Միգրանտների համար սեռական վարքի դասընթացներ են անցկացնում
BlogՄիքայել Յալանուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եվրոպա տեղերը խառն են՝ միգրանտների համար սեռական վարքի դասընթացներ են անցկացնում։ Ու մի հավաքվել են, տեսախցի՜կ, լրագրո՜ղ, Ռոյթըրս, մե խի՜նդ, մե ուրախուչո՜ւն... Ձեռքբերումներն են արձանագրում։
Փախստականներն էլ լուրջ դեմքով բացատրում են, թե իրենց պատկերացմամբ որն է բռնաբարությունը ու ինչով է տարբերվում Եվրոպայի պատկերացումներից։
Այ, այսպիսի բաներ են տեղի ունենում Դանիական թագավորությունում։