Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Իրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին


Սա նախազգուշացում է Ադրբեջանին

Ուշադրության կենտրոնում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը:

-Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «ցանկացած ռազմական ներխուժում Հայաստանի տարածք կարժանանա Իրանի զինված ուժերի պատասխանին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ թույլ չի տա հարևան պետությունների սահմանների փոփոխություն»: Ձեր կարծիքով ինչո՞ւ է հիմա նման հայտարարություն արվում, անհասկանալի չէ՞ Իրանի կողմից նման հայտարարությունը, երբ մենք տեսել ենք, որ շատ կրավորական կեցվածք ունի Իրանը, հայտարարություններից այն կողմ չի անցնում:

 

-Նախ, ի սկզբանե Իրանը ազատագրված տարածքները համարել է ադրբեջանական տարածքներ: Իհարկե, պաշտոնապես չի պահանջել հեռանալ այդ տարածքներից, բայց իրենց մամուլում, վերլուծություններում անընդհատ քննադատել են Հայաստանին, որ գրավել է այդ տարածքները: Բայց երբ Ադրբեջանը նպատակ է հայտարարել Սյունիքով միջանցք բացել, սահմանները փոփոխել, Իրանը միշտ շատ խիստ է աձագանքել: Հենց այն, որ Իրանը բավականին լայնամասշտաբ զինավարժություններ նախաձեռնեց Արաքսի ափին, ազատագրված տարածքներին սահմանակից տարածքներում, որից հետո Ադրբեջանը նահանջ քայլ արեց և սկսեց Իրանին բարեկամ ու եղբայր անվանել, դրա վկայությունն էր:

Հիմա վերջին զարգացումները դարձյալ նույն տրամաբանության մեջ: Իրանը շատ ուշադիր հետևում է այս զարգացումներին, որովհետև դա Իրանի աշխարհաքաղաքական դիրքին լուրջ հարված է, թեև Իրանն արդեն այլընտրանքային տարբերակ առաջարկեց, ըստ որի Զանգեզուրի միջանցքն անցնում է Իրանի տարածքով: Բայց բոլոր դեպքերում այս ժամանակահատվածում, երբ Ռուսաստանը խիստ զբաղված է Ուկրաինայում, և թուրքերն ընդհանրապես բազմիցս ցույց են տվել, որ մեծ վարպետություն ունեն պատեհ առիթն օգտագործելու: Երբ պատերազմն սկսեց, իմ մտավախությունն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան այդ առիթը օգտագործելու են: Ինչպես տեսանք, արդեն Արցախում իրենք իրենց այդ նպատակներն իրականացնելու փորձեր են անում:

-Տեսակետ կա, որ ամեն դեպքում Իրանն արդեն իսկ հանդուրժել է սահմանների փոփոխությունը, որը եղավ 44-օրյա պատերազմի հետևանքով:

-Եթե Հայաստանը համաձայնում է այդ փոփոխություններին, Իրանն ի՞նչ պետք է ասի: Եթե Հայաստանը մի քիչ ավելի լուրջ վերաբերվեր իրավիճակին, մինչև դելիմիտացիան ու դեմարկացիան այդ տարածքները համարեր գոնե անորոշ, ոչ թե այդ տարածքներն անվաներ թուրքական անուններով, Իրանը գուցե այլ կերպ կդրսևորեր, իսկ հիմա Իրանն այլ բան չուներ անելու, քան համաձայնելը: Գուցե այս հարցով ՀՀ իշխանությունները բանակցել են Իրանի հետ: Ինչպե՞ս կարող է լինել այնպես, որ Հայաստանն ասում է՝ այդ տարածքներն ադրբեջանական են, իսկ Իրանն ասի՝ ոչ, հայկական է:

-Իրանի այսպիսի հայտարարություններն, ընդհանրապես, ի՞նչ են տալիս:

-Դրանք նախազգուշացում են Իրանի հեղափոխության պահապանների գվարդիայի կողմից: Հիշում ենք, որ այն ժամանակվա Իրան-Ադրբեջան լարվածությունից հետո այդ երկրների միջև մեղրամիս էր սկսվել, բայց հիմա տեսնում ենք, որ կրկին փոխադարձ անվստահության տարրեր են մտնում, որովհետև դա հարվածում է Իրանին և դա Ադրբեջանում էլ լավ գիտեն: Ի տարբերություն մեզ, Իրանում ինչ իրավիճակ էլ լինի, իրենք իրենց ազգային շահերի նկատմամբ շատ զգայուն են: Հայաստանի և Իրանի զգային անվտանգության շահերը համընկնում են այստեղ: Ադրբեջանի քաղաքականությունը տանում է նրան, որ գրավեն Սյունիքը և միջանցք բացեն, իսկ դա Իրանի ազգային շահերին մեծ հարված է, իրենք դա թույլ չեն տա:

-Կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջան-Իրան մեղրամիսը արդեն ավարտվեց:

-Իրանի կողմից այս հայտարարությունն արդեն նշանակում է, որ այդ մեղրամիսի մեջ մի թեթև վիճաբանություն է տեղի ունեցել: Այսինքն՝ որքան էլ եղբայրներ ենք, բայց կան բաներ, որ անթույլատրելի են:

Նյութի աղբյուր՝ 1in.am

Նորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՕսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներ
Ամենադիտված