Սի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան Հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը


ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկային պորտֆելի մի մասը վաճառել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ին

ՎՏԲ-Հայաստան Բանկը  թվայնացման և գործընթացների օպտիմալացման շրջանակներում ​​ համաձայնագիր է կնքել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ՝ իր վարկային պորտֆելի մոտ 11%-ի վաճառքի մասով։ Գործարքի  ծավալը կազմում է 24 մլրդ ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանում է իր դիրքերը ՀՀ բանկային շուկայում, շարունակում է մատուցել ֆինանսական ծառայությունների հիմնական տեսակները և կատարում է բոլոր պարտավորությունները հաճախորդների և գործընկերների նկատմամբ: Բանկը շարունակում է աշխատել հաճախորդների հետ և ընդլայնում է իր ներկայությունը հանրապետության բանկային շուկայի առանցքային ոլորտներում: Ավելի քան 3 հազ․ ընկերությունների աշխատակիցներ ստանում են աշխատավարձ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով, ինչի շնորհիվ օգտվում են Բանկի հիմնական մանրածախ պրոդուկտներից արտոնյալ պայմաններով:

Սպառողական վարկավորման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է երկրի ավելի քան 600 մանրածախ վաճառքի կետերի հետ: Բանկն ընդլայնում է համագործակցությունն ավտոսրահների և կառուցապատող ընկերությունների հետ, ինչի շնորհիվ վարկառուները ստանում են հատուկ պայմաններ վարկով բնակարաններ և ավտոմեքենաներ ձեռք բերելիս: ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների կողմից առավել պահանջված վարկատեսակներից է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկը, որի շրջանակներում Բանկը շահավետ առաջարկներ է մշակում հաճախորդների այդ խմբի համար:

«Այժմ Բանկի առաջնահերթ ռազմավարական խնդիրներն են բիզնես գործընթացների օպտիմալացումը և հեռահար սպասարկման համակարգերի կատարելագործումը: Այդ կապակցությամբ որոշում է կայացվել մանրածախ վարկային պորտֆելի մի մասը «Արդշինբանկ» ՓԲԸ-ին փոխանցելու վերաբերյալ: Այս նորարարության շրջանակներում Բանկը նախատեսում է թողարկել բարձր տեխնոլոգիական գործիքներ, ներգրավել հաճախորդների նոր սեգմենտներ և ամրապնդել իր մրցակցային դիրքերը Հայաստանի բանկային շուկայում: Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատանքներ է տանում «Мир» и UnionPay» վճարային քարտերի թողարկման ուղղությամբ»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ  Իվան Տելեգինը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից փոխանցված ֆիզիկական անձանց  վարկային պայմանագրերի մասով վճարումների ընդունումը և ամբողջական սպասարկումը 2022թ․ մարտի 28-ից կիրականացվի Արդշինբանկում։ Բանկի հաճախորդները, ում պայմանագրերը կտեղափոխվեն Արդշինբանկ, կտեղեկացվեն տեղափոխման գործընթացի վերաբերյալ SMS հաղորդագրության և էլեկտրոնային փոստի միջոցով: Պայմանագրով սահմանված պայմանները, ներառյալ տոկոսադրույքը, վարկի ժամկետը և վարկի այլ հիմնական պայմանները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար մնում են անփոփոխ  և պահպանում են իրենց իրավական ուժը: 

Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Նավթի գներն աճել են Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր
Ամենադիտված