Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան Հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը


Մենք անկոտրում ենք, ոչ ոք չի կարող կոտրել մեր ոգին. ուսանողներն այցելել են ԱԹՍ-ներից վիրավորում ստացած զինծառայողներին

Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի և ԱՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանման նախաձեռնությամբ այցելել են մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառված Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վիրավորում ստացած, այժմ հոսպիտալում ապաքինվող ԱՀ ՊԲ զինծառայողներին։ Այս մասին հայտնել են Արցախի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջում:

Նախքան հոսպիտալ այցելությունը՝ հոգեբանական կենտրոնում ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հոգեբան Վիտյա Յարամիշյանը ուսանողների հետ մասնագիտական խորհրդատվական հանդիպում ունեցավ՝ նշելով, որ անկախ մասնագիտությունից՝ այս օրերին երկուստեք կարևոր է մեր վիրավոր զինծառայողների կողքին գտնվելը, նրանց հետ զրուցելն ու միմյանց ուժ հաղորդելը։

Վիրավորում ստացած տղաներն այս օրերին հակառակորդի առաջին հարվածն իրենց վրա վերցրած հերոսներն են, ովքեր, թեկուզ վիրավոր, դարձյալ շտապում են առաջնագիծ մեկնելու, ասում են. «Միայն թե բժիշկները թույլ տան, հիմա էլ վեր կկենանք, գնանք՝ մեր գործը շարունակելու, մեր առաջնագիծը մեր տունն է, մենք այնտեղ պիտի լինենք, մենք ուրիշ գնալու տեղ չունենք, մենք պիտի պահենք մեր հայրենիքը…»։

Տղաներից Արտիկ Գրիգորյանը, վիրավոր վիճակում, կյանքը վտանգելով, փրկել է ԱԹՍ հարվածից վիրավորում ստացած, շարժվել չկարողացող վիրավոր զինընկերոջը՝ դուրս բերելով նրան։

Ի պատասխան հոգեբանների աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության՝ ժպտում են՝ ասելով. «Արդեն դիմադրողականություն ենք ձեռք բերել, 3-րդ անգամն ենք պատերազմական գործողությունների մասնակցում…»։

«Մենք անկոտրում ենք, ոչ ոք չի կարող կոտրել մեր ոգին։ Թշնամին կարող է մեր մարմինը վիրավորել, բայց մեր ոգին ու կամքը չի կարող կոտրել, դրանից ավելի ենք ամրանում, դառնում անկոտրում»,- ասում է Ադրբեջանի հարձակման հետեւանքով վիրավորում ստացած Վիտալին։

«Ես մի ասելիք ունեմ հանրությանը։ Առաջնագիծը պահող զինծառայողը թիկունքում պետք է զգա ամրություն։ Ասելիքս է, որ յուրաքանչյուր արցախցի ապրի Արցախում, որ ապրի Արցախը, երկիրը չհայաթափվի։ Եթե զինվորը կանգնած է առաջնագծում, թիկունքում էլ թող յուրաքանչյուրը կանգնի իր դիրքում իր գործով ու անելիքով»,- ասում է վիրավորում ստացած զինծառայող Հայկ Պետրոսյանը։

ԱրՊՀ ուսանողուհի Լաուրա Գրիգորյանը ուսանողների անունից շնորհակալություն է հայտնել զինծառայողներին ու հավաստիացրել, որ երիտասարդությունը պատրաստ է մինչև վերջ կանգնելու և յուրաքանչյուրն իր ոլորտում պայքարելու հանուն Արցախում ապրելու և արարելու։

Պրակտիկ հոգեբան Ռուզաննա Մկրտչյանի խոսքով՝ այսպիսի այցելություններն ու փոխշփումները նախ մարդասիրական նշանակություն ունեն, ապա նաև՝ մասնագիտական։ Հետտրավմատիկ հոգեբանական խնդիրներ բացահայտելուց ու լուծելուց զատ շատ կարևոր է նաև ուսանողների համար մեր հերոս տղաների սխրանքի վերարժևորումը, կարևոր է և զինծառայողների, և հասարակության, և՛ ուսանողության համար։

ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանի խոսքով՝ ԱրՊՀ համագործակցությունը ԱՀ ՊԲ-ի հետ շարունակական է, և այդ գործակցության շրջանակում ԱրՊՀ-ն պատրաստակամ է իր ռեսուրսներն ի նպաստ ծառայեցնելու այն ուղղություններով, որտեղ կարիքը լինի։

Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան
Ամենադիտված