Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Իրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին


Ռուսական նահա՞նգ, թե՞ թուրքական վիլայեթ. ո՞ւմ բաժին կհասնի Հայաստանը

Հասարակություն

Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի ներհասարակական դիմակայությունը կապված է աշխարհաքաղաքական ընտրության հետ: Քաղաքական ուժերի ու հասարակական գործիչների մի մասը համոզված է, որ Հայաստանի ապագան անշեղորեն կապված է Արեւմուտքի հետ, եւ համարում է, որ դրան հակադրվողները ռուսական գործակալներ են, ովքեր ցանկանում են Հայաստանը միացնել Ռուսաստանին՝ վերածելով այն ռուսական գուբերնիայի: Այս տեսակետի կողմնակիցները համոզված են, որ իրենք ավելի առաջադիմական քաղաքակրթական ընտրության կողմնակիցներ են, քանի որ Ռուսաստանը հետամնացության խորհրդանիշ է, որն իզգոյացվել է աշխարհի կողմից, եւ հիմա հնարավորություն կա պոկվելու Ռուսաստանից եւ մաս կազմելու առաջադիմական եւ լուսավորյալ Արեւմուտքին:

Ռուսական կողմնորոշման կողմնակիցները, ընդահակառակը՝ համոզված են, որ դեպի Արեւմուտք մեր աշխարհաքաղաքական ընտրությունը տանում է Հայաստանի թրքացման, քանի որ մեր տարածաշրջանում Հայաստանը ներկայացված է Թուրքիայի տեսքով: Մաս կազմել հավաքական Արեւմուտքին՝ Հայաստանի դեպքում նշանակում է դառնալ թուրքական վիլայեթ, կորցնել Արցախը, կորցնել ազգային արժեհամակարգը եւ ենթարկվել դանդաղ վերացման: Այս կողմնորոշման կողմնակիցները համոզված են, որ միայն Ռուսաստանի հետ բարեկամական- դաշնակցային հարաբերությունների դեպքում է հնարավոր պահպանել ազգային ինքնությունը, անգամ եթե պարտադրված լինենք մաս կազմելու Ռուսաստանի կողմից ստեղծվող միասնական պետությանը:
Ռուս-ուկրաինական պատերազմն ավելի է սրել այս երկու բեւեռների միջեւ հակամարտությունը՝ ըստ էության, այդ պատերազմը բերելով ներհայաստանյան հասարակական դաշտ: Արեւմտյան կողմնորոշման կողմնակիցները բացահայտ պաշտպանում են Ուկրաինային՝ երազելով Ռուսաստանի պարտությունը: Նրանք համոզված են, որ Ռուսաստանի պարտության դեպքում Հայաստանը վերջնականապես կազատվի Ռուսաստանի գերությունից, Ռուսաստանն ի վերջո մեր երկրից դուրս կբերի իր բանակը, եւ Հայաստանը հանգիստ կկարողանա դառնալ հավաքական Արեւմուտքի մաս: Ռուսական կողմնորոշման կողմնակիցները, ընդհակառակը՝     աջակցում են Ռուսաստանին, իսկ որոշները հայտարարում են, որ պատրաստ են կռվել ռուսական բանակի զինվորների կողքին: Նրանց տրամաբանությունն այն է, որ Ռուսաստանի պարտության դեպքում մեր տարածաշրջանը, այդ թվում եւ Հայաստանը, բաժին կհասնի Թուրքիային, ով իր երղբայր ու դաշնակից Ադրբեջանի հետ կմասնատի Հայաստանը՝ վերջ դնելով մեր պետության ներկայիս կիսանկախ եւ ֆորմալ գոյությանը:

Հայաստանի իշխանության դիրքորոշումը երկդիմի է: Մի կողմից՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի կարեւորության մասին,  մյուս կողմից՝ ջերմ հարաբերություններ է պահպանում Հայաստանի հակառուսական ընդդիմության հետ: Նրա նախաձեռնած արտախորհրդարանական ուժերի ֆորմատը ռուսատյացների հավաքածու է, որի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Փաշինյանը ցույց է տալիս, որ Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունները պարտադրված են, եւ դրա նպատակն ընդամենը Ռուսաստանի իշխանությունների հետ չթշնամանալն է, որը կարող է վտանգավոր լինել իր իշխանության եւ Հայաստանի համար: Գործում է այն տրամաբանություը, ըստ որի՝ «այն ձեռքը, որը չես կարող կտրել, պետք է համբուրես ու դնես գլխիդ», մինչեւ կարողանաս կտրել: Ռուսատյացների խմբակի անդամները, հասկանալով Փաշինյանի վիճակի նրբությունը, ըմբռնումով են մոտենում նրա դիրքորոշմանը, մանավանդ որ դա ձեռնտու է նաեւ իրենց:

Այս վիճակը չափազանց նման է գրեթե 100 տարի առաջ ստեղծված իրավիճակին, երբ Հայաստանի, ըստ էության, արեւմտամետ իշխանությունը փորձում էր հարաբերությունները չխզել նաեւ բոլշեւիկյան Ռուսաստանի հետ, բայց ամբողջ էությամբ կապված էր անգլո-ամերիկյան դաշինքին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր Հայաստանի ներքաղաքական դիրսկուրսից շատ քիչ բան է կախված, եւ, ցավոք, Հայաստանի արեւմտամետներն ու ռուսասերները չեն որոշելու, թե որտեղ է լինելու Հայաստանը: Գրեթե 100 տարի առաջ Հայաստանի իշխանություններն ընտրություն կատարեցին հօգուտ թուրքական վիլայեթի, թուրքական ներխուժման պայմաններում Թուրքիայի իշխանությունների հետ 1920թ. դեկտեմբերի 2-ին կնքելով Ալեքսանդրապոլի պայմանագիը, ըստ որի՝ Հայաստանից մնացած մի փոքրիկ հատվածը վերածվում էր թուրքական վիլայեթի, բայց ռուսական բանակը այդ նույն թվականի նոյեմբերի 29-ին մտավ Հայաստան եւ Հայաստանը դարձրեց ռուսական գուբերնյա:

Իսկ թե ինչպես կզարգանան իրադարձություններն այսօր, իսկապես շատ մեծ չափով կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքներից, բայց ոչ Հայաստանի ռուսատյացների կամ ռուսասերների անզիջում ֆեյսբուքյան մենամարտերից:

Ավետիս Բաբաջանյան

Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՕսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP
Ամենադիտված