Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Իրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին


Ինչու են կարգալույծ արվել Արցախի քահանաները

Ուշադրության կենտրոնում

2022 թվականի մարտի 28-ին Մայր Աթոռի տեղեկատվական գրասենայակը տարածեց, արդեն սովորական դարձած, հերթական, կարգալուծության հայտարարությունը, որը լի է իրարամերժ մտքերով, և գրված է Մայր Աթոռին հարիր խորհրդավոր ոճով։ Կարգալույծ են հռչակվել երկու հոգևորականներ՝ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը և Տ. Ատոմ քահանա Ասատրյանը։ Եվ բնականաբար՝ ընկալյալ կարգի համաձայն կարգալույծ հռչակողը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն է՝ իր հայրապետական տնօրինությամբ։

Հետաքրքիրն այն է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը, իր տարիքից ու իր գահակալության տարիներից գրեթե կրկնակի անգամ ավել կարգալուծության տնօրինություն է հռչակել և սրանով «ռեկորդ» սահմանել Հայաստանայց Առաքելական Եկեղեցու պատմության մեջ։ Ինչպես կասվեր էպոսում․ «Թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին... վա՜յ մեր արևին, վա՜յ մեր աշխարքին...», իսկ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի պարագային՝ թիվ կա աստղերին, թիվ չկա կարգալուծության հրամաններին։

Ակամայից հարց է ծագում, եթե Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն իր նախորդների հետ համեմատությամբ ռեկորդակիր է, ուրեմն նախորդ 131 Կաթողիկոսները «մատերի արանքով» էին վերաբերվում իրենց գահին․ չէին սիրում եկեղեցին, խստապահանջ չէին, և կամ այդ ժամանակի եկեղեցականներն էին ավելի պարկեշտ․․․ և ուրմեն ինչո՞ւ հանրությունը չի սիրում այս կաթողիկոսին։ Մեկը, ով մի փոքր կարողանում է օգտվել համացանցից՝ պարզապես որոնման պատուհանում գրելով Գարեգին Բ կամ Գարեգին Երկրորդ անունը, միանգամից հանդիպում է լուտանքների հանրագիտարանին․ թերևս չկա մի հայհոյանք, որ գրված չլինի Գարեգին Երկրորդի հասցեին հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից՝ գիտնականից մինչև պարզ գյուղացի։ Ապօրինի ամուսնություն, ապօրինի բիզնեսներ, խաբեբայություն, դրամաշորթություն․․․ և այլն։ Հերիք է միայն դիտել լուսահոգի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի տեսանյութը , որտեղ նա պատմում է իր և Գարեգին Երկրորդի հանդիպման մասին․․․ 

Այժմ վերադառնանք մարտի 28-ին Մայր Աթոռի տեղեկատվական գրասենայակի տարածած կարգալուծության հայտարարությանը։ Կարդում ենք․ «Հիմք ընդունելով Արցախի առաջնորդի դիմումը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը` հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տ. Ատոմ քահանա Ասատրյանը՝ հոգևոր իր ծառայության վայրն ինքնակամ լքելու պատճառով»։ Բնականաբար, Մայր Աթոռի հայտարարության մեջ երբեք չեք գտնի մեկ նախադասություն՝ մեկ բառ, որը կպարզաբանի, թե օրինակ, ինչո՞ւ էր Տ. Ատոմ քահանա Ասատրյանն ինքնակամ լքել հոգևոր ծառայության վայրը։ Սակայն, ինչպես ասում են, համաձայն օդում կախված լուրերի, Տ. Ատոմ քահանա Ասատրյանի կինը՝ երեցկինը, բավականին բարձր աշխատավարձով աշխատում է Երևանում և ընտանիքի սոցիալական հոգսերը նա է հոգում, բնականաբար, նա չէր կարող թողնել իր աշխատանքը և տեղափոխվել Արցախ՝ մշտական բնակության, սակայն ժամանակ առ ժամանակ այցելում էր իր ամուսնուն և կամ հակառակը։

Արցախի Թեմի նորանշանակ առաջնորդ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ամիսներ շարունակ ստիպում է Տ. Ատոմ քահանա Ասատրյանին, որ վերջինս համոզի իր կնոջը, որ նա ազատվի աշխատանքից և տեղափոխվի Արցախ՝ մշտական բնակության։ Եվ սա այն պարագային, երբ Տ․ Վրթանես եպիսկոպոսն ամսվա կեսը գտնվում է Երևանում՝ հույժ կարևոր գործերով, ինչն ի դեպ, Երևանի Նորիքի 5-րդ զանգվածում ընտանիքի հետ ժամանակ անցկացնելն է։
Բնականաբար, Տ. Ատոմ քահանա Ասատրյանի պատասխանը և հարցն առաջնորդին տրամաբանական է լինում․ «Արդյո՞ք դուք կամ Արցախի Թեմը կվճարի այդ նույն գումարն ինչը երեցկինը ստանում է Երևանում․․․ պատասխան՝ ո՛չ․․․ ապա ինչպե՞ս պիտի պահեմ ընտանիքս, եթե դա մեր տան միակ խոշոր եկամուտն է․․․»։

Հերթական անգամ, երբ Տ. Ատոմ քահանա Ասատրյանը գնում է Երևան՝ այցելելու իր ընտանիքին, Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այն դիտարկում է իբրև հոգևոր ծառայության վայրն ինքնակամ լքել, և Տ. Ատոմ քահանա Ասատրյանը հռչակվում է կարգալույծ և դասվում  աշխարհականների շարքին՝ Ռոբերտ Ասատրյան ավազանի անունով: Տ. Ատոմ քահանա Ասատրյանը -  և կամ Մայր Աթոռը ազատ են հերքելու կամ հաստատելու օդում կախված այս տեղեկությունը։

Նույն հայտարարության մեջ ասվում է նաև, որ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը։ Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի և Արցախի թեմի թեմակալ առաջնորդների դիմումները, ինչպես նաև Հայր Մխիթարի եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը»։

Նախ պետք է արձանագրել, որ հայտարարության մեջ բառ անգամ չկա, թե որտե՞ղ էր ծառայում տվյալ հոգևորականը՝ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը, ո՞ր Թեմի հոգևորական է, ո՞վ է։ Եթե Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը իր եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիր է ներկայացրել, ուրեմն կարգալուծության մասին խոսք լինել չի կարող, նա հրաժարվել է իր դիմումի համաձայն, ուստի կարգաթող է և ո՛չ կարգալույծ։ Եվ եթե այս հոգևորականն, իրապես, դիմում է ներկայացրել, ապա ինչպե՞ս է նրա կարգալուծության հիմք ծառայել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի և Արցախի թեմի թեմակալ առաջնորդների դիմումները։ Այս և նմանատիպ հարցերին Մայր Աթոռը պատասխանում է քար լռությամբ։ 

Սակայն «Հանրային ձայն» հաղորդաշարը մոտ մեկ շաբաթ առաջ անդրադարձավ, որ ահազանգ են ստացել Ղրիմի Հայ համայքից, որ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ տեղի հայ համայնքները կազմակերպել են դրամահավաք՝ Հայոց բանակին աջակցելու նպատակով, սակայն գումարը տեղ չի հասել։ «Հանրային ձայն» հաղորդաշարը վարող Վարդան Ղուկասյանը զանգահարել է Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի բջջային հեռախոսին և հարցրել թե որտե՞ղ են Ղրիմի Հայ համայնքի գումարները։ Վերջինս փոխանցել է իր գավազանակիր Տ․ Անանիա աբեղա Ծատուրյանի հեռախոսահամարը, որ խոսեն նրա հետ, սա էլ իր հերթին փոխանցել է կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ․ Վահրամ քահանա Մելիքյանի հեռախոսահամարը, ով խոստացել է, որ մոտ օրերս Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը կարգալույծ կհռչակվի՝ ինչի մասին բոլորս տեղեկացանք Մայր Աթոռի հայտարարությունից։

Սակայն, ըստ օդում կախված լուրերի, Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանն իր եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիր է ներկայացրել Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին դեռևս անցյալ տարվա ամռանը, այնուամենայիվ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ինչ-ինչ պատճառներով այն մոտ ութ-իննը ամիս չի հաստատել և չի էլ մերժել։ Ուստի տրամաբանող ընթերցողի մոտ պետք է առաջանա շատ պարզ հարց, եթե հոգևորականը ինքնակամ ներկայացնում է հրաժարականի դիմում՝ կարգաթող լինելու դիմում, ինչո՞ւմն էբարդությունը այն հաստատելու և կամ չհաստատելու։ Կամ ինչպե՞ս եղավ, որ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանի կարգալուծության հիմք ծառայեց Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի և Արցախի թեմի թեմակալ առաջնորդների դիմումները, երբ նա արդեն ինքնակամ հեռանալու դիմում է ներկայացրել։  Եվ կամ ինչպե՞ս եղավ, որ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը կարգալույծ եղավ միայն Ղրիմի Հայ համայքի «Հանրային ձայն» հաղորդաշարի հաղորդումից ընդամենը օրեր անց՝ ինչպես և վերջինիս խոստացել էր Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը, ինչո՞ւ։ 

Կարող է արդյո՞ք ընթերցողը եզրակացնել, որ նշյալ գումարները մսխել է հենց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը կամ իր եղբայրը կամ Արցախի Թեմի առաջնորդը, իսկ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը պարզապես դարձավ քավության նոխազ։ 

Արմենուհի Գրիգորյան 

Նորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՕսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներ
Ամենադիտված