Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Իրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին


Նախիջեւանի խնդիրը հավասար է Արցախի խնդրին. Ռումբ Երեւանի գլխին

Ուշադրության կենտրոնում

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Ezerk.am Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրին նվիրված ԵԱՀԿ հովանու ներքո հավանական բանակցությունների անոնսը վկայում է բանակցությունների նյութի դիտավորյալ խեղաթյուրման մասին: Եթե Կարսի պայմանագիրը գործում է, ապա Նախիջեւանը Բաքվի ինքնիշխանության տարածք չէ: Եթե չի գործում՝ վերադարձրեք Արարատն ու Իգդիրը

Խաղաղության պայմանագրով իրականացվելու է փոխադարձ ճանաչում, որը անհնար է առանց սահմանների ճանաչման, ինչի մասին, մասնավորապես, ասված է նաեւ ՀՀ ԱԳՆ համապատասխսան հայտարարության մեջ: Եթե այդպես է, ապա անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ խորհրդային ադմինիստրատիվ սահմանների ճանաչումով գործը չի կարող ավարտվել, ինչպես համառ ներկայացնում է ՀՀ վարչապետը ինչ-որ տարեթվերի ձեռնածությամբ: Ինչ նպատակ է հետապնդում Նիկոլ Փաշինյանը:

Նախկին Հայկական ԽՍՀ հարավային սահմանի մի մասը հանդիսանում էր, եւ հիմա էլ է հանդիսանում, միջազգային պայմանագրերով սահմանված բաժանարար գիծ ՀԽՍՀ եւ Նախիջեւանի Ինքնավար հանրապետության միջեւ: Նախիջեւանը Մոսկվայի/Կարսի 1921 թվականի պայմանագրով կողմերը սահմանել են իբրեւ հայկական ինքնավարություն Ադրբ. Հանրապետության հովանու, ընդունված դասակարգմամբ՝ պրոտեկտորատի ներքո: Նախիջեւանը այսպես կոչված «Ադրբեջանի» մաս չէ, ինչպես Աջարական ինքնավարությունը Վրաստանի ինքնիշխան մաս չէ եւ սահմանը գտնվում է պայմանագրային հատուկ ռեժիմի տակ:

Նախիջեւանի խնդիրը Տրապիզոնում

Նախիջեւանի հատուկ կարգավիճակը հստակ արտահայտվեց Տրապիզոնում 2004 թվականի մարտի 16-ին (ռուս-թուրքական պայմանագրի տարելից – հեղ.) ռուս-թուրքական բանակցությունների ընթացքում, երբ Ռուսաստանը ներկայացնող մոսկովյան քաղաքագլուխ Յուրի Լուժկովին ասվեց, որ «Աջարիստանը Կարսի պայմանագրով գտնվում է ստորագրող կողմերի հավասար իրավասության ներքո» [Կոմմերս, 1]: Ընդգծենք՝ հավասար բառը: Լուժկովը Կարսի պայմանագրի վճռորոշ հանգամանքը այնուհետեւ բազմիցս օգտագործել է Սահակաշվիլիի եւ Աբաշիձեի միջեւ իր առաքելության անհաջողությունը պատճառաբանելիս (TVC):

Ավելորդ չէ նշել, որ Նախիջեւանի հենց միջազգային կարգավիճակը պայմանավորեց 1988 թվականին եւ հաջորդ տարիներին խնդրի բացակայությունը ղարաբաղյան շարժման օրակարգից: Հիմա դրությունը այլ է. մենք չէ, որ բարձրացրել ենք սահմանների խնդիրը: Մենք պիտի շահագործենք սահմանների միջազգային, բազմակողմ հանգամանքը Հայաստանի բոլոր խնդիրները միավորելու համար: Նիկոլ Փաշինյանի առջեւ հակառակ առջադրանքն է՝ հերթով ազատվել խնդիրներից եւ վայելել մունիցիպալ կառավարիչի կենցաղը:

Ճիշտ քայլերի դեպքում Նախիջեւանով կարելի է օժանդակել Արցախի խնդրին՝ առնվազն բնակչության անվտանգության հարցում

Այն հանգամանքը, որ ՔՊ կառավարությունը բոլորիս անհասկացողի տեղ է դնում, վկայում է հայ-թրքական բանակցությունների նախապայմանների առատության մասին: Նկատի ունենանք, որ Արցախի խնդիրը կազմել է ռուս-թուրքական պայմանագրերի տակավին չհրապարակված հավելվածի մաս (Նադեին-Ռայեւսկի, Տարասով), հետեւապես Արցախի օտարումը Հայաստանից նույնպիսի նախապայման է, ինչ Նախիջեւանը: Մեղրու ճանապարհը թողված է իբրեւ այս հարցերից շեղող գրգռիչ եւ անկասկած համաձայնեցված «փոխզիջումային» նախապայման է: Այլ կերպ ասած, բանակցությունների նյութը, դեռ դրանք չսկսած, խեղաթյուրված է. հայկական պետությունը առնվազն Նախիջեւանը ճանաչում է Ադրբեջանական Հանրապետության ինքնիշխան տարածք, անկախ հարաբերությունների կարգավորման մնացած բոլոր տարրերից: Հակառակ Մոսկվա/Կարսի պայմանագրի: Նախիջեւանի նոր կարգավիճակը թույլ է տալու այդտեղ մշտական հիմքով թուրքական զինուժի կայազորներ տեղաբաշխել: Դրա դեմ Հայաստանը չի կարողանա առարկել նոր կարգավիճակի դեպքում:

Նախիջեւանի իրական արժեքը եւ Արարատը

Պետք է նաեւ հստակ գիտակցել, որ ռազմավարական առումով, հատկապես Երեւանի բնակչության անվտանգության տեսակետից, Նախիջեւանը նույնքան կարեւոր է, ինչ հայկական Արցախը: Կարեւոր է նաեւ նկատել, որ եթե Մոսկվա/Կարսի պայմանագիրը առանց բարձրաձայնելու չեղյալ է ճանաչվում, ապա այդ դեպքում ի՞նչ է անում Արարատ լեռը իր շրջակայքով Թուրքիայի Հանրապետության տարածքում: Մինչեւ 1921 թվականը Արարատը երբեք չի գտնվել Օսմանյան կայսրության տարածքում, համենայն դեպս, իր գոյության վերջին 200 միլիոն տարիների ընթացքում:

ՀՀ եւ Նախիջեւանի ԻՀ սահմանի խնդիրը, ինչպես եւ վերջինի կարգավիճակը հնարավոր չէ դիտարկել առանց հայտնի պայմանագրերը կնքած բոլոր կողմերի մասնակցության եւ պայմանագրերի մնացած բաղադրամասերի դիտարկման: ՀՀ վարչապետի համար, ըստ երեւույթին, սրբազան նշանակություն ունեցող Թբիլիսիի դերը նույնպես խնդիր է: Արարատը 1921թ․ մարտի 16-ի Մոսկովյան պայմանագրով օտարվել է հօգուտ քեմալական Անատոլիական կառավարության, Բաթումի եւ Աբխազիստանի հյուսիսային մասի դիմաց: 100 տարուց ավելի Վրաստանը շարունակում է մնալ հայոց իրապես սրբազան լեռան օտարման ուղիղ շահառու:

Հայազրկման հանգամանքը Նախիջեւանը շատ չի զատում Արցախի խնդրից, քանի որ ոչ ոք չի պատրաստվում Արցախում հանրաքվե անցկացնել: Բացի այդ, մարդկանց կարելի է տարհանել առանց որեւէ հետեւանքի՝ ճիշտ այնպես, ինչպես անհետեւանք է Շուշիի եւ Հադրութի բնակչության տարհանումը: Այդուհանդերձ, ճիշտ քայլերի դեպքում Նախիջեւանով կարելի է օժանդակել Արցախի խնդրին՝ առնվազն բնակչության անվտանգության եւ հայրենիք վերադառնալու հարցում: Առնվազն:

Ինչ է եղել մինչեւ ԵԱՀԿ. Դարձյալ Նախիջեւան

Այսպիսով, ՀՀ եւ այսպես կոչված «Ադրբեջանի», Թուրքիայի Հանրապետության, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը անհնար է անջատաբար: Մասնավորապես, հրատապ է Կարսի նահանգի խնդիրը, որի կարգավիճակը եւ պատկանելությունը նույնիսկ քեմալական «Ազգային ուխտի» համաձայն ենթակա էր հանրաքվեի միջոցով որորշման: Հանրաքվեն չեղյալ համարվեց բոլշեւիկյան Ռուսաստանի պահանջով դեռեւս 1919 թվականին՝ Նովոռոսիյսկ նավահանգստից ստորջրյա ճանապարհով դեպի Թուրքիա առաքված գաղտնի բանագնացության պնդումով:

«Ազգային ուխտով» Կարսում հայկական ինքնավարության, կամ ընդունված դասակարգմամբ՝ ազգային օջախի ենթադրվող կարգավիճակը անուղղակի կերպով վիճարկվում էր նեղուցների խնդրով Ռուսաստանի պատվիրակ Գեորգի Չիչերինի եւ բրիտանական արտգործնախարար մարկիզ Ջորջ Նաթանիել Քերզոնի միջեւ Լոզանի 1923 թվականի կոնֆերանսում: Ռուսաստանի վրա «հայանպաստ» բրիտանական ճնշումները, ի վերջո, հանգեցին պարզունակ շահարկման՝ Սեւծովյան նեղուցների բրիտանանպաստ կարգավիճակի դիմաց: Քերզոնը Չիչերինին ճնշելիս պահանջում էր հրապարակել Կարսի պայմանագրի գաղտնի բաժինները, ակնարկելով հայերի հետագա ոչնչացմանը եւ ցրմանը վերաբերող դրանց բովանդակությունը:

Մենք պիտի շահագործենք սահմանների միջազգային, բազմակողմ հանգամանքը Հայաստանի բոլոր խնդիրները մեկ փաթեթով ներկայացնելու համար

1923-ին Կարսը ճանաչվեց Թուրքիայի մաս առանց որեւէ հատուկ կարգավիճակի: Ավելացնենք, որ դա արվեց առանց Կոնֆերանսին հայկական պետական մասնակցության. Հայաստանը արդեն ԽՍՀՄ մաս էր: Ավելացնենք, որ իրավաբանական խիստ իմաստով Լոզանի պայմանագիրը անվավեր է, քանի որ չի ճանաչվել ապագայում Հարավսլավիա կազմած երկրների կողմից: Չիչերինի խնդիրն է հետապնդում նաեւ Երեւանի ներկայիս կառավարությունը հենց այդ Կարսի, նաեւ Իգդիր-Արարատ-Բայազեթի, Նախիջեւանի եւ Արցախի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ՝ մատաղացու դարձող Հայաստանի վերաբերյալ:

Նախիջեւան. ոչնչացված հազարավոր հուշարձաններից խոշորները | Այվազյան

Այժմ Կարսի պայմանագիրը ընդունվում է, ընդ որում ի վնաս Հայաստանի էապես ընդլայնված տարբերակով: Նախիջեւանը՝ Բաքվի լիիրավ տարածք, Արցախը նույնպես, ընդսմին՝ ոչ գաղտնի, հրապարակային երկկողմանի պայմանավորվածությամբ: Մեղրիի ճանապարհը անցնելու է ռուսական ՖՍԲ ստորաբաժանումների կողմից վերահսկվող արտատարածքային գոտով, որը անջատելու է Հայաստանը Իրանից: Սա կոչվում է «Կարս առավել» կամ «Կարս+»: Ահա 2020 թվականի ռուս-թուրքական արցախյան արշավանքի նպատակը:

Ավելին՝ այստեղ

 

Ռուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՕսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ամենադիտված