Թուրքն արդեն Սիսիանի տարածքում է. Արթուր Սարգսյան
Ուշադրության կենտրոնումԹուրքը արդեն 9 ամիս գտնվում է Իշխանասարում, Սիսիանի վարչական տարածքում: Այս մասին այսօր` ապրիլի 3-ին, իրազեկման ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը:
«Սյունիքում վիճակը ոնց կար, նույնն է, այսօր Արցախը կորցնելու խնդիր ունենք, 2 տարի առաջ Սյունիքում մեր Իշխանասարի սահմանը գտնվում էր մոտ 230 կմ հեռավորության վրա` Թալիշում, բայց այսօր թուրքը գտնվում է Իշխանասարում, Սիսիանի վարչական տարածքում արդեն 9 ամիս եւ մեր նպատակն է, որպեսզի հավաքվենք, համախմբվենք, պահենք մեր Արցախը: Եթե Արցախ չունեցանք, բնականաբար չենք ունենա Սյունիք եւ կկորցնենք մեր հայրենիքը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին ապրիլի 5-ին համախմբվենք եւ պահպանենք մեր հայրենիքը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանական ընդդիմությունը կոչ էր արել ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին, անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից մասնակցել «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքին: