Նախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին


Լավրովը զանգահարել է Երևան և Բաքու. ուշագրավ հաղորդագրություններ

1in.am-ը գրում է.Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնում է, որ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Ընդ որում, դատելով ՌԴ ԱԳՆ կայքի հաղորդագրությունների ժամանակագրությունից, հնարավոր է ենթադրել, որ նախ եղել է Լավրովի զանգը Բաքու, իսկ հետո՝ Երևան: Այն, որ տեղի է ունեցել երկու հեռախոսազանգ ժամերի տարբերությամբ, հուշում է, որ քննարկվել են առարկայական հարցեր:

Բայրամովի հետ Լավրովի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկել են փետրվարի 22-ին Կրեմլում ստորագրված ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրն կետերի կատարումը: Թե հատկապես ինչ կետի մասին է խոսքը, չի մանրամասնվում: Արդյո՞ք հարցը վերաբերել է Եվրոպա էներգակիրների արտահանման համակարգմանը, հնարավոր է թերևս միայն ենթադրել: Լավրով-Բայրամով զրույցի ընթացքում, ըստ ռուսական կողմի հաղորդագրության, քննարկվել է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը հայտնում է նաև, որ Լավրովը Բայրամովի հետ «ճշտել է սլաքները» 3+3 ձևաչափի խորհրդակցական խմբի աշխատանքի մասով: Ընդ որում, ուշադրության է արժանի, որ ադրբեջանական կողմից տարածված հաղորդագրության մեջ չի հիշատակվում թե փետրվարի 22-ի հռչակագրի, թե 3+3-ի թեման: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ Բաքվի համար այդ թեմայով խոսակցությունը այդքան էլ հաճելի չի եղել և հնարավոր է, որ Մոսկվան հիշեցրել է բավականին անցանկալի հանգամանքներ և անգամ փորձել բանեցնել որոշակի ճնշում:

Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ ՌԴ ԱԳՆ-ը մատնանշում է, որ ընդգծվել է եռակողմ հայտարարությունների դրույթների «անշեղ կատարման» կարևորությունը, «ներառյալ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի արագ գործարկման, և ռեգիոնում տրանսպորտային ապաշրջափակման նախագծային աշխատանքի մեկնարկի կարևորությունը»: Ռուսական կողմը հայտնում է նաև, որ շոշափվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման, ինչին ռուսական կողմը հայտնել է աջակցության պատրաստակամություն:

Այստեղ էական է, թե ի՞նչ համատեքստում է այդ պատրաստակամությունը: Արդյո՞ք Մոսկվան պատրաստ է Երևանի առաջարկին՝ բանակցություն կազմակերպել Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով, թե՞ Ռուսաստանը պատրաստ է աջակցել, բայց իր այդպես ասած հովանու ներքո: Համենայնդեպս ուշադրության է արժանի այն, որ ՌԴ հաղորդագրության մեջ նշված չէ համանախագահության ձևաչափի մասին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Մոսկվան այդուհանդերձ չի շտապում Երևանի առաջարկին կամ դիմումին արձագանքելու հարցում և հնարավոր է, որ դիտարկում է այդ հանգամանքը ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ բանակցության գործոն:

Հեռախոսազրույցի մասին հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանը «ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, այդ համատեքստում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը»: Միևնույն ժամանակ, Երևանի հաղորդագրությունը, ի տարբերություն ռուսական կողմի, հայտնում է նաև հայ-թուրքական գործընթացի քննարկման մասին, ինչպես նաև այլ միջազգային հարցերի: Հատկանշական է, որ Արարատ Միրզոյանի հետ ՌԴ արտգործնախարարության հաղորդագրության մեջ չի խոսվում «3+3»-ի ձևաչափի քննարկման մասին էլ:

Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ին Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել
Ամենադիտված