Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստի Ռուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ


«Փչացնել հերոսին»․ փաշինյանական իշխանության մարտավարությունը

Հասարակությունները, հատկապես, երբ նրանք տևական ժամանակ գտնվում են պատերազմի փուլում, հերոսների կարիք ունեն։ Հերոսն է, որ հանրությանը, մարդուն, շարքային քաղաքացուն մղում է առավել ոգեղեն կերպով պաշտպանելու սեփական երկիրը, լինելու երկրի օրինավոր քաղաքացին, վճարելու հարկերը, հարկ եղած դեպքում զենքով պաշտպանելու հայրենիքը։

Ի տարբերություն Ադրբեջանի, արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստանը չափազանց քիչ մարդկանց էր տվել հերոսի կոչում։ Հատուկենտ մարդիկ էին, որոնք իրենց կյանքն իսկապես դրել էին հայրենիքի զոհասեղանին։ Մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության համար բավականին լուրջ և ծանրակշիռ գործեր էին արել և այդ հանգամանքն էր, որ մարդկանց ստիպում էր լինել իրենց հերոսների պես՝ հզոր, հայրենասեր։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, իր առաջին քայլերից մեկը սկսեց «հերոսի» հերոսական կերպարը ոչնչացնելու, դավադիր և ազգադավ ծրագրով։ Դեռևս 2020 թվականի հունիսին տավուշյան լարվածությունից հետո, հերոսի կոչում տվեցին կապիտան Ռուբեն Սանամյանին, մի քանի տասնյակ՝ մոտ 80 մարդու, մեդալներ շնորհեցին։ Շատերը հանրության մեջ փորձում էին հասկանալ, թե ինչի համար են շնորհվել այդ կոչումները, սակայն փաշինյանական իշխանությունը, օգտվելով հանրային լայն էյֆորիայից, որևէ բացատրություն չտվեց։

Եկավ 2020 թվականի սեպտեմբերը՝ Հայաստանի նորագույն պատմության ամենածանր էջերից մեկը։ Արցախյան պատերազմում պարտությունից հետո Հայաստանը բազմաթիվ նոր «հերոսներ» ունի, բազմաթիվ շքանշանակիրներ ու մեդալակիրներ ունի, սակայն ունի պարտված և ահաբեկված հասարակություն։ Առաջիններից մեկը Հայաստանի Հանրապետության հերոսի կոչում ստացավ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Այս Ազգային հերոսի կոչումի շնորհումը տարակուսանքի առիթ էր դարձել նույնիսկ իշխանության մերձավոր մարդկանց համար։ Տակավին վերջերս օրինակ, Դանիել Իոաննիսյանը խոստովանում է, որ հարավային ուղղությամբ Անդրանիկ Փիլոյանը պետք է ապահովեր Ջաբրաիլի պաշտպանությունը, փոխարենը նրա ամբողջ զորամիավորումը ոչնչացվել է, հատուկենտ մարդիկ են փրկվել։ Անդրանիկ Փիլոյանը ոչ միայն չպատժվեց, այլև, ընդհակառակը, ստացավ Ազգային հերոսի կոչում և նշանակվեց Արտակարգ իրավիճակների նախարար։

Երեկ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել, Անդրանիկ Փիլոյանին և նրա բազմաթիվ ենթակաների՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ։ Իսկ կոռուպցիան նշենք, նույնիսկ նախկինների համեմատ չափազանց փոքր է. մեկից մի ջեռուցման կաթսա է ուզել, մյուսից մի քանի հազար դոլար։ Ամենևին չենք ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը, սակայն հարկ է նշել, որ այս իրավիճակում հերոսի կոչում ունեցող նախարարի ձերբակալությունը լիովին տեղավորվում է Հայաստանում հերոսի կոչման արժեզրկման, իշխանական քաղաքականության տրամաբանության մեջ։ Երբ հաջորդ անգամ Հայաստանի քաղաքացու մոտ կսկսեն խոսել Ազգային հերոսներից, նրանց մտքին կգան ոչ թե Ջիվան Աբրահամյանը, Թաթուլ Կրպեյանը, որոնք իրենց կյանքը տվեցին Արցախում, ոչ թե Վիտյա Այվազյանն ու Գեղազնիկ Միքայելյանը, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանեցին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյային, ոչ թե Ազգային ժողովում ահաբեկչական հարձակման հետևանքով սպանված Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, այլ մի նախարար, որը ձերբակալվում է կոռուպցիայի մեղադրանքով։ Ահա այսպես է Հայաստանի գործող իշխանությունը դավաճանաբար վարվում հերոսի կոչման հետ։

Նորայր Ավետիսյան

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանԽոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի Քաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինՆիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին
Ամենադիտված