«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


Սյունիքը՝ դավադրության զոհ. «Հրապարակ»

-«Հրապարակ»-ը գրում է. Փաշինյանի վարչախումբը լուրջ երկընտրանքի առջեւ է՝ սեփական պաշտոնավարման շարունակում պետության կորստի գնո՞վ, թե՞ հրաժարական ու Հայաստանի փրկության հնարավորություն։ Գուցե նրա համար ավելի նախընտրելի է պետականության անդամահատումն ու կորո՞ւստը, քանի որ այդ դեպքում պատասխանատվության չի կանչվի։

Վտանգի բուն աղբյուրը Երեւանում է, ոչ թե սահմանին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման։ Արդեն մեծ հարց է՝ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանին եւ Արցախին վերաբերող որեւէ որոշում կայացնելիս առհասարակ խորհրդակցո՞ւմ են Փաշինյանի հետ, հարցնո՞ւմ են նրա կարծիքը, թե՞ պոստ ֆակտում տեղեկացնում են նրան, փոխանցում փաստաթղթերը, հորդորում ստորագրել եւ հանձնարարում կատարել։

Հայաստանն այսօր իր սահմանագծի մեծագույն մասով պարզապես շուրջկալված է թշնամու կողմից, մեր դիրքապահներն ստիպված լքում են սեփական հենակետերը, քանի որ բանավոր փոխըմբռնմամբ նրանց Երեւանից եւ Բաքվից հրամայել են հետ քաշվել։ Եթե տեղերում համայնքապետերի ու ինքնաբուխ գյուղացիական ջոկատների գործոնը չլիներ, ինչպես, օրինակ, Կապանում կամ Գորիսում, կարելի է պատկերացնել, թե ադրբեջանական դիրքերը որքան խորն էին մխրճվելու մեր թիկունք։ Երեւանի եւ ոչ սահմանապահ մարզերի բնակչությունը, ցավոք, անհաղորդ է այս իրավիճակին։ Սյունեցի համայնքապետերը, ընդհակառակը, անգամ արգելանքի տակ գտնվելով՝ բացեիբաց զգուշացնում էին թշնամու առաջխաղացման վտանգի մասին։

Եթե մեկ տարի առաջ դեռեւս հնարավոր էր սեփական անվտանգությունը կասկածի ենթարկելով՝ երթեւեկել Գորիս-Կապան ավտոճանապարհով, թեեւ ադրբեջանցիներն ամեն քայլափոխի ոտնձգում էին հայկական մեքենաների նկատմամբ, այսօր այդ ճանապարհը պարզապես փակ է մեր առջեւ։ Ռուսական սահմանապահ զորակազմն էլ ամենազոր չէ, չի կարող ճանապարհի ամեն մետրը վերահսկել, եւ տեղի հայ բնակչության ու հայկական պետհամարանիշներով մեքենաների համար անվտանգության սպառնալիքը միշտ առկա է։ Ինչպես հայտնի է, առաջարկվող այլընտրանքը՝ Տաթեւ-Աղվանի ավտոճանապարհը, որն իբր նոր էր վերանորոգվել, արդեն իսկ անպիտան է երթեւեկության համար։ Դա էլ հո Տավուշի միջպետական ճանապարհը չէ՞, որ առանց մրցույթի տարին մի քանի անգամ նորոգելով՝ հնարավոր լինի կոռուպցիոն սխեմաներով արագ հարստանալ։

Ստացվում է՝ Գորիսից հարավ՝ դեպի Կապան, Մեղրի, Քաջարան, Ագարակ ռազմամթերք եւ սպառազինություն տեղափոխելը գործնականում խիստ դժվարացել է։ Գուցե Հայաստանի հարավը միտումնավո՞ր է կտրվում կենտրոնից, որ հնարավոր պատերազմում այս բնակավայրերը զրկվեն պաշտպանունակությունից, եւ թշնամու համար հնարավոր լինի հեշտությամբ միջանցք ճեղքել Սյունիքով, ապաեւ՝ զավթել այն։ Սյունիքի մարզկենտրոնի՝ Կապանի շրջակայքի նկատմամբ թշնամին ձեռք է բերել բոլոր գերակա դիրքերը եւ առանց հրետանու՝ դիպուկահար հրացաններից մինչեւ ականանետեր կիրառելով՝ կարող է թիրախավորել քաղաքացիական բնակչությանը։

Հանրային դաշտում արդեն իսկ մոռացված՝ 2020-ի դեկտեմբերի 18-ի հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ համաձայնագիրը, որով Հայաստանը պարտավորվում է հետ քաշվել Սյունիքի ռազմավարական բարձունքներից, իշխանության դավադրության եւ ստի բյուրեղացած մարմնացումներից է, որի աղետալի հետեւանքներն առայսօր քաղում է հասարակ սյունեցին։ Երբեւէ չսահմանազատված հայ-ադրբեջանական սահմանը թշնամին կարողացավ առաջ տալ դեպի մեր թիկունք, քանի որ Փաշինյանն ու Ալիեւը բանավոր փոխըմբռնման էին եկել։ Ու որեւէ մեկին հետաքրքիր չէր՝ այդ ո՞ր քարտեզով են նրանք առաջնորդվում։

Ավելին՝ այստեղ

70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար
Ամենադիտված