Բարոյականությունից խոսելուց առաջ պետք է խոսել արժեքներից
BlogՄովսես Դեմիրճյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մենք ոչ թե բարոյազրկված պայմաններում ենք ապրում, այլ արժեքազրկված: Բարոյականությունը բխում է արժեքներից: Ինչպիսին արժեքներն են, այնպիսին էլ բարոյականությունն է:
Այսօրվա հայ հասարակության մեջ ի՞նչ արժեքներ են տարածված՝ եսակենտրոնություն, կարիերիզմ, հաճույքապաշտություն, նյութապաշտություն... Դրանցից էլ բխում է համապատասխան վարքը և վարքի նորմը՝ բարոյականը:
Մենք ինքներս ենք արժեզրկել այն իրականությունը, որում ապրում ենք:
Մենք արժեզրկել ենք այն, երբ մեր ծանոթին արտոնել ենք բաներ, որոնք արգելել ենք անծանոթին: