Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր Իսոյանը Սպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել են Ժնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն


Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի և Շիրակի մարզերում

Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 25-ին, աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահն Արագածոտնում ներկա է գտնվել Սասունիկ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: 4000 բնակիչ ունեցող Սասուն իկ համայնքը 1998 թվականից ի վեր մանկապարտեզի շենք չի ունեցել: Նոր շենքի կառուցման ծրագիրն իրականացվել է համայնքի ներդրմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին, ավարտվել՝ 2015թ. մայիսին: Շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ մանկապարտեզի նոր երկհարկանի շենքը պատրաստվում է ընդունել նախադպրոցական հասակի 110 սաների՝ համայնքի պահանջարկը լիովին բավարարելու համար: Ծրագրի շրջանակներում բարեկարգվել է նաև շրջակա տարածքը:

Մանկապարտեզի բացման կապակցությամբ Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին հանձնել է Սասունիկի պատվավոր քաղաքացու կոչման վկայագիր:

Հանրապետության Նախագահն այցելել է նաև Թալինի՝ հիմնանորոգված և կահավորված մանկական գեղարվեստի դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ուսումնառության համար ստեղծված պայմաններին:

Գեղարվեստի դպրոցի շենքը, որը կառուցվել է 1970-1972թթ. և սկզբում գործել է որպես մանկապարտեզ, 1984թ. վերանորոգվել է և տրամադրվել գեղարվեստի դպրոցին: Մինչև ծրագրի իրականացումը շենքը չի ջեռուցվել, իսկ մասնաշենքերից մեկը չի գործել: 2013թ. փետրվարի 9-ին, ՀՀ Նախագահի՝ Թալին կատարած այցի ընթացքում տրված համապատասխան հանձնարարականների արդյունքում, գեղարվեստի դպրոցը վերահատակագծվել և հիմնանորոգվել է: Դպրոցին հատկացվել է նաև անհրաժեշտ գույք:
Դպրոցի բակում Հանրապետության Նախագահը մասնակցել է հաստատության սաների և քարագործության ուսուցչի ուժերով պատրաստված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը:

Արագածոտնից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողությանը: Շրջայցի սկզբում Հանրապետության Նախագահը դիտել է «Թումո» կենտրոնների գործունեության վերաբերյալ շնորհանդեսը, շրջայց է կատարել կենտրոնում, հանդիպել նաև «Շանթ» հեռուստաընկերության մարաթոնի տեսահոլովակների մասնակից գյումրեցի երեխաների հետ:
Գյումրիում «Թումո» կենտրոնի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ Նախագահը, իրագործել՝ «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը ենթակա է հիմնանորոգման և ամրացման: Շրջայցի ժամանակ Նախագահին ներկայացրել են, որ տարածքն առայժմ ներառելու է 60 աշխատանքային կետ և կարողանալու է հյուրընկալել 500-ից 1000 ուսանողի:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումո կենտրոնը («Թումո Երևանը») ստեղծվել է Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների համար 2011թ. օգոստոսի 14-ին:

Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013թ. փետրվարից «Թումոն» գործում է նաև Դիլիջանում (հաճախում է շուրջ 300 պատանի): Ներկայում Ստեփանակերտում ակտիվորեն շինարարական աշխատանքներ են տարվում տեղի «Թումո» կենտրոնի ստեղծման ուղղությամբ: 2015թ-ի սեպտեմբերին պլանավորվում է ավարտին հասցնել շինարարությունը և բացել «Թումոյի» դռները 1000 արցախցի պատանիների առջև («Թումո Ստեփանակերտը» Սիմոնյան կրթական հիմնադրամի և ՀԲԸՄ համատեղ նախագիծն է):

Գյումրիում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև ցանցային և հաղորդակցության սարքավորումներ նախագծող և արտադրող «Դ-Լինկ ինթերնեշնլ» ընկերության նորակառույց հետազոտական կենտրոնի բացման արարողությանը:
Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Գյումրիում այցելել է նաև «Անուշարան» ընկերություն, որտեղ ծանոթացել է հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող այդ ընկերության գործունեությանը, իրականացված ներդրումների արդյունքում ընդլայնված արտադրատեսականուն և զարգացման ծրագրերին:

Նախագահին ներկայացվել են ֆաբրիկայի արտադրության հիմնական ճյուղերը՝ շաքարային հրուշակեղենը (23 անվանատեսակ) և ալրային հրուշակեղենը (65 անվանատեսակ): Նշվել է, որ ընկերության արտադրանքն առաջին անգամ թողարկվել է 2014թ. 3-րդ եռամսյակում և իրացվում է ներքին շուկայում: 2015-2016թթ. ընթացքում ընկերության զարգացման ծրագրերով նախատեսվում է ընդլայնել ներդրումային ծրագիրը՝ կազմակերպելով մանկական սննդի արտադրություն, ավելացնելով արտադրանքի տեսականին և ծավալները: Պատասխանատուների հավաստմամբ, արտադրանքի արտահանման նպատակով ընկերությունը բանակցությ ուններ է վարում ռուսաստանյան մի շարք կազմակերպությունների հետ, և արդեն կնքվել է պայմանագիր ս.թ. սեպտեմբերին ՌԴ շուկա շաքարային արտադրանք արտահանելու համար: Գյումրու «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկայում ներկայումս աշխատում է շուրջ 100 մարդ՝ 80 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ինչպիսին է ավտոճանապարհների վիճակն այս պահի դրությամբ․ տեղ-տեղ առկա է մերկասառույցԻնչպիսի եղանակ է սպասվում փետրվարի 26-ից մարտի 3-ըСу-30 СМ կործանիչ ինքնաթիռ է կործանվելԿրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել ԿարապետյանԳեղարքունիքի մարզի զորամասերից մեկում զինվոր է մահացել. նախնական վարկածով սպանել ենՍուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրումից հետո ֆեյսբուքյան էջից հայտարարությունը հեռացվել էԳեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել Թույլերին խաղաղություն չեն տալիս․ Ավետիք ՉալաբյանՎեգա ընկերության և «Մերիդիան» էքսպո կենտրոնի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Ընդհանուր տնտեսական շահերը հիմք չեն ստեղծում կայունության համար, եթե դրա համար չկան քաղաքական հիմքեր. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերըՆոր խստացում վարորդների համար. գազաբալոնները ստուգելն էլ «խաղ ու պար» չի լինի Վիրտուալ առաջատար տեխնոլոգիաները՝ ՀՀ կինոարտադրության մեջ. համաշխարհային մի շարք հարթակներ կկարողանան Հայաստան գալ (տեսանյութ, լուսանկարներ) Կյանքից վաղաժամ հեռացել է Հրայր ԻսոյանըՍոցիալական արդարությունը դարձավ դատարկ կարգախոս այս վարչախմբի օրոք․ Արեգ ՍավգուլյանԹոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին 20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկըՍպասվում են տեղումներ, ձյուն, անձրև․ եղանակի տեսություն ԱրարատԲանկ. Update+ նոր վարկային առաջարկ՝ 2% հետվճարի հնարավորությամբՀամակարգված զարգացում և միջազգային ներգրավվածություն․ ՀՀՄԱ-ի հերթական նիստի օրակարգըԱշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային գրանցման պահանջը մնացել է առկախված․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» առաջարկում է ոչ միայն թոշակները բարձրացնել, այլև փոխել կառավարման համակարգը Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն Կոնսոլիդացիան և ուղերձների հասցեագրումը կարող են վճռորոշ լինել․ Նաիրի ՍարգսյանԻ՞նչ է փնտրում Պապիկյանը Իրանում Երևանում բախվել են «Opel»-ն ու «Nissan»-ը. կա տուժած Պոլսո պատրիարքի աջակցությունը Փաշինյանին Ալիևը հրաժարվել է գալ Երևան Նվազագույն պարենային և սպառողական զամբյուղները գերազանցում են նվազագույն կենսաթոշակը․ Դավիթ ՀակոբյանՓաշինյանն արևմտամետներին օգտագործում է ընդդիմության դեմ Տանը հրդեհ է սկսվել․ մայրը 4 երեխաներին թողել ու փախել է․ երեխաները մաhացել ենԺնևում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը Թոշակների բարձրացումը ընտրակաշառքի տրամաբանության մեջ է, բայց թոշակառուն հիմա էլ չի ընտրելու ՔՊ-ին Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան Հնարավոր է՝ նպաստները կտրուկ կրճատվեն Գործընկերության քողի տակ․ ի՞նչ ռիսկեր են ձևավորվում Հայաստան–ԱՄՆ օրակարգում Չեմպիոնների լիգա. հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր մասնակիցներն ու հավանական զույգերը Դեղորայքի գների իջեցում՝ սոցիալական բեռի թեթևացո՞ւմ, թե՞ մեխանիզմների փորձություն Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան Ծեծկռտուք Վանաձորում. 2 եղբայրներ դանակահարված վիճակում տեղափոխվել են «Վանաձոր» ԲԿ Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսանկարներով«ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` կենսաթոշակների բարձրացման թեմայովԱվելի փոքր, ավելի հզոր և ավելի տեխնոլոգիապես առաջադեմ. Tesla-ի նորագույն արևային վահանակն է ներկայացվել Սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ․ զգուշացում Ռուսական ռшզմաբազայի ներկայության հետ կապված որևէ ծրագիր չունենք, մտահոգություններ էլ չունենք․ Փաշինյան Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է Ռուսաստանը չի կարողացել և չի կարող մեզ օկուպшցնել. Զելենսկի Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի Ուսուցիչները պետք է ազատվեն ավելորդ թղթաբանությունից․ Մենուա Սողոմոնյան7 միլիոնից էլ բարձր թոշակ կա՞. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված