեցնելու մեջ է մեղադրում։

«Պաշտպանության նախարարության մեկնաբանությունը կեղծ է։ 2020թ. դեկտեմբերի 17–ից հետո, երբ հերթական հուշագրով զիջվեցին Սյունիքի ռազմավարական նշանակության բարձունքները եւ ճանապարհները, անցել է 2021թ. գարունը, ամառը, աշունը, այսինքն՝ եղանակային լավ պայմաններում որեւէ հենակետ չի դրվել եւ հիմա՞ են որոշել այնտեղ հենակետ տեղադրել։

Ադրբեջանցիները քայլելով եկել ու ապօրինաբար տեղադրել են 6 վրան, երբեւէ այդ տարածքում չի եղել նման հենակետ, իսկ այն, որ դա մեր հողն է՝ քարտեզներով անգամ կարելի է ապացուցել, գյուղացիները պատմում են, որ դրանք իրենց պապենական հողերն են եղել, ժամանակին այնտեղ արոտավայրեր են ունեցել։ Հարցականի տակ դնել, որ դա հայկական հող  է, աբսուրդ է։

Թե ինչ համապատասխան քայլեր է անում Պաշտպանության նախարարությունը սրա առնչությամբ, այս պահին տեսանելի չէ, միայն հերքում են ադրբեջանցիների առաջխաղացումը, ինչով թմրեցնում են հասարակությանը»,– նշեց Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը հայտնեց նաեւ, որ դեպի Մեղրի տանող այլընտրանքային ճանապարհին, որն անցնում է Ներքին Հանդ–Ծավ ճանապարհի խաչմերուկով, ռուս սահմանապահները անցակետ են կառուցում։

«Թե ինչու են հենց մեր երկրի տարածքում կառուցում այդ անցակետը, երբ դեռ գյուղը առջեւում է, դժվար է հասկանալ։ Գուցե հասկանալի լիներ, եթե այն կառուցեին Ադրբեջանի հետ սահմանին։ Ասում են, որ անցակետը նոր չի կառուցվում, համենայնդեպս, ես սա չեմ կապի ադրբեջանցիների առաջխաղացման հետ, հավանաբար, սրանք տարբեր գործընթացներ են»,– ասաց Աննա Գրիգորյանը։

Մարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան
Ամենադիտված