«От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Իրանի դեմ գործողության մասնակցած ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է իր տնային նավահանգիստ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան


ԵԱՏՄ անդամ Հայաստանը հաջողություններ է գրանցում Եվրամիության հետ հարաբերություններում

Ուշադրության կենտրոնում

Հայոց Տունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դեռ 2013 թվականի սեպտեմբերին, երբ հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է միանալ ԵԱՏՄ-ին, այդ ժամանակ ոտքի կանգնեց հոռետեսների մի ամբողջ շարասյուն, որը կուրծք էր ծեծում, որ վե՛րջ, եկել է ՀՀ-ԵՄ համագործակցության վախճանը, ԵՄ-ն այլևս երես կթեքի Հայաստանից և ըստ այդմ էլ Հայաստանը կզրկվի այն ամեն դրականից, որը ակնկալելի է Եվրամիությունից: Անցավ ժամանակ, և այդ նույն ժամանակն էլ ապացուցեց այդ հոռետեսների մտավախությունների ամբողջ սնանկությունը:

Հայաստանն այսօր ԵԱՏՄ լիիրավ անդամ է, բայց դրանով հանդերձ ԵՄ-ն շարունակում է զարգացնել և ավելի խորացնել ՀՀ հետ հարաբերությունները: Եվ վերջինիս վառ վկայությունն է երեկ` հունվարի 18-ին, Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստը, որտեղ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ 
Ելնելով նիստում քննարկված հարցերի բնույթից և ձեռք բերված պայմանավորվածություններից` պետք է հստակ պնդել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները ընթանում են ճիշտ ուղով և իրենց մեջ մեծ հեռանկարներ են պարունակում:
Մանրամասնելով նիստի օրակարգը` հարկ է նշել, որ կողմերը քննարկել են Արևելյան գործընկերության եւ եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակում ՀՀ-ԵՄ հարաբերությունները, մուտքի արտոնագրի պարզեցման և տնտեսական ու առևտրային համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր:

Վերոնշյալ հարցերից բացի` նիստի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել նաև համագործակցության քաղաքական բաղադրիչին: Տարածաշրջանային խնդիրների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ու ժողովրդավարության հարցերի հետ մեկտեղ բարձրացվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս առումով նիստի արդյունքները ամփոփող հայտարարության մեջ ասվում է, որ ԵՄ- ն անընդունելի է համարում ստատուս քվոն, և այդ հակամարտության խաղաղ լուծումը նրա համար մնում է առաջնահերթ հարց: ԵՄ-ն նաև իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններին և հետաքննությունների մեխանիզմի ստեղծմանը: Կարելի է ասել, որ սրանով ԵՄ-ն հստակ կերպով սատարեց ՀՀ դիրքորոշումը, որը մենք տարիներ շարունակ հնչեցնում ենք, և որը Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումների պատճառով անընդհատ վիժեցվում է:

Երեկվա նիստը բնորոշող ամենաուշագրավ փաստերից մեկն էլ այն էր, որ Հայաստանն ու Եվրամիությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին իրենց համատեղ պարտավորությունները՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր այն բնագավառներում, որոնք հնարավոր են և համատեղելի են Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումից բխող` Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների հետ:

Անշուշտ, այս մոտեցումը կարելի է համարել ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնասյուներից մեկը: Այս մոտեցումը գալիս է ապացուցելու այն տեսակետը, որ ներկայումս քաղաքականության մեջ պետք է լինել շատ ճկուն և լայնախոհ, որը և մենք տեսնում ենք ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում:

Դիցուք, պատկերացնենք, եթե ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո ԵՄ-ն «նեղանար» Հայաստանից ու բավականաչափ իջեցներ համագործակցության մակարդակը: Ու՞մ ձեռնտու կլիներ այդ տարբերակը: Իհարկե, ոչ մեկին, առավել ևս Եվրամիությանը, քանզի վերջինս Կովկասյան տարածաշրջանում կկորցներ իր երկարամյա գործընկերներց մեկին: Բայց, երբ Եվրամիությունը սկսեց անհատական մոտեցումներ ցուցաբերել Արևելյան գործընկերության անդամ յուրաքանչյուր երկրի նկատմամբ, իսկ Հայաստանի պարագայում էլ հաշվի առնել նրա պարտավորությունները ԵԱՏՄ-ի առջև, այս պայմաններում մնում է միայն արձանագրել, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում հաղթանակեց առողջ բանականությունը:

«От Мартина» ընկերության պաղպաղակները տեղափոխող «JAC» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել Իրանի դեմ գործողության մասնակցած ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը վերադառնում է իր տնային նավահանգիստ Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mazda»-ն ու «Kia»-ն. կան վիրավnրներ Զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պապիկյան Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. Վենս Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Նավթի գներն աճել են «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի դեմ «պատմության մեջ ամենախիստ» պատժամիջոցները «կտապալեն ռեժիմը» «Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Լոռիում, մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է եղելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ-Պերմնեֆտեորգսինտեզ» նավթավերամշակման գործարանին Վթար․ մինչեւ 16:00-ն ջուր չի լինելու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՆույնիսկ Հորմուզի նեղուցում նավագնացության ռեժիմի վերաբերյալ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հաջող ավարտի դեպքում առկա է տարածաշրջանում իրավիճակի հետագա էuկալացիայի ռիսկ․ ՌԴ փոխարտգործնախարար Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված