Ռուսաստանի կանխարգելիչ քայլը Հայաստանում
ՔաղաքականությունՌուսաստանի կառավարությունը Պետդումա է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Ռուսաստանում ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս։
Ներկայում նմանատիպ կանոնը կիրառվում է Ղրղըզստանի քաղաքացիների և «այն պետությունների քաղաքացիների համար, որոնց օրենսդրությունը սահմանում է ռուսաց լեզվի օգտագործումը որպես պաշտոնական լեզու», ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստանը երկար տարիներ անհաջող փորձեր էր անում Ռուսաստանում վարորդական իրավունքի ճանաչման համար։ Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել՝ նախ ռուսաց լեզուն պետական լեզու ճանաչել, հետո տաքսին։ Բանը հասել էր նրան, որ Հայաստանին առաջարկվել էր անցնել կյուրեղյան գրին։
Ռուսաստանում հայերի իրավունքները եռանդուն պահանջում էր ճանաչել Էդմոն Մարուքյանի կուսակցությունը։ Մարուքյանը վերջերս նշանակվեց վարչապետի հատուկ բանագնաց։
Նման նախաձեռնությունը Պետդումայում նշանակում է, որ կամ Ռուսաստանի պայմանը հանվել է, կամ Հայաստանը պատրաստվում է ռուսերենը ճանաչել որպես պետական լեզու։