Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Իրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Ryanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին


Փաշինյանի ելույթի հիմքում հետևյալ թեզերն են. Ավետիք Չալաբյան

Ուշադրության կենտրոնում

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրել է.

«Ապրիլի 13-ին, ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մինչ այժմ առավել համակարգված կերպով շարադրեց իր մոտեցումները Արցախյան կարգավորման վերաբերյալ։ Դրա հիմքում հետևյալ թեզերն են՝
ա) Հայաստանը այդքան ուժ չունի Արցախը Ադրբեջանից անջատելու համար, առավել ևս, որ Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է

բ) Արցախի հարցում Հայաստանի համառությունը չի ընկալվում միջազգային հանրության կողմից, և կարող է արդեն Հայաստանի համար անվտանգային լուրջ խնդիրների բերել

գ) Պետք է հրաժարվել Արցախի Ադրբեջանից անջատելու գաղափարից, և փոխարենը կենտրոնանալ Ադրբեջանի կազմում նրան այնպիսի կարգավիճակը ստանալու համար, որը երկարաժամկետ հեռանկարում կերաշխավորի հայ բնակչության իրավունքները և բնականոն զարգացումը

դ) Հայաստանի շահերից է բխում համապարփակ խաղաղության պայմանագրի արագ կնքումը, քանի որ ժամանակը աշխատում է Ադրբեջանի օգտին, և այն մեր համար նորանոր խնդիրներ է ստեղծում

Կարելի էր միանգամից կոշտ պարսավանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին այս փաստացի պարվողական մոտեցումը բարձրաձայնելու համար, սակայն հաշվի առնելով, որ նրա թեզերը ազդում են հանրային գիտակցության վրա, փոխարենը կենտրոնանամ առանցքային հակաթեզերի վրա, բնականաբար, նրանք ավելի ընդգրկուն են՝

ա) Հայաստանը բավարար ռեսուրսներ ունի պաշտպանվելու Ադրբեջանի ագրեսիայից։ Դա ակնհայտ դարձավ 2016 թ․ պատերազմի ժամանակ, դա ակնհայտ էր նաև 2020 թ․, երբ պատերազմը ավարտվել ոչ թե հայկական բանակի պարտությամբ մարտի դաշտում, այլ իշխանությունների կողմից անհեթեթ կապիտուլյացիոն զինադադարի ստորագրմամբ, որով առանց կռիվ հանձնվեց հայկական ուժերի կողմից վերահսկվող (և ատամներով պահած) արցախյան տարածքների մեծ մասը։ Հայկական բանակի կարողության մեծ մասը պատերազմից հետո էլ պահպանվել է, իսկ տեղի ունեցած բոլոր սահմանային բախումների ընթացքում Ադրբեջանը ավելի մեծ կորուստներ է կրել, ուստի նրա ամենազորության մասին խոսակցությունները իրականում ալիևյան պրոպագանդա են։ 

աա) Թուրքիան, իհարկե, լրջագույն սպառնալիք է ներկայացնում Հայաստանի համար, բայց Թուրքիայի անմիջական ագրեսիան կբերի հակազդեցության տարածաշրջանային այլ խաղացողների, առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի կողմից, նրանք դրա մասին ոչ միայն բազմիցս հայտարարել են, այլև գործով են դա ապացուցել, ներառյալ վերջերս, և Իրանը իր զինված ուժերը մոտեցրեց ադրբեջանական սահմանին և սկսեց ուղղակի սպառնալ նրան՝ Հայաստանի վրա հարձակվելու դեպքում։ Չի կարելի բացառել, որ որոշակի իրավիճակում Թուրքիան գնա այդպիսի արկածախնդրության, սակայն այսօր այդպիսի իրավիճակ չկա, ու հայ ժողովրդին նոր կոտորածով Փաշինյանին պետք չի վախեցնել։

բ) Արցախի հարցում միջազգային հանրությունը ընկալում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, և դրա ակնհայտ արտահայտությունը Մադրիդյան սկզբունքներն էին։ Միջազգային հանրությունը (ավելի ճիշտ ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը) կվերադառնա այդ սկզբունքներին, եթե հայկական կողմը համառություն և հետևողականություն դրսևորի, և ի վերջո ակնհայտ դարձնի, որ այն պատրաստ է երկարատև պայքարի, սակայն Արցախը չի թողնի Ադրբեջանի ենթակայության ներքո։ 

գ) Եթե Հայաստանը հրաժարվի Արցախը Ադրբեջանից անջատելուց, և թողնի Ադրբեջանի ենթակայության ներքո, նույնիսկ որոշակի ինքնավարության կարգավիճակով, կասկած չկա, որ Ադրբեջանի համար ընդամենը ժամանակի հարց է լինելու այնտեղից հայկական բնակչության արտաքսումը, ինչպես այն արել է Նախիջևանի, Գյանջայի, և Ադրբեջանի այլ մասերի հետ։ Հոշոտելով և հայաթափելով Արցախը, Ադրբեջանը կանցնի Սյունիքին, Գեղարքունիքին, և Հայաստանի մյուս մասերին, քանի որ թուլացած Հայաստանը, իր խեղճացած բանակով և բարոյալքված ժողովրդով, այլևս չի կարողանա դիմադրել Ադրբեջանի աճող ախորժակներին։ Որևէ «խաղաղության պայմանագիր» էլ այստեղ չի օգնի, քանի որ Ալիևը բազմիցս արդեն ցույց է տվել (տառացիորեն վերջերս Փարուխում), որ իր համար որևէ պայմանագիր կոպեկի արժեք չունի, և նա միշտ կարող է պատճառ գտնել այն խախտելու համար, եթե դիմացը թույլ և անողնաշար հակառակորդ է։ 

դ) Հայաստանի շահերից ընդանրապես չի բխում "խաղաղության պայմանագիր" արագ կնքելը, ընդհակառակը, այն բխում է միայն Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, որոնք 2020 թ․ պատերազմից նույնիսկ իրենց համար անսպասելի մեծ նվաճումներով են դուրս եկել, և հիմա փորձում են օր առաջ դրանք ամրագրել։ Նրանք հրաշալի հասկանում են, որ այդ նվաճումների զգալի մասը հենց Փաշինյանի "գործունեության" անմիջական արդյունք են, և նրան հաջորդող ցանկացած ազգային իշխանություն փորձելու է դրանք վերախաղարկել, ուստի փորձում են շտապ ամրագրել, քանի Փաշինյանը չի կորցրել իշխանությունը։ Դրանց ամրագրումը, սակայն, ազգային աղետ կլինի մեր համար, մի նոր Կարսի պայմանագիր, որի դժնի հետևանքները մենք մինչև հիմա կրում ենք։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է ավարտին հասցնել իր և իր պատվիրատուների կողմից սկսած հակազգային նախագիծը, և դրանով ամրագրել իր իշխանությունը։ Սակայն նա պետք է հաշվի առնի, որ այս անգամ իր թեզերը հակազդեցության են բերելու հասարակության բազմաթիվ շերտերից։ Եթե Փաշինյանը և իր կողմնակիցները համոզված են իրենց թեզերի ճշմարտացիության մեջ, նրանք պետք է գնան հանրաքվեի, և առաջարկվող "խաղաղության" (իրականում նոր կապիտուլյացիայի) պայմանագրի համար համաժողովրդական աջակցություն ստանան։ Այլապես, նրանց ակնկալիքը, որ այս անգամ էլ կկարողանան ժողովրդի թիկունքում նոր կապիտուլյացիոն պայմանագիր կնքել և ջուրը նետել նրա 30-ամյա պայքարի արդյունքները, բերելու է հանրային լայն դիմադրության, Փաշինյանի լեգիտիմության վերջին փշրանքների վերացման, և նրա ձախորդ իշխանության անփառունակ վախճանին»։

 

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Գյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՕսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Մենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի Նուբարաշեն-Մասիս ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Իսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYP ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ջրհեղեղ ու տորնադո են եղել (տեսանյութ) «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումՏարադրամի փոխարժեքն այսօր․ ինչ արժեն դոլարը, եվրոն, ռուբլին և այլ արժույթներ Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել«Ելիմայ»-ի մարզիչը խոստովանել է, որ «Ալաշկերտ»-ը վերջնամասում խառնել է իրենց ծրագրերը Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Իսրայելը ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի կողմից Թրամփի դեմ մաhափnրձի ենթադրյալ նախապատրաստման վերաբերյալ տվյալներ. WSJ Իրանը հայտարարել է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին Ողբերգական դեպք, Կոտայքում․ 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիԼիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կանԻշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան
Ամենադիտված